o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից». Սեյրան Օհանյան

21.09.2019 15:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից». Սեյրան Օհանյան

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է՝ շուրջ քառորդդարյա նորագույն պատմություն, հիրավի հերոսական ճանապարհ, որի յուրաքանչյուր ակնթարթը ծանրագույն մաքառում էր, խիզախում, նվիրում, անտրտունջ ջանքեր, թիմային աշխատանք, որի յուրաքանչյուր բաժանումն իր հաջողությունն է ունեցել, իր ձեռքբերումն ու բացթողումը, եւ այսօր անհնար է մեկ հայացքով ամբողջացնել կամ ներկայացնել այն։

Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

Սակայն, վստահ եմ, բոլորիս համար Անկախության ամենամեծ նվաճումը ազգային բանակն է՝ մեր ուժի, հպարտության գրավականը, որը, Արցախյան պատերազմում արիաբար հաղթելով իր նկատմամբ քանակական առավելություն ունեցող հակառակորդին, ամուր, վստահ կանգնած իր դիրքերում, այսօր էլ ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ արարումը։

Նախարարությունն այստեղ բավականին անհեռատես ու հակաազգային դիրքորոշում է ցուցաբերում

Մենք ասում ենք՝ մեր նպատակը միասնական մեկ հայրենիքն է։

Սակայն այդ նպատակին հասնելու եւ արտաքին ուժերին այսուհետ նույնպես պատվով դիմակայելու համար ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում եւ կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության, ժողովրդի համար,պե՛տք է արդարություն հաստատել պետության ներսում եւ չտրվե՛լ կեղծ զրպարտանքներով հասարակությանը մոլորեցնելու գայթակղությանը (․․․այդպես թույլերն են պաշտպանվում), որովհետեւ նրանք, ովքեր, մարտի դաշտում իրենց վրա կրակ վերցնելով, թրծվել, հաղթել են, հաղթելու են նաեւ այս ճակատում՝ խաղաղ, օրինական ճանապարհով։

Իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել. Կարեն Բեքարյանը դիմել է միջազգային կառույցներին

Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի, առողջության գնով...
Եվ որեւէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր ժողովրդի անդորրը, մեր երիտասարդ պետության հիմնասյուները։

Պետականությունը անսակարկելի, բարձրագույն արժեք է։

Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրիս պա՛րտքն է եւ պատիվ։

Հայաստանի ավիացիոն շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների և տուրիզմի. Փաշինյան

Եկե՛ք ուրեմն պատվով եւ խիզախությամբ պաշտպանենք մեր անցյալի հաղթանակները, ավելի եռանդուն շենացնենք երկիրը՝ կենտրոնացնելով պետականամետ, առողջ ուժերը այսօր մեր ժողովրդի համար կարեւորագույն զենքի՝ տնտեսության զարգացման վրա, եւ համախմբված, մեկ բռունցք դարձած՝ պատրաստ լինենք նոր մարտահրավերներին դիմակայելու։

Նախկին ոստիկանապետի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը

Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ:

Ուժ, տոկունություն, երջանկություն եմ ձեզ մաղթում եւ նոր հաղթանակներ՝ հանուն Հայրենիքի բարօրության, փառքի, խաղաղ ապագայի», - այս մասին նշում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА