o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում

15.09.2019 17:38 ՔՐԵԱԿԱՆ
ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում

Հայաստանի իշխանությունները ազատ են արձակել Մոսկվայի տարածաշրջանում ՀԳՎ (հետախուզության գլխավոր վարչություն) հատուկ նշանակության ուժերի նախկին ծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ ներգրավված Գրիգոր Օհանյանին: Այս մասին հայտնում է «Росбалт» -ը: Օհանյանը «Բիր Հաուս» ռեստորանի սեփականատերն է, որի կողքին սպանվել է Բելյանկինը: Քննությունը կարծում է, որ նա կարող էր ներգրավված լինել այդ հանցագործության մեջ:

Կառավարության շենքի դիմաց դանակով հարձակվել են լրագրողների վրա. տեսանյութ

Օհանյանը 2019-ի հունիսի 1-ին հատուկ ուժերի նախկին ծառայողի սպանությունից անմիջապես հետո մեկնել է Հայաստան: Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հայաստանի իշխանություններին ուղարկվել են միջազգային իրավական հրահանգներ: Օհանյանը բերման է ենթարկվել քննության համար: Քանի որ նա Հայաստանի քաղաքացի է, նրան չեն կարող հանձնել Ռուսաստանին:

Օհանյանին ազատ են արձակել այն բանից հետո, երբ նա անցկացրել է կալանքի տակ հնարավոր առավելագույն 40 օրը: Քննությունն ավարտվելուց հետո ՌԴ քննչական կոմիտեն կարող է նրա դեմ ուղղված նյութերը առանձնացնել և ուղարկել դրանք Երևան, որտեղ դրանք կուսումնասիրեն հայ իրավապահները:

Հայրենիքում հարցաքննության ընթացքում Օհանյանը հերքել է իր մեղքը: Ըստ նրա, հունիսի 1-ի երեկոյան նա գտնվում էր ռեստորանի երկրորդ հարկում, որտեղ, մեծ թվով հյուրերի մասնակցությամբ, նշվում էին Հրանտ Հայրապետյանի ծննդյան օրը: Առաջին հարկից մատուցողուհին է զանգտվել Օգանյանին և դժգոհել երկու հաճախորդի պահվածքից, որոնք պարզվել է հաստատության մշտական հաճախորդներն են եղել՝ հարևանությամբ ապրող:

Ըստ Օհանյանի ցուցմունքների, տղամարդիկ խոստովանել են, որ նախքան ռեստորան գնալը խմել են երկու շիշ օղի: Հաստատությունում նրանք կռվել են մատուցողուհու հետ, որն էլ հենց զանգահարել է պետին: Նա փորձել է աղմկոտ հաճախորդներին դուրս հրավիրել: Այդ պահին երկրորդ հարկից իջել է հյուրերի մեծ խումբ, որոնք հարբած այցելուներին պարզապես դուրս են հրել փողոց: Այնտեղ քաշքշուկը շարունակվել է:

Ըստ Բիր Հաուսի սեփականատիրոջ՝ այդ պահին հայտնվել է զենքով մի տղամարդ, ով կրակ է բացել: Դա Բելյանկինն էր: Ռեստորանի հյուրերը որոշել են, որ դա խնդրահարույց հաճախորդների ընկերն է: Ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում տղամարդկանցից մեկը դանակահարել է Բելյանկինին: Ավելի ուշ, վախենալով տեղի ունեցածից, Օհանյանը թռել է Հայաստան:

Քննությունն իր հերթին կարծում է, որ ռեստորանների այցելուները հարձակվել են երկու տղամարդու՝ Դանիլովի և Սերգեևի վրա՝ նախնական դավադրությամբ: Հյուրերից մեկը՝ Սերգեյ Խոջայանը, դանակ է հանել և սկսել սպառնալ զոհերին: Նա դանակահարել է Սերգեևին որովայնի շրջանում՝ պատճառելով ծանր վնասբապք: Ըստ քննիչների, հարձակվողների նպատակն էր սպանել իրենց զոհերին: Բելյանկինի հայտնվելը, որը փորձել է կասեցնել ծեծկռտուքը, նրանց փրկել է մահից, բայց զայրացած հարձակվողները որոշել են սպանել նրան ի պատասխան: Մահացու հարվածն իբր Խոջայանն է հասցրել նրան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА