o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 59-ի. Թուրքիայի առողջապահության նախարար

26.03.2020 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 59-ի. Թուրքիայի առողջապահության նախարար

Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 59-ի: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին օրվա ընթացքում Թուրքիայում արվել է կորոնավիրուսի 5035 թեստ, որոնցից  561-ը հաստատել է վարակի առկայությունը: Այս ժամանակահատվածում գրանցվել է մահվան 15 դեպք:  

Կորոնավիրուսի վարակման 339 նոր դեպք. կա 9 մահ

Այսպիսով՝ Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը հասել է 2433-ի:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 640 մարդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА