o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«WORLD FOLK VISION» միջազգային հեղինակավոր մրցույթին՝ Հայաստանը ներկայացնում է հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը

01.06.2020 13:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«WORLD FOLK VISION» միջազգային հեղինակավոր մրցույթին՝ Հայաստանը ներկայացնում է հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը

Հայ ազգի հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը, ով Ազգային նվագարանների եւ ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական մրցույթի, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիր է, շարունակում է նոր բարձունքներ նվաճել`միջազգային բեմերում՝ բարձր պահելով Հայաստանի անունը:

«Ֆրունզիկն ինձ մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել, օրինակ՝ «ցավդ տանեմ»-ը»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (Տեսանյութ)

Քիչ առաջ, NEWSMEDIA.am-ը տեղեկացավ, որ Մարիաննա Գեւորգյանը 115 երկրների 3950 մասնակիցների թվում` մասնակցել է Համաշխարհային մշակութային նախաձեռնության «WORLD FOLK VISION» մրցույթին եւ անցել է կիսաեզրափակիչ փուլ: Մարիաննան` քանոն ազգային նվագարանով,  եւ Սայաթ Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: 

Մեզ հետ զրույցում Մարիաննա Գեւորգյանը հպարտությամբ պատմեց.

- «WORLD FOLK VISION» մրցույթյս տարի Հայաստանը ես եմ ներկայացնում. այս պահին գտնվում եմ կիսաեզրափակիչ փուլում` Հայաստանի Հանրապետության միակ ներկայացուցիչն եմ: Ներկայացնում եմ ազգային նվագարան քանոնը՝ ազգային երաժշտությամբ: Այս պահին մրցույթին մասնակցում է 115 երկիր:

Այսօրվանից` հունիսի 1-ից. մրցույթն այլեւս ընթանալու է քվեարկությամբ: Մինչ այս փուլը իրենք էին ընտրում, հիմա COVID-19-ով պայմանավորված՝ քվեարկությունը օնլայն է ընթանալու:

Հայտնի քանոնահարուհին ընթերցողից միայն մեկ խնդրանք ունի.

-Քվեարկե՛ք Հայաստանի օգտին՝ որպեսզի Հայաստանը հաղթի: Մրցույթին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանը, ես ուզում եմ, որ այս մրցույթում հաղթի ազգային նվագարանը: Քվեարկությունը ընթանալու է հունիսի 1-ից՝ մինչեւ հունիսի 15-ը: Ոչինչ հարկավոր չէ` միայն քվեարկություն:

Մանրամասները սկզբնաղբյուր էլեկտրոնային օրաթերթում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА