o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա շատ լուրջ ու մտահոգիչ հարց է` Արցախի հետագա ճակատագրի համար. Բելլա Լալայան

25.03.2020 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սա շատ լուրջ ու մտահոգիչ հարց է` Արցախի հետագա ճակատագրի համար. Բելլա Լալայան

Մամուլում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ ՌԴ-ն արգելել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի եւ նրան սատարող Սամվել Բաբայանի մուտքն իրենց երկիր` 5 տարի ժամկետով: Այս մասին «Իրավունքը» պարզեց Արցախի նախագահի թեկնածու ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ տեսակետը` հետաքրքրվելով, թե արդյոք սա համարում է կոնկրետ ակնարկ ՌԴ-ի կողմից:

Անհուսալիները. Հովիկ Աբրահամյանը և Սամվել Մայրապետյանը հրաժարվել են իրենց հյուրանոցները տրամադրել. «Ժամանակ»

Չեմ կարող ասել, որովհետեւ պատճառը չգիտեմ, թե ինչու են արգելել մուտքը կամ արդյոք իրականում արգելել են: Մինչեւ հիմա չեմ հասկանում այդ տեղեկությունը` ստո՞ւյգ էր, թե` ոչ, բայց եթե ստույգ չէ, Մասիս Մայիլյանը, որպես ԱԳ նախարար, պետք է հարցում ուղարկեր ՌԴ դեսպանատանը եւ կոնկրետ կնիքով պատասխան հրապարակեր: Մինչդեռ իրենք ասում են, թե այդ տեղեկությունը հերյուրանք է, սուտ է... Բայց այդպես չի լինում, մանավանդ, որ ինքը քաղաքական գործիչ է, պետք է իմանար, որ նման երեւույթներին այդպես չեն պատասխանում, այլ փաստեր են ներկայացնում: Մի՞թե ինքը ԱԳ նախարար լինելով հանդերձ` հարցում չի արել դեսպանատանը: Իսկ եթե ճիշտ է սա, ուրեմն` մեծ վտանգ է ու ոչ միայն ՌԴ ակնարկի առումով, այլ այն, որ ինչպե՞ս կարող է, օրինակ, երկրի ապագա ղեկավարը մեր հիմնական դաշնակցի երկիր մուտք չունենա: Ընտրվելու դեպքում` ինչպե՞ս են պատկերացնում մնացած բոլոր հարցերի լուծումը: Էլ չեմ ասում այն, որ ՌԴ-ում արցախցիների մեծ համայնք կա, ինչպե՞ս եք պատկերացնում այդ մարդկանց շահերի պաշտպանությունը, այնտեղ իրենց մնալը, ապրելը, գործելը: Այնպես որ, եթե կա այդպիսի բան, համարում եմ` այո, ակնարկ, որովհետեւ նման բաներն առանց ենթատեքստի չեն արվում: Ուղղակի պետք է հստակ հերքել, իսկ եթե չի հերքվել, արդեն սկսում եմ մտածել, որ իսկապես ճիշտ է: Իսկ եթե այդպես է, ապա շատ լուրջ եւ մտահոգիչ հարց է` Արցախի հետագա ճակատագրի համար:

ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА