ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏԵՍՆԵՄ Ո՞ՆՑ ԵՆ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՒ, ՈՐ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ՓԱԿԵԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»

12.09.2018 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՏԵՍՆԵՄ Ո՞ՆՑ ԵՆ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՒ, ՈՐ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ՓԱԿԵԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»

Երեկ համացանցում տարածված ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրության մեջ լայնորեն արծարծված էր նաեւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման թեման: Ընդհուպ մինչեւ այն միտքը հնչեց, թե՝ Խաչատուրովին մի երկու օր եթե «փակեն», տեղը տեղին ցուցմունք կտա: Ճիշտ է, դրանից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պնդում էր, թե խոսակցությունը եղել է զուտ իրավաբանական հարթությունում, անձնական բնույթի, այսինքն՝ կարող էին ավել-պակաս բառեր էլ լինել, սակայն մեզ հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ նկատեց.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ հարուցված քրգործը դոփում է տեղում

- Բացարձակապես չեմ կիսում ԱԱԾ տնօրենի այն կարծիքը, թե իբր իրավական խոսակցություն է տեղի ունեցել: Հենց միայն այն պատճառով, որ ՀՔԾ պետն ԱԱԾ ղեկավարին զեկուցման կարգով հայտնում է, որ Յուրի Խաչատուրովը գտնվում է իր մոտ, եւ ինքը Խաչատուրովին կալանավորելու մասին է հայտնում իրեն: Դրանից հետո խոսակցության ընթացքում ԱԱԾ ղեկավարը նշում է, որ վարչապետը ասել է՝ «փակեք»: Ինչից հետո ՀՔԾ ղեկավարը նշում է` թող մի երկու օր նստի, խելքը գլուխը գա, ցուցմունք կտա: Ինչպես գիտեք՝ կալանավորման հիմքերը օրենքով հստակ սահմանված են: Հիմա, երբ իրավական հարթության մեջ «մի երկու օր փակելու» հարցը կհիմնավորեն, ես այդ ժամանակ կասեմ, որ դա իրոք իրավական խոսակցություն էր: Տեսնեմ ո՞նց են հիմնավորելու, որ Խաչատուրովին «փակելը» վարչապետի համաձայնությունը ստանալու արդյունքում չի եղել: Հիմա փաստորեն ստացվել է մի իրավիճակ, որ նախկին իշխանություններին քննադատողները մնացել են նույն մակարդակի վրա եւ չեն հասկացել իրենց իսկ հեղափոխության իմաստը: Ավելին, շարունակում են նույն մեթոդներով գործել: Շարունակում են հրահանգներ ներկայացնել դատավորներին, քաջալերել նրանց, քննչական ծառայության մարմինները, համագործակցելով հետաքննության մարմին ղեկավար անձանց հետ, որոշում են մարդկանց ճակատագրեր, ու այս առումով  մեր երկրում ոչինչ չի փոխվել: Քանի որ կատարողները` քննչական, հետաքննչական ու դատախազական մարմինները առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ՝ «հոտառությամբ», թե այս պահին «թագավորին» ինչ դուր կգա եւ այդ ճանապարհին չեն խորշում որեւէ մեթոդ կիրառելուց, այդ թվում՝ նաեւ անօրինական: Սկսած դատավորներին քաջալերելուց, որ հրահանգը հենց վերեւից է գալիս եւ այլն: Քանի դեռ շարունակում են պաշտոնավարել հին մեթոդներով աշխատող քննիչներ, դատախազներ, մեր երկրում որեւէ բան չի փոխվելու:

Անդրադառնալով խոսակցության մեջ հիշատակվող փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող փորձագիտական եզրակացությանը` մեր զրուցակիցը նկատեց.

- Վահե Գրիգորյանը սույն քրեական գործով հանդիսանում է իննը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, եւ այստեղ հարց է առաջանում, ըստ էության, հետաքննության մարմինը, քննչական մարմինը իրար հետ պայմանավորվա՞ծ են գործով շահագրգիռ անձանց ներկայացուցչին ուղղորդում՝ որոշակի հայտարարություններ, որոշակի փորձագիտական եզրակացություններ անելու, եւ այս ամենը կատարվում է նրա համար, որպեսզի կատարված անօրինականությունները օրինականության շղարշով պատե՞ն: Նման ձայնագրությունը համացանցում հայտնվելուց հետո ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը պետք է առնվազն հրաժարական տային, ոչ թե ասուլիսներով փորձեին արդարանալ եւ գործը տանել այլ ուղղությամբ:

Երբ է ՀՀ ԱԺ-ն արձակվում՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում. վարչապետի խորհրդականի անդրադարձը

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА