o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նուրսուլթան 2019. Գալստյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, Ամոյանը ևս կպայքարի բրոնզի համար

14.09.2019 19:52 ՍՊՈՐՏ
Նուրսուլթան 2019. Գալստյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, Ամոյանը ևս կպայքարի բրոնզի համար

Նուրսուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ավարտվեց առաջին խաղային օրը, հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները հունահռոմեական ոճի 4 քաշային կարգերում:

Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ էր դուրս եկել միայն մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, ով լարված պայքարում 2-3 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին: Գալստյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

«Ռեալի» համար Ռոնալդուի հեռանալը չէր կարող անհետևանք անցնել»․Մեսսի

Մինչև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նույնպես բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն է պահպանում: Վաղը նա նախ պետք է սփոփիչ գոտեմարտ անցկացնի հարավկորեացի Ջիյոն Լիի հետ, իսկ հաղթելու դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի հունգարացի Բալինտ Կորպասիի հետ:

Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը և մինչև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ավարտել են պայքարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА