o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԺՎԱՐ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ՊԶՈՒԿՆԵՐ, ԲՇՏԻԿՆԵՐ, ԱԼԵՐԳԻԱ. ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

22.05.2020 20:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԴԺՎԱՐ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ՊԶՈՒԿՆԵՐ, ԲՇՏԻԿՆԵՐ, ԱԼԵՐԳԻԱ. ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Երկուսուկես ամիս է, որ երկրում կորոնավիրուսը տարածվում է, սակայն հայաստանյան իշխանությունները նոր միայն որոշեցին, որ մարդիկ պետք է պարտադիր դիմակ կրեն: Ընդ որում, ինչպես խոստովանեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, իրենք էլ գաղափար անգամ չունեն՝ դիմակը կօգնի՞, թե՝ ոչ. «Երկուշաբթի առողջապահական կազմակերպությունները, այդ թվում` գլոբալ, ասում են, որ օգնում է, երեքշաբթի ասում են՝ չի օգնում: Հետո նորից չորեքշաբթի ասում են՝ բայց ոնց որ օգնում է: Ոչ մեկը չգիտի աշխարհում, ժողովուրդ ջան, բայց փաստ է, որ կա շանս, որ էս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»: Իսկ, օրինակ, եթե մոտներս «պինցետ» էլ պահենք, փրկվելու շանս չէ՞. չէ՞ որ մեր երկրի վարչապետն էր ասում` հենց վիրուս տեսանք, պինցետով կբռնենք, արաղով դիզինֆեկցիա կանենք, ու վերջ: Ուրեմն, ինչո՞ւ նաեւ պինցետ պահելը չդառնա պարտադիր: Մի խոսքով, քանի դեռ մեր «հայրենի» իշխանությունները պատկերացում անգամ չունեն, թե ինչ է պետք անել, ընկել են «առողջապահական կազմակերպությունների, այդ թվում` գլոբալ» խելքին, փորձեցինք մեր տեղական մասնագետներից պարզել` պե՞տք է դիմակ կրել: Առավել եւս, որ վերջին ժամանակներս քիչ չեն նաեւ դիմակ կրելու միանգամայն իրական վտանգների մասին կարծիքները: Ուրեմն, ի՞նչ անել,դիմակը կարո՞ղ է իշխանությունների առաջարկած «շանսի» փոխարեն միանգամայն իրատեսական խնդիրներ առաջացնել. հարցն ուղղեցինք մաշկաբան ԻԶԱԲԵԼԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ:

Դիմակ կրելը այսօր առողջությունը պահպանելու միջոցն է. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թոքաբան

 

- Բժշկական դիմակն իրոք կարող է անհանգստություն պատճառել, քանի որ դժվարացնում է շնչառությունն ակտիվ ծանրաբեռնվածությամբ: Բացի այդ, դիմակի տակ մաշկը ակտիվորեն քրտնում է, եւ նրա հյուսվածքը մաշկից քրտինք եւ աղտոտվածությունն է գրավում, ինչը բարենպաստ միջավայր է միկրոօրգանիզմների զարգացման համար: Ժամանակի ընթացքում դիմակի տակ կարող են հայտնաբերվել պզուկներ, բշտիկներ, ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ: Դիմակ կրելուց մաշկի վրա կարող է առաջանալ կարմրություն: Պետք է այն լվանալ տաք եւ մաքուր ջրով` օգտագործելով «մոլոչկո»` առանց օծանելիքներիԵթե պզուկները կամ մաշկի վնասման նշանները ավելանում են, ապա պետք է հրաժարվել կոսմետիկայի եւ հակատարիքային միջոցներից: Դրանք ստիպված կլինեք փոխարինել լավ հիպոալերգենային եւ խոնավեցնող քսուքներով` զգայուն մաշկի համար: Ալերգիայի առաջին նշանի ժամանակ դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ: Համաճարակի ժամանակ ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել կոսմետիկայի յուղոտ հյուսվածքից եւ «ծանր» դիմահարդարումից: Ձեր դեմքը պարբերաբար լվացեք տաք ջրով եւ հատուկ մեղմ մաքրող միջոցներով:

Դիմակ կրելու պահանջի մասին որևէ օրենք գոյություն չունի. սահմանադրագետ

- Տիկին Ավետիսյան, ի՞նչ կասեք բժշկական ձեռնոցների հետ կապված:

- Որպեսզի որոշենք այն հնարավոր վնասը, որը բժշկական ձեռնոցները կարող են առաջացնել, մենք կսահմանենք մաշկի բժշկական ձեռնոցների արձագանքման հիմնական եղանակները: Մաշկի յուրաքանչյուր տեսակ տարբեր կերպ է արձագանքում ձեռնոցների հետ փոխազդեցությանը: Դա կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են անձնական հիգիենան, մարմնի զգայունացումը, ճարպերի պարունակությունը, տարիքը եւ շատ ուրիշ հանգամանքներ:

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

Բժշկական ձեռնոցներ կրելու դեպքում մաշկի ռեակցիաները հետեւյալն են.

- Մաշկի դերմատիտ` սա մաշկի բորբոքային հիվանդություն է, որը կապված է գրգռիչի ազդեցության հետ: Այն կարող է առաջանալ մաշկի վրա ձեռնոցային հյութի ազդեցությունից: Այս տեսակի մաշկի ռեակցիան պետք է տարբերակել ալերգիկ ռեակցիաներից:

- IV տիպի ալերգիա: Դա քիմիական գրգռիչի նկատմամբ հետաձգված գերզգայունությունն է:

- I տիպի ալերգիա կամ բնական ռետինե լատեքսի նկատմամբ ուղղակի ալերգիկ ռեակցիա:

ԴԻՄԱԿՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԿՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍՐԵԼ ՈՒՆԵՑԱԾ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Գոյություն ունեն նաեւ մաշկի արձագանքման ալերգիկ այլ տեսակներ: Ալերգիան գերզգայնություն է մի նյութի նկատմամբ, որը պոտենցիալորեն ի վիճակի չէ լուրջ խանգարումներ առաջացնել մարմնի մոտ: Մաշկի ալերգիայի երկու տեսակ կա. դանդաղ ռեակցիա կամ ալերգիա տիպ IV, որը առաջանում է քիմիական գրգռիչով: Անմիջական արձագանքը կամ I տիպը այլ կերպ կոչվում է կոնտակտային եղնջացան: Սա դանդաղ արձագանք էԱյս հիվանդության զարգացման պատճառը մարմնին հայտնի ալերգենի հետ մաշկի կրկնակի ազդեցությունն ու զգայուն զգացողությունն է, որի արդյունքում մարմինը դառնում է ենթակա: Արձագանքը իմունաբանական է: Նախնական փուլում հիվանդությունը բնութագրվում է մաշկի որեւէ նկատելի արձագանքի բացակայությամբ, որովհետեւ  այս տեսակի գերզգայունության դրսեւորումը դանդաղ էախտանիշները կարող են հայտնաբերվել 48 ժամ հետո, ավելի հաճախ՝ ալերգենի հետ կրկնվող շփումից հետո: Երբեմն ամբողջությամբ անհետանալը տեւում է շաբաթներ: Ավելին, խթանիչի հետ շաբաթական շփման դեպքում կարող է հայտնվել մշտական ցան:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՇԱՆՍԵՐՆ ՈՒՆԻ

- Որո՞նք են այդ հիվանդության տարբերանշանները:

- Հիպերեմիա, ցավոտ ուռուցքներ, քորի առաջացում, ցան, ջերմաստիճանի բարձրացում: Հետագայում առաջանում են վեզիկուլներ, որոնց փլուզման դեպքում մեծանում է ալերգենների ներթափանցման հավանականությունը: Հիվանդությունը զարգանում է մաշկի քրոնիկ չորության եւ ճեղքման դեպքուն` էկզեմա (մաշկի պատնեշի ոչնչացում): Իսկ մաշկի պատնեշի ոչնչացումը մեծացնում է ալերգենների ներթափանցման հավանականությունը: Մաշկի էկզեման ուղեկցվում է տարբեր տեսակի ալերգենների նկատմամբ զգայունացմամբ:

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը

- Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների ամենատարածված տեսակը:

- IV տեսակի ալերգիան: Այն կարող է առաջացնել ինչպես բնական լատեքսային ձեռնոցները, այնպես էլ՝ սինթետիկ լատեքսային ձեռնոցները: Եթե տեղի է ունենում լատեքսային սպիտակուցների ալերգիկ ռեակցիա, ապա անհրաժեշտ է բացառել լատեքսային ձեռնոցների օգտագործումը, ինչպես նաեւ նվազեցնել շփումը բնական լատեքսային արտադրանքների հետ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА