o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սորոսականների մատը խառն է. Բելլա Լալայան

03.04.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սորոսականների մատը խառն է. Բելլա Լալայան

Կայացան Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, ինչի արդյունքում ԱԺ-ում ներկայացված կլինեն քաղաքական 5 թիմ, իսկ նախագահի պաշտոնի համար՝ ընտրությունից ուղիղ 14 օր անց երկրորդ փուլով կպայքարեն Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը ստացել էր 49,26 տոկոս ձայն եւ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մաիլյանը, որն ուներ ընդամենը՝ 26,4 տոկոս ձայն: Երրորդ տեղում Արցախի հերոս Վիտալի Բալասայանն էր՝ 14,7 տոկոս ձայնով: Այս մասին «Իրավունքըե զրուցեց Արցախի նախագահի թեկնածու ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ հետ, որը, ըստ ձայների, հայտնվեց 11-րդ տեղում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ Է»

– Տիկին Լալայան, սպասելի՞ էին Ձեզ համար ընտրության նման արդյունքները:

Հիմնական ֆավորիտ թեկնածուների արդյունքները սպասելի էին, միայն թե պատկերացնում էի, որ երկրորդ տեղում կլինի Վիտալի Բալասանյանը: Իրականում այդպես էլ կար, որովհետեւ եթե Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը չաջակցեր Մասիս Մայիլյանին, ապա վերջինս կլիներ 3-րդ տեղում: Սա ցույց տվեց նաեւ նորընտիր խորհրդարանի կազմը, որտեղ Մայիլյանին սատարող «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը նույնիսկ անցողիկ 7 տոկոս շեմը չհաղթահարեց: Ինչ վերաբերում է իմ արդյունքներին, հետաքրքիրն այն էր, որ ընտրության նույն օրը երեկոյան ես 4-րդ տեղում էի եւ հավաքել էի 1527 ձայն: Նույնիսկ թեկնածուներից մեկի շտաբի կողմից մի ցուցակ էլ հայտնվեց համացանցում, որը, չգիտես ինչու, հետո՝ շուտ ջնջեցին: Անգամ հաջորդ օրն առավոտյան ֆավորիտ թեկնածուներից մեկի կուսակցությունից ինձ զանգել էին եւ շնորհավորում էին՝ ասելով, որ 4-րդ տեղը հիանալի ցուցանիշ է, հատկապես, որ ես քարոզարշավի ժամանակ ընտրողների հետ հանդիպումներ չէի իրականացնում: Եվ միայն օրվա երկրորդ կեսին, երբ թարմացրին արդյունքները, հայտնաբերեցի, որ իմ ձայները կտրուկ նվազել են ու դարձել մոտ 170: Սա ինձ համար աբսուրդ էր, որովհետեւ մյուս բոլոր թեկնածուների ցուցանիշներն աճել էր, բացի ինձնիցԳիտեմ, որ իմ համակիրներից շատ են գնացել քվեարկության, իսկ թե իմ ձայներն ինչպես փոշիացվեցին, չգիտեմ: Հետագա արդյունքներին չեմ էլ հետեւել, որովհետեւ  հիասթափվեցի:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

- Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել, բողոքարկելո՞ւ եք:

- Ինձ ասում են՝ դիմի դատարան, ես չեմ ուզում, որովհետեւ այդտեղ իմ մեղքն էլ կա, ոչ մի տեղամասում վստահված անձ չունեի, մտածել էի, որ ֆավորիտ թեկնածուները այդ աստիճանի չեն մանրանա: Կարծում էի՝ պետք է լինի շատ թափանցիկ ու արդար ընտրություն: Բացի այդ, ես ընտրություններին վերջին պահին եմ որոշել մասնակցել եւ կազմակերպչական հարցերին նախապես չէի պատրաստվել: Մի խոսքով՝ վերահաշվարկի համար չեմ ուզում դիմել դատարան: Ըստ էության, այն ոչինչ չի փոխելու: Պարզապես, 4-րդ տեղից միանգամից հայտնվել 11-րդում մի քիչ վիրավորական է, հատկապես, որ ըստ նախնական տվյալների, առաջ էի անցնել անգամ այն թեկնածուներին, ովքեր տարիներ ի վեր քաղաքականության մեջ էին, ունեին կուսակցություններ եւ պետք է, որ իրենց կուսակցական ձայները բավարար լիներ, որ ինձ անցնեին:

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

Հետընտրական ինչպիսի՞ մթնոլորտ է Արցախում:

Խաղաղ է, փոքր-մոքր ինչ-որ լարվածություն կար հիմնական երկու մրցակից թեկնածուների միջեւ, բայց առանձնապես չէի ասի, թե խիստ լարվածություն կա:

«ՄԱՅԻԼՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ»

– Որոշ կայքերում շշուկներ են շրջանառվում, թե Արայիկ Հարությունյանը հնարավոր է` իր տեղը զիջի Մասիս Մայիլյանին, իսկ ինքը տեղափոխվի Հայաստան: Հնարավոր համարո՞ւմ եք:

Արցախի դիվանագիտական ծառայությունում մնալու հորդորով շատ զանգեր ու նամակներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից. Մասիսի Մայիլյան

Ես իրավունք չունեմ ուրիշի փոխարեն՝ ինչ-որ ենթադրություններ անելու, իր ծրագրերի մասին խոսելու, բայց Արայիկ Հարությունյանի տված ասուլիսից, ամեն դեպքում, նման տպավորություն չստացա: Հակառակը՝ հենվելով իր խոսքերի վրա՝ կարելի է ասել, որ պատրաստ է ստանձնել երկրի ղեկը: Նա նաեւ հայտարարեց, որ տնտեսական շատ ծանր ժամանակափուլ ենք մտնում համավարակի պատճառով: Այսինքն՝ նա արդեն իսկ Արցախի կառավարման ապագա քայլերի մասին է մտածում: Չգիտեմ՝ ինչքանով են համադրելի ծրագրերից խոսելը, մտահոգություն հայտնելը ապագա քայլերի վերաբերյալ, եւ մտածել՝ տեղափոխվելու մասին: Ինչքանով հետեւել եմ իր հայտարարություններին եւ տրամադրությանը, ըստ իս, նա չի զիջելու Մասիս Մայիլյանին, նման նպատակ չունի:

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց

Կարծում եք՝ կորոնավիրուսի պանդեմիան չի՞ խանգարելու, որ ընտրությունների երկրորդ փուլ տեղի ունենա:

Նախ ասեմ, որ Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի ձայները ոչ թե մի հազարի, այլ շատ մեծ տարբերություն ունեն: Հարությունյանի ձայները գրեթե կրկնակի ավել են: Այս առումով` ինձ համար անհեթեթություն է, որ Մասիս Մայիլյանը, որը ընտրություններից ընդամենը օրեր առաջ միացել էր թեկնածուներից մեկի կոչին եւ հայտարարում էր, որ մտահոգված է ընտրողների առողջությամբ, ընտրությունները պետք է հետաձգել, քարոզարշավը դադարեցնել, բայց հիմա հանկարծ որոշել է գնալ երկրորդ փուլ: Սա աբսուրդ է: Էլի եմ ասում՝ խնդիրը տասը կամ հազար ձայնի մեջ չէ, Արայիկ Հարությունյանի առավելությունն ակնհայտ է: Փաստորեն, սա ցույց է տալիս, որ ընտրությունները հետաձգելու մասին Մայիլյանի հայտարարության հիմքում ոչ թե ժողովրդի մասին մտահոգությունն է եղել, այլ` ինչ-որ քաղաքական խաղերից դրդված որոշում: Երբ Հայաստանում օրեցօր շատանում է համավարակը, եւ արդեն մահեր են արձանագրվել, ինչքանո՞վ է տրամաբանական այդ պարագայում երկրորդ փուլով ընտրություն անցկացնել: Եթե Մայիլյանն իրոք մտահոգված է, պետք է խոհեմ լինի եւ հայտարարի, որ ոչ մի երկրորդ փուլի կարիք չկա: Նա պետք է ձեռքը սեղմի իրենից կրկնակի ձայներ հավաքած թեկնածուի, եւ անցնենք բնականոն կյանքի, որովհետեւ իսկապես լրջագույն սպառնալիքի առաջ ենք կանգնած եւ պետք է համախմբվենք այս ծանր պահին, ոչ թե քաղաքական խաղերով զբաղվենք:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

«ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՍՈՐՈՍԻ ՀՐԵՇԱՎՈՐ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԾԱՆՈԹ ՉԷԻՆ»

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Արցախի ընտրություններում, այդուհանդերձ, իրենց ազդեցությունն ունեցան սորոսականները, քանի որ դե յուրե նրանց ֆավորիտ թեկնածու Մայիլյանը 2-րդ տեղում է:

Չեմ կարծում, որ ընտրության արդյունքների վրա կարող էին ազդեցություն ունենալ: Եթե արցախցիները լավ տեղեկացված լինեին Սորոսի մասին, ավելի խայտառակ ցուցանիշներ կարձանագրվեին: Բայց արցախցիները տեղեկացված չեն, ավելին՝ շատերը հարց են տալիս՝ ո՞վ է Սորոսը: Եվ, ըստ էության, կար նաեւ գործող իշխանություններից դժգոհություն, ինչի պատճառով էլ Վիտալի Բալասանյանը քիչ ձայն հավաքեց, որովհետեւ ժողովուրդը համարում է, որ նա գործող իշխանության մաս է կազմում:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

Բայց չէ՞ որ Մասիս Մայիլյանն էլ նույն գործող իշխանության արտաքին գործերի նախարարն էր.

Մայիլյանը շատ չբացահայտված կերպար է ժողովրդի համար: Նա ոչ մի կտրուկ հայտարարություն երբեք չի արել, ոչ մի ակտիվ գործունեություն չի ծավալել, եւ իր այս տակտիկան բերեց, հասցրեց նրան այդտեղ: Ժողովուրդը, չճանաչելով նրան, կարող է համարել, որ համեստ է եւ այլն: Եվ քանի որ գործող իշխանությունից դժգոհ էին եւ Սորոսի հրեշավոր ծրագրերին ու դրա հետեւանքներին ծանոթ չէին, սա եղավ պատճառը, որ նա հավաքի այդքան ձայն: Վերադառնալով Ձեր նախորդ հարցին՝ ասեմ, որ սորոսականների ազդեցությունն Արցախում այնքանով է, որ համախմբված պայքար են ուզում տանել, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացների կրկնօրինակությունը տեղի ունենա: Իրենք էլ ինչ-որ կերպ կազմակերպում են կամ ղեկավարում են այդ ամենը: Ի դեպ, Մասիս Մայիլյանին սատարող խմբերում տեսնում էինք «Սասնա ծռերից» այնպիսի մարդկանց, որոնք վերջում դուրս եկան այդ խմբավորումից, օրինակ, Պավլիկ Մանուկյանը: Անընդհատ բացառում էին, որ կապ ունեն, բայց վերջում  նաեւ լուսանկարներ հրապարակվեցին, որ, այսպես կոչված, «հեղափոխականները», որոնք Արցախում բողոքի ցույցեր էին անում, Մասիս Մայիլյանի գրասենյակ են գնում-գալիս: Ըստ իս, սորոսականները կազմակերպում էին այդ ցույցերը, խորհուրդներ էին տալիս ու դրդում մարդկանց: Այնպես որսորոսականների մատն այս ամենում խառն է:

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

Ըստ Ձեզ` երկրորդ փուլի անցկացման արդյունքում կարո՞ղ է կրկնվել Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած սցենարը՝ փողոցային պայքարի տեսքովԻսկ որպես հետեւանք՝ սորոսականները անցկացնեն իրենց թեկնածուին:

Մտավախություն ունեմ, եւ արդեն իսկ նշմարվում է, որ ամեն կերպ ուզում են ինչ-որ բան անել: Ըստ իմ տեղեկությունների՝ կանխավ իրենք արդեն որոշել էին, թե ինչ քայլեր են անելու: Կարծես գիտեին, որ պարտվելու են, եւ խոսակցություններ կային, որ պատրաստվում էին ցույցեր, անհնազանդության կոչեր անել եւ այլն: Հիմա էլ նշմարվում է, որ այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ տարվում ենԽոսակցություններ են շրջանառվում, որ Մասիս Մայիլյանը հիմա Երեւանում է եւ, հավանաբար, պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչու, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանը որոշի, ինչի համար է շտապել նրա մոտ կամ հանդիպելու իր սորոսական ընկերներին՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին կամ Դանիել Իոննիսյանին, չգիտեմ, բայց այս ամենը մտածելու տեղիք է տալիս:

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА