Սպասվում է առանց տեղումների եղանակ «Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը «Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում «Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում Արա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել «Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ» «Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է Լույս չի լինի Երևանում և մարզում Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան


«Քանոնիս նվագը հնչում է` որպես աղոթք».ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մշակութային

"Իրավունքը" զրուցեց մենակատար քանոնահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի  դափնեկիր եւ ոսկե մեդալակիր, համաշխարհային մրցույթի գլխավոր մրցանակակիր` ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

Հաճախակի եք մենահամերգներով հանդես գալիս: Ձեր մենահամերգներին մասնակցում են նաեւ ազատամարտիկները, զոհված զինվորների մայրերը: Ի՞նչ եք զգում այդ պահին:

– Այո, շատ հաճախակի եմ հանդես  գալիս մենահամերգներով: Գիտեք, այս պատերազմից հետո հոգեբանորեն կոտրված եմ ինձ զգում: Յուրաքանչյուր համերգին, երբ ներկա են լինում սեւազգեստ մայրերը, երբ բեմում նստած`  նվագում եմ, տեսնելով նրանց` անկախ ինձանից արցունքներս հոսում են: Շատ դժվար ժամանակներ ենք ապրում... Վերջերս իմ համերգին ներկա էին նաեւ մեր հերոս տղաները: Միշտ ես եմ գնում նրանց հյուր, այս անգամ նրանք էին ծաղիկներով եկել  իմ համերգին մասնակցելու:  Ի դեպ, ասեմ, որ վիրավոր զինվորի նվիրած ծաղիկն ինձ համար ամենաթանկ նվերն է:

Нет описания.

Մասնակցել եք միջազգային մրցույթներին  ի՞նչ եք զգում, երբ ամեն անգամ ներկայացնում եք Հայաստանը:

– Այո, մասնակցել եւ հաղթել եմ շատ միջազգային մրցույթներին: Ստացել եմ հատուկ մրցանակներ միջազգային մրցույթներից "Բեմական հմայք", "Երաժշտության դեսպան": Համաշխարհային մրցույթից-Global Cultural Initiative "World Folk Vision 2020 " համաշխարհային մրցույթ-փառատոնի "Գլխավոր մրցանակ" աշխարհի ժողովուրդների երաժշտություն անվանակարգում: Այս մրցույթը իր մասշտաբներով զիջում է միայն օլիմպիական խաղերին, մասնակցել են 115 երկրի 3950 մասնակից: Քանոնի պատմության մեջ առաջին անգամ է ազգային նվագարան քանոնը գրանցել նման հաղթանակª Սայաթ-Նովայի "Էշխեմեդ"-ով: Սա բացառիկ իրադարձություն էր, որովհետեւ գերտերությունների մեջ վաստակավոր ու ժողովրդական արտիստների ու կոլեկտիվների հետ էի մրցում: Հաղթեցինք, քանի որ հայ ենք, միասնական ենք, աշխարհով մեկ ենք ու տաղանդավոր. եղավ ռեկորդային քվեարկություն, եւ անաչառ ժյուրիի որոշմամբ գրանցվեց այն: Վերջերս Հնդկաստանում կայացած միջազգային մրցույթում "Kalapini Sangeet Vidyalay, Pandharpur" արժանացել եմ Առաջին մրցանակի եւ հատուկ մրցանակ` "Երաժշտության դեսպան": Մրցույթը միջազգային էր, մասնակցում էին 200-ից ավել երաժիշտ բազմաթիվ երկրներից: Նվագել եմ կենդանի 3 կատարում Սայաթ-Նովայից, ու ժյուրին օնլայն հարթակով ունկնդրում էր: Կար մրցանակային ֆոնդ, որի ողջ հասույթը առաջարկեցի ուղղել համայնքի երաժշտական դպրոցին, ու շատ հետաքրքիր էր, որ այլ ազգի մրցանակակիրներից եւս միացան իմ նախաձեռնությանը:

Нет описания.

– "Սարի աղջիկը" նախագծի մասին կմանրամասնե՞ք:

- Նախաձեռնեցի մի նախագիծ` "Սարի աղջիկը", որ օտար ազգի երգիչներ, երաժիշտներ նվագեն եւ երգեն այս երգը հայերեն ու ճանաչեն, որ սա իսկապես հայկական է, նոտաները գրառված են Կոմիտասի ձեռագրով 1913 թ.-ին Էրիվանի նահանգի Սուրմալու գավառում: Շատ մեծ ոգեւորությամբ համաձայնեցին իմ երգիչ, երաժիշտ ընկերները իրականացնել այն: Միացան Անգլիայից, Մեքսիկայից, Թունիսից, Վաշինգտոնից, Իրաքից, Հնդկաստանից, Մարոկկոյից, Ճապոնիայից, Կանադայից, Ավստրալիայից, Բանգլադեշից, ԱՄՆ-ից: Մասնակցել եմ փառատոնի, որը նվիրված էր տաբլայի վարպետ Սթալվարդ Փանդիտ Չատուրի 95-ամյակին Հնդկաստանում: Հրաշալի նախաձեռնություն էր իրենց կողմից` 24 ժամ հնդկական հեռուստաընկերությամբ հնչեց երաժշտություն տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից նվիրված իրենց վարպետին, որից մեկ ժամը տրամադրված էր ինձ: Համավարակի ընթացքում նախաձեռնել եմ մի նախագիծ, որի բուն նպատակն էր,որ աշխարհը նվագեր հայերեն: Նախագծի շուրջ համախմբեցի աշխարհի 30 տարբեր երկրներից մասնակիցների, որոնք նվագեցին բացառապես հայկական երաժշտություն: Օտարերկրացիներին հետաքրքրեց ոչ միայն երաժշտությունը, այլեւ շատ հետաքրքրված էին Հայաստանով: Այս առիթով "Դյուցազնագիրքը" տարբեր ազգերի լարային երաժշտական գործիքներով աշխարհին հայկական ժողովրդական երաժշտությունը հասանելի դարձնելու համար: Սույն ռեկորդը գրանցվել է ՀՀ "Դյուցազնագրքում" :

Нет описания.

Դուք նաեւ բարեգործական համերգներով եք հանդես գալիս եւ նաեւ այդ առիթով եւս մրցանակ ունեք:

– Բարեգործական համերգներից չեմ սիրում խոսել, հատկապես , երբ այն նվիրված է լինում զինվորին, հերոսին, իրենց վառ հիշատակին, կառանձնացնեմ այն համերգները, որոնք ավելի դաստիարակչական ու մեծ ասելիքով են` մանկապարտեզ, քրեակատարողական հիմնարկներ` կանանց ու տղամարդկանց, ծերանոցներ եւ Արցախ… Ազգային մշակույթը պահպանելու, մշակույթի զարգացման գործում նպաստելու համար "Սայաթ-Նովա" մեդալ ՀՀ ֆիդայինների կողմից ՌՀԲՀԿ, Ոստիկանության միջազգային ասոցիացիայի կողմից մեդալ, "Նաղաշ Հովնաթան" մեդալ "Ալմաստ" մշակութային կենտրոնից:

Нет описания.

Ի՞նչ եք կարծում, ինչ է պետք մեզ այսօր, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել:

– Մեր այս դժվարին պահին պետք է համախմբվել մեկ բռունցք դառնալ եւ բոլոր ասպարեզներում պարտադիր զարկ տալ եւ զարթոնք ապրեցնել: Մեր ազգային դիմագիծը մշակույթն է, մեր հարստությունը` մեր հնագույն տաղերն ու գանձերն են, ու, այդ անգին գոհարները վեր հանելով, բարձր արվեստ ներկայացնելով, միայն կարող ենք տիեզերքից եկող ուժն ու լույսը փոխանցել, ապրեցնել: Անգամ պատերազմի օրերին, երբ կյանքի ու մահվան կռիվ էր գնում, իմ քանոնը հնչում էր` հնչում էր որպես աղոթք, որպես կյանքի փարոս: Հոգուդ ու մարմնիդ ցավը մերժում են քեզ, ոտքերդ դողում բեմ բարձրանալիս, բայց երաժշտությունդ է ամոքում: Առավել քան երբեւէ հենց այս պահին է պետք լինել ամուր կառչած մայր հողին, անդավաճան արժեքներին ու ապրել, արարել հանուն հայրենիքի: Օրերս Տեղերի վանքում 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին նվիրված համերգ-խոնարհում էր: Քանոնիս նվագը հնչեց` որպես աղոթք Տեղերի վանքում, նվագեցի Սահակ Ձորափորեցու "Որ նշանավ ամենահաղթ"-ը 7-րդ դար, որը մշակել ու նվիրել է ինձ Հայաստանի լավագույն կոմպոզիտորներից` Երվանդ Երկանյանը: Բացառիկ է` քանոնը հնչում է երգեհոնով: Փառք ու պատիվ մեր քաջ ու հզոր տղաներին, լույս դարձած նահատակներին ու իրենց ընտանիքներին խոնարհումս:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ«Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը«Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտումԱրա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել«Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվումՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել էԼույս չի լինի Երևանում և մարզումՇատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ