ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայիսի 25-ին ՃՈ տարածք է տեղափոխվել 52 ավտոմեքենա՝ 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակներ

26.05.2018 10:51 ԻՐԱՎՈՒՆՔ
Մայիսի 25-ին ՃՈ տարածք է տեղափոխվել 52 ավտոմեքենա՝ 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակներ

Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ։ «Նշենք, որ շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել:

Նյութեր են նախապատրաստվում` Գնդեվանքի տարածքում Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու վերաբերյալ ահազանգի կապակցությամբ

Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար»,– ասվում է Աշոտ Ահարոնյանի գրառման մեջ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА