ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքական սպառնալիքների, խոսքի ազատության ճնշման եւ տոտալիտարիզմի ժամանակաշրջան է սկսվել»

17.08.2018 19:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Քաղաքական սպառնալիքների, խոսքի ազատության ճնշման եւ տոտալիտարիզմի ժամանակաշրջան է սկսվել»

100 օր առաջ տեղի ունեցած քաղաքական վերադասավորումները դեռ այն վերջնական պատկերը չէ, որով կարող ենք գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։ Երեկ երեկոյան նոր քաղաքական զարգացումների հայտ ներկայացվեց։

Ծառուկյանը չի ներկայացնում՝ ինչ թիմով է պատրաստվում մասնակցել ընտրություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը   հաստատեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: «Ռադիոլուր»-ը այսօր փորձել է հասկանալ՝ ում միջոցով եւ ինչպես է վերադառնում Քոչարյանը:

Քաղաքական դաշտն այսօր լուռ է: Երեք տասնյակի հասնող քաղաքական գործիչներ՝ նրանց բոլորին այսօր զանգել է «Ռադիոլուր»-ը, այս կամ այն կերպ խուսափում են այսօրվա հարցադրումից: Զգուշավորության թեման՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է ակտիվ քաղաքականություն: Տապալված ասուլիսից հետո իր մտադրությունների մասին նա հայտարարեց երեկ երեկոյան՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հայաստանի քաղաքական ուժերից որեւէ մեկը դեռ չի հայտարարել Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին: Ակնհայտ է միայն, որ ներքաղաքական դաշտում տեղերը փոխվել են, մասնակիցները՝ ոչ:

Ինչ քաղաքական հենքով է վերադառնում Քոչարյանը, որը 10 տարի պաշտոնավարելու ընթացքում որեւէ կուսակցության անդամ չդարձավ: Սա տեխնիկական հարց է համարում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Այս դեպքում խոսքը խոշոր կուսակցությունների մասին է: Այսօրվա ներքաղաքական դաշտում, սակայն, կան այնպիսի կուսակցություններ, որոնք գործում են տասնամյակներ շարունակ, բայց վերջին տարիներին հանդես են գալիս դաշինքներով: Այդպիսի քաղաքական ուժերից է, օրինակ, ՍԻՄ-ը: Այժմ Հանրապետական խմբակցության կազմում ներկայացված է խորհրդարանում: Կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանն այսօրվա ներքաղաքական դաշտում ավելի շատ լարվում է ոչ թե Քոչարյանի վերադարձից, այլ՝ նոր իշխանության կողմից նկատվող ճնշումներից:

Քոչարյանի ասուլիսի տապալումը, սոցցանցերի միջոցով արվող ճնշումները, ԱԱԾ դիմակավորված գործողությունները Հայկ Բաբուխանյանի համար պատճառ են կարծելու, որ քաղաքական սպառնալիքների, խոսքի ազատության ճնշման եւ տոտալիտարիզմի ժամանակաշրջան է սկսվել: Այսպիսի պայմաններում ՍԻՄ-ում անգամ մտածում են առաջիկա ընտրությունները բոյկոտելու մասին: Արդյո՞ք հուլիսի 26-ը բեկումնային էր եւ եթե չլիներ Քոչարյանի ձերբակալությունը, ապա նա հեշտությամբ չէ՞ր վերադառնա քաղաքականություն՝ հարցը տարբեր կերպ են մեկնաբանում Հայկ Բաբուխանյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Ամեն դեպքում՝ ներքաղաքական դաշտի ակտիվ «խաղացողները» հակված են կարծելու, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի ոչ պաշտոնական մեկնարկն արդեն տրված է:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА