o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՏՈՒՆ ԿԿԱՌՈՒՑԵՆ

13.05.2020 23:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՏՈՒՆ ԿԿԱՌՈՒՑԵՆ

Համավարակով պայմանավորված` Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» փոքր-ինչ փոխել են աշխատելու մեթոդները. քննարկումներն ընթանում են հեռավար, ընտանիքներին այցելությունն էլ իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Տարիների գործընկերները, սակայն, պահպանել են աջակցության թիրախն ու նպատակը: Ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր մարզերը: Տուն կառուցելու, ընտանիքներին վագոն-տնակներից եւ անբարենպաստ պայմաններից ազատելու՝ գործընկերների վճռականությունը հաստատուն է: Ազդարարվել է 2020 թվականի բնակարանաշինության ծրագրի մեկնարկի մասին:

ՎԻՎԱ-ՄՏՍ. 500 ՍՄԱՐԹՖՈՆ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Դիմում եմ բնակարանաշինության՝ այս տարվա ծրագրում ընդգրկված բոլոր ընտանիքներին: Չնայած ստեղծված իրավիճակին՝ ձգտել ենք պահպանել սոցիալական ուղղվածության նախագծերը: Մենք դեռ չենք վերադարձել կյանքի բնական ռիթմին, բայց դա չի խանգարում, որպեսզի իրականացնենք այն, ինչ նախատեսել ենք: Հիմա դուք գիտակցում եք, որ միասին շինարարական աշխատանքներ իրականացնելը դեռեւս հնարավոր չէ, սակայն ուզում եմ, որ չհուսահատվեք եւ հավատաք, որ այդպիսի հնարավորություն լինելու է: Մենք ձեր կողքին ենք, եւ տուն ունենալու՝ տարիների ձեր երազանքն իրականություն է դառնալու: Դա բոլորիս՝ ձեր, «Հայաստանի Ֆուլեր տնաշիանական կենտրոնի» եւ մեր ընկերության ձգտումն է: Առողջ եղեք, ամուր եւ հավատով նայեք ապագային»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ԷԿՈ ԳՅՈՒՂԵՐԻ» ՑԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՆԱԼ. ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ` ԱՐՓԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Արարատի մարզի Մխչյան գյուղի մի հատվածում արդեն տան հիմքեր են փորվել: Մինչեւ տարեվերջ, տարածքում քարե տուն կկառուցվի: Նոր բացված հողաշերտի կողքին, տեղադրված է 18 քմ մակերեսը չգերազանցող երկաթյա վագոն-տնակ: Այն ավելի քան 10 տարի որպես տուն է ծառայում Ասյա Գուլինյանի եւ նրա որդու ընտանիքի համար: Վագոն-տնակի անմխիթար վիճակը երեւում է անգամ հեռվից: Իսկ ներսում ավելի տխուր է

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑՈՒԴԱՐՁԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ընտանիքի համար քայքայված երկաթյա կացարանն անտանելի է դարձել հատկապես հիմա, երբ ստիպված են մնալ տանը: Քարե տուն ունենալու մտքից ուրախություն ապրող Ասյան անհամբեր սպասում է երազանքի իրականացմանը: Դա կարեւոր է հատկապես թոռնուհու առողջ մանկության համար: Փոքրիկի լույս աշխարհ գալուն հաշված օրեր են մնացել: «Վերջապես մեր տան վրա լույս բացվեց: Մենք շատ ծանր օրեր ենք ապրել վագոնում: Երազել ու ձգտել ենք տուն ունենալ, սակայն դա մեզ չի հաջողվել: Ուրախ եմ, որ վերջապես կազատվենք դաժան պայմաններից: Տան փոքրիկն էլ կմեծանա առողջ ու նորմալ պատերի մեջ»,- ասել է Ասյա Գուլինյանը: «Համաճարակի հետ կապված` հանրապետությունում տիրող իրավիճակն իհարկե անդրադարձել է շինարարական աշխատանքների տեմպի վրա, սակայն դրանք չեն դադարել: Քանի որ մեր ընտանիքներն իրենք են տան կառուցապատողը, նույնիսկ այս օրերին նրանք աշխատել են, հիմքեր են փորել, քարը քարին են դրել՝ լավատեսությամբ ու դժվարությունները հաղթահարելու կամքով լի: Այս տարի, Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ եւս 37 ընտանիքի համար կլուծվի բնակարանի խնդիրը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 91 մլն դրամ:

2019 Թ.-ԻՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ Է «Origami World» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴԻՐ, «ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ ՏԱԿԵՈ ԿԱՆԱԴԵՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА