Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափով Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ Առաքելյան Հնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ Սրբազան

«Սանսեթ բուլվար» մյուզիքլը Հայաստանի մշակութային կյանքում դարձավ կարեւոր իրադարձություն

Մշակութային

Ապրիլի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան երեւանյան Մարզահամերգային համալիրում կայացավ /եւ դեռ մինչեւ ապրիլի 12-ը կշարունակվի/ Բրոդվեյի լեգենդար «Սանսեթ բուլվար» մյուզիքլի պրեմիերան, որը ներկայացրեց Պողոս Հարությունյանի SKYFIST Studio պրոդյուսերական կենտրոնը: «Առաջին անգամ Հայաստանում» եւ «Առաջին անգամ ԱՊՀ տարածքում» բացառիկ աֆիշային նշումներով այն դարձավ, բառիս բուն իմաստով, վառ իրադարձություն մեր երկրի մշակութային տարածքում։

Ի դեպ, «առաջին անգամ»-ը կարող է կիրառվել մեկից ավելի անգամ․ օրինակ ՝ առաջին անգամ Նորմա Դեզմոնդը երգեց ռուսերեն՝ շնորհիվ Դարիա Աքսենովայի թարգմանության: Ինչպես նաեւ հենց ինքը՝ ներկայացումը, Էնդրյու Լլոյդ Ուեբերի օսկարակիր գլուխգործոց՝ "Sunset Boulevard"-ի ճշգրիտ պատճենը չէ, ստեղծված է Բիլլի Ուայլդերի տրագիկոմեդիայի հիման վրա։ Հայկական բեմում այն առաջին անգամ կանցկացվի The Really Useful Group Ltd թատերական ընկերության հետ հատուկ համաձայնությամբ՝ անգլիացի թատերական ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկու լիբրետոյի նոր տարբերակով: Իսկ Նյու Յորքի, Տորոնտոյի, Մոսկվայի եւ Փարիզի հայտնի բեմերում փայլած գլխավոր դերակատար Թամարա Գվերդցիթելին, թեեւ առաջին անգամ չէ, որ համերգներով հանդես է գալիս Երեւանում, այնուամենայնիվ խոստովանում է, որ առաջին անգամ է հանդես գալու այդ ժանրում:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՊՀ տարածքում, ներառյալ Հայաստանում, այս ժանրի մշակույթն առանձնապես տարածված չէր, այնուամենայնիվ, հայ հանդիսատեսի արձագանքը ցույց տվեց վերջինիս անկեղծ ապրումակցումը բեմում կատարվողին: Միեւնույն ժամանակ, կախարդական գործողության լեզվական մատչելիությունն այնքան մոտեցրեց հանդիսատեսին՝ թե՛ հերոսներին, եւ թե՛ ներկայացմանն ինքնին, որ այն, պարզապես, դատապարտված էր հաջողության:

Էքսպրեսիա է ավելացնում նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ մաեստրո Մարիամ Բարսկայի ղեկավարությամբ։ Եվ նույնիսկ թվացյալ մութ background-ը /ետնաբեմը/, նրան թողնում է որպես գլխավոր հերոս, քանի որ բեմի ետեւում գտնվող մեծ էկրանները, որոնք ուղղակիորեն ուղղված են նվագախմբին, թույլ են տալիս տեսնել երաժիշտների եւ դիրիժորի յուրաքանչյուր շարժում:

Երախտապարտ «Բրավո»-ն ներկայացման ավարտից հետո եւս մեկ անգամ հաստատվեց այն փաստը, որ հայ հանդիսատեսն ընդունեց մյուզիքլը։ Համենայնդեպս, ներկայացումից հետո կիսվելով կարծիքներով՝ հանդիսատեսը մի բանում համակարծիք էր՝ առաջին անգամ էր եւ հիանալի։ Հիանալի է Թամարա Գվերդցիթելին։ Հիանալի էր դերասանների խաղը։ Հոյակապ ներկայացում։ Ոչ պակաս նպաստավոր դեր դրանում խաղաց արտասովոր ձեւավորումը, որն ուղեկցում էր ամբողջ բեմադրությունը։ Թվացյալ կոմպոզիցիոն մինիմալիզմով ստեղծված շարժական կոնստրուկցիաները, որի աստիճաններին եւ կամուրջներին հանդես էին գալիս արտիստները, գործողությանը հաղորդեցին հարուստ ներկայացման տպավորություն՝ պահպանելով այս ժանրի լավագույն ավանդույթները: Գունագեղ լուսավորությունը, ձայնային եւ աղմկային էֆեկտները, համր կինոյի անցյալ ժամանակի ոճի դեկորը, շքեղ բազմաշերտ ջահը, որը ներկայացման ընթացքում դուրս էր լողում ինչ-որ վերեւներից, գումարած ռետրո նորաձեւությունը ամբողջականություն ավելացրեց ներկայացմանը՝ դարաշրջանի պատկերն ավարտելու համար:

Ի դեպ, զգեստներն ու սանրվածքներն այնքան մտածված էին մինչեւ մանրուքները, որ չնչին առիթ անգամ չէին տալիս կասկածելու այն ժամանակաշրջանի իրողություններին, որոնցում ապրում էր Նորման։ Ընդ որում, այստեղ էլ երեւում էր յուրաքանչյուր մանրուքի մտածվածությունը՝ սկսած գլամուրային դիվայի հարուստ զգեստապահարանից, վերջացրած Հոլիվուդում աշխատող շարքային կերպարների «լայն սպառմամբ» հագուստներով։ Ի դեպ, ըստ երևանյան վարկածի, գործողությունը տեղի է ունենում հին լքված կինոստուդիայի տաղավարներում, որի արխայիկ շրջապատի համար «Հայֆիլմ» կինոստուդիան տրամադրել է անցյալ դարի կեսերի իր հազվագյուտ կինոսարքավորումները՝ հին սոֆիտներ եւ կինոխցիկներ, ֆիլմերի համար նախատեսված կծիկներ եւ կինոժապավենների պահպանման տուփեր։ Եվ դրանք միանգամայն օրգանական կերպով ստեղծեցին անցած դարաշրջանի պատկերը։ Պատահական չէ, որ քննադատներն ուշադրություն են դարձրել հենց այս «մանրուքներին», որտեղ նույնիսկ բեմի հետեւից լսվող մեքենայի արգելակների կրճտոցը, շատ վառ կերպով փոխանցում էր հետապնդումը առավելագույն արագությամբ։ Այս բոլոր նրբությունները, որոնք առաջին հայացքից անտեսանելի էին թվում, շատ նրբորեն փոխանցեցին այդ տարիների մթնոլորտը: Հատկանշական է, որ դետալները «խաղում էին» ոչ թե ինքնուրույն, ոչ թե առանձին, այլ արտիստների հետ միասին՝ ստեղծելով ողջ երաժշտական կտավի մոնոլիտ, ամբողջական պատկերը։ Այն իսկապես իրավամբ համարվում է Հայաստանի մշակութային կյանքի վառ իրադարձություն։ Սա այն հազվագյուտ դեպքն է, երբ քննադատների եւ հանդիսատեսի կարծիքներն ամբողջությամբ համընկել են։

ԶԱՐՈՒՀԻ ՎԵՐԴԻՅԱՆ



Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода