ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀԿ-ին ձեռնտու է կայացած, ուժեղ եւ կառուցողական ընդդիմություն ունենալը»

06.05.2017 01:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՀՀԿ-ին ձեռնտու է կայացած, ուժեղ եւ կառուցողական ընդդիմություն ունենալը»

Պատգամավորական մանդատ ստանալու արարողությունից առաջ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: Նախեւառաջ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ զգացումներով է այս անգամ վերցնում պատգամավորական մանդատը: Վ. Բաղդասարյանը կարճ պատասխանեց.

Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»

- Սովորական զգացումներով, ինչ-որ նախկինում էր:

- Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ-ում քննարկե՞լ եք, թե ո՞վ է լինելու ԱԺ վեցերորդ գումարման նախագահն ու ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

-Ո՛չ, դեռ չենք քննարկել այդ հարցը:

- Ի դեպ, այս օրերին լայն արձագանք գտավ Ծառուկյան դաշինքում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես այն, որ ԿԸՀ-ում հայտնվեցին այդ դաշինքից ընտրված 23 պատգամավորի ինքնաբացարկի դիմումներ, որից շատերը տեղյակ չէին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քաղաքական իրադարձություններ են, գործընթացներ են…  Իրենց ներքին խնդիրներն են եւ ներքին հարցերը, կարծում եմ՝ իրենք կտան պարզաբանումներ:

- Որոշ վերլուծաբաններ, անդրադառնալով վերոնշյալին, շտապեցին գրել, թե այն ձեռնտու էր հենց Հանրապետականին, քանի որ, ըստ էության, այսօր Ծառուկյան դաշինքի խմբակցությունում կա 8 «կիսանկախ» պատգամավոր, որոնք չեղարկեցին իրենց ինքնաբացարկի դիմումները:

- Հանրապետականին ձեռնտու է կայացած, ուժեղ եւ կառուցողական ընդդիմություն ունենալը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА