ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանական ամեն փռշտոցին պետք չէ արձագանքել». Նորատ Տեր-Գրիգորյանց

18.07.2017 23:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանական ամեն փռշտոցին պետք չէ արձագանքել». Նորատ Տեր-Գրիգորյանց

Արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակի, այս առումով հնարավոր ռազմական եւ քաղաքական զարգացումների ու անհրաժեշտ քայլերի մասին «Իրավունքը» զրուցեց 90-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ, որն, ի դեպ, ընդամենը երկու օր առաջ Է նշել իր ծննդյան 81-ամյակը:

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄՏՆԵՆ ԽՈՍՔԱՅԻՆ ԱՅՍ ՄԵՆԱՄԱՐՏԻ ՄԵՋ»

Պարոն գեներալ, վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե Բաքուն հակահրթիռային զենք ունի, որը կարող է կործանել Հայաստանում տեղակայված «Իսկանդերները»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Գիտեք, ցանկալի չէ անդրադառնալ այս հարցին` այն դարձնելով պաշտպանության նախարարների միջեւ բանավեճի առարկա: Դրա համար հորդորում եմ` քիչ գրել այս մասին եւ չգովազդել: Օրինակ, ամերիկացիները Ռուսաստանի շուրջ տեղադրում են հակահրթիռային համակարգեր, որոնք նախատեսված են ռուսական հրթիռների ոչնչացման համար, որոնք էլ իրենց հերթին անհրաժեշտություն դեպքում կկիրառվեն ԱՄՆ-ի դեմ: Այսինքն` իրենք դեռ խրամատից գլուխները չհանած` միանգամից կոչնչացվեն: Նույնը կարելի է ասել «Իսկանդերի» մասին. երբ այն կիրառվի, Ադրբեջանը եթե հակահրթիռներ էլ չունենա, ապա հակազդման այլ համակարգեր կգործադրի, կամ էլ Թուրքիան նրան հակահրթիռներ կփոխանցի, որի մասին դեռ չեն ասում: Ամեն ինչ հնարավոր է, այսօրվա զենքը հուժկու ոչնչանցող միջոց է, եւ ամեն թույն ունի իր հակաթույնը: Այնպես որ, պետք չէ ադրբեջանական ամեն փռշտոցին արձագանքել: Եվ պետք էր ժամանակին, ուղղակի, լռել այս մասին, ոչ թե բոլորին հայտնի դարձնել, թե ստացված «Իսկանդերները» տրվել են Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Եկեք անկեղծ լինենք` պատկերացրեք, որ հարձակվել են Արցախի վրա, մենք էլ «Իսկանդեր» ենք կիրառել: Բայց չէ որ այն տրվել է Հայաստանին, բայց ոչ Արցախին, այսինքն` ստացվում է, որ Հայաստանն է հարված հասցնում Ադրբեջանին: Ուրեմն` Ադրբեջանը պետք է հարվածի այն ուղղությամբ, որտեղից այդ հրթիռները բաց են թողնել: Իսկ ինքն այդպիսի հրթիռներ չունի, ուստի` կարող է հարվածել Նախիջեւանից, որն իր տարածքն է համարվում: Սա շատ վտանգավոր երեւույթ է: Դրա համար էլ կրկին հորդորում եմ` մի քիչ խորը մտածել եւ շատ չխորանալ այս թեմայի մեջ: Առավել եւս, զինվորականները չպետք է մտնեն խոսքային այս մենամարտի մեջ:

Սկզբունքային անսկզբունքայնություն «Լուսավոր Հայաստանում»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՑ ՊՈՒՏԻՆԸ ՂՐԻՄԻ ՀԱՐՑՈՒՄ»

Ի դեպ, մինչ փորձագետները պնդում են, որ արցախա-ադրբեջանական սահմանում նոր լայնամասշտաբ պատերազմ չի լինի, հենց երեկ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե ղարաբաղյան կոնֆլիկտը կարող է թեժանալ նոր ուժերով: Ձեր դիտարկմամբ` ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել սահմանում:

– Դե իհարկե, կարող է տեղի ունենալ լայնամասշտաբ պատերազմ, եւ ոչ ոք դա չի հերքում: Ադրբեջանը կարծում է, որ այդ հողերը գրավվել են Հայաստանի կողմից: Իսկ Հայաստանը չի ապացուցում, որ այն գրավված չէ, հայկական է եւ ոչ օրինական ձեւով Ադրբեջանին փոխանցված հողերն ազատագրել է: Ավելին` անցկացված հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Հետեւաբար, Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ինչպես վարվեց ՌԴ նախագահ պարոն Պուտինը Ղրիմի հարցում, որը Խրուշչովի կողմից 1954 թվականին ոչ օրինական ձեւով տրվել էր Ուկրաինային, բայց հիմա հանրաքվեի միջոցով վերադարձվեց հայրենիքին: Եվ այն պարոն Պուտինը ճանաչեց, իսկ մենք չենք ճանաչում եւ չենք ապացուցում: Դրա համար էլ Ադրբեջանը, ոչ օրինական ձեւով չճանաչելով հանրաքվեն, պատերազմ սկսեց հայերի դեմ, որոնք դուրս էին եկել օրինական պայքարի: Ու մինչեւ այսօր էլ իրենք կարծում են, թե իբր հայերը գրավել են իրենց հողերը եւ պետք է վերադարձնեն այն: Ընդ որում` իրենք ցանկանում են վերադարձնել միայն տարածքը, իսկ ժողովրդին` ոչնչացնել: Սա շատ բարդ իրավիճակ է, ու այստեղ մեղավոր են երկու կողմերն էլ. մենք, որ չենք ապացուցում, որ սա մեր տարածքն է, եւ Ադրբեջանը, որ ասում է, թե իրենցն է եւ մեծ թվով զենք կուտակելով` պատրաստվում է նոր պատերազմի: Բայց չէ՞ որ այդ հողերը հայերը չեն «օկուպացրել», ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, այլ հայրենական պատերազմ են մղել` ադրբեջանական ագրեսիայի դեմ: Այնպես որ, այստեղ պետք է գործել մարդավարի, սառը դատելով եւ անտաղանդներին թույլ չտալ, որ մոտենան այս հարցին:

Արցախում հակառակորդին հետ մղած և վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում

Բայց հայաստանյան քաղաքական գործիչներն ամենաբարձր մակարդակով բազմիցս ասել են, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարտության միջնորդ պետությունների գործառույթները` դրանով ազդարարելով նոր պատերազմի սկիզբը...

– Այո՛, շատ լավ տեղյակ եմ, բայց լսե՛ք, Ադրբեջանը վաղուց արդեն պատերազմում է: Ի՞նչ է, նախորդ տարվա ապրիլյան դեպքերը պատերազմ չէ՞ր, այսօր սահմանում տեղի ունեցող փոխհրաձգությունը պատերազմ չէ՞: Ամեն օր սահմանում կրակոցներ կան` Ադրբեջանը պատերազմում է, եւ մենք էլ պատասխանում ենք: Սա էլ պատերազմի մեկ այլ տեխնոլոգիա է, եւ նույն մարտավարությունն է, ինչ-որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էր, կոչվում է դիրքային պաշտպանություն եւ պատերազմ: Պատերազմը վաղուց է սկսվել, եւ վաղուց արդեն հայկական կողմը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը: Մի՞թե այս ամենն անհասկանալի է, պարոնա՛յք:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ»

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ի վերջո, այս ամենի նկատմամբ պետք է ա՞չք փակենք, լռե՞նք, թե՞ ինչ-որ կերպ փորձենք կանխել այս շարունակական գործընթացը:

– Ռուսաստանը այդ հանրապետությանը զենք է վաճառում օրինական ճանապարհով, քանի որ յուրաքանչյուր հանրապետություն իր պաշտպանության համար կարող է գնել զենք` որտեղից ուզում է, ինչպիսի զենք իրեն դուր է գալիս եւ որն իսկական է համարում: Ադրբեջանը զենք է գնում ե՛ւ Իսրայելից, ե՛ւ Բելառուսից, ե՛ւ Ուկրաինայից, իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող վաճառել: ՌԴ-ն անկախ պետություն է, իսկ թե որտեղ են այդ զենքը կիրառելու, սա արդեն այն հանրապետության խնդիրն է, որին վաճառել են զենքը: Այնպես որ, Ռուսաստանից շատ խիստ նեղանալ ցանկալի չէ: Իհարկե, մենք ռազմավարական գործընկերներ ենք, ՀԱՊԿ անդամներ ենք, բայց Ռուսաստանը կոմերցիոն գործերով էլ է զբաղվում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից ազնիվ կլիներ, եթե Ադրբեջանին ասեր` ո՛չ ընկերներ, ես հարգում եմ ձեզ, բայց դուք այդ զենքը կիրառում եք Հայաստանի դեմ, որն իմ ռազմավարական գործընկերն է, դրա համար էլ ես ձեզ զենք չեմ վաճառի: Իսկ եթե վաճառեմ էլ, դուք խոսք տվեք, որ իմ զենքը չեք կիրառի Հայաստանի դեմ,  բայց իրենք այդպես չեն վարվում: Բնական է, այս առումով մենք կարող ենք հայտարարություններ անել, բողոքել, բայց, գիտեք, դրանից օգուտ չկա, սա մնալու է Ռուսաստանի իշխանության խղճին: Իսկ ինչո՞ւ ենք մոռանում Իսրայելի մասին, չէ որ իրենք այնքան անօդաչու սարք վաճառեց Ադրբեջանին, որ հենց այդ անօդաչու սարքերով էլ սկսեցին ապրիլյան պատերազմը, ուրեմն` պետք է մատ թափ տալ նաեւ Իսրայելի վրա: Մինչդեռ ՄԱԿ-ի միջազգային օրենքների համաձայն` արգելվում է զենք վաճառել ագրեսոր, հատկապես ահաբեկչական հանրապետությանը: Ու այս մասին մերոնք հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պետք է հարց բարձրացնեն:

Զաքիր Հասանովի ռազմատենչ հռետորաբանությունը

Աշնանը նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ըստ Ձեզ` այս փուլում ինչի՞ շուրջ կարող են բանակցություններ ընթանալ:

– Ըստ իս, Ադրբեջանի հետ բանակացություններ վարելը ցանկալի չէ: Նախեւառաջ պետք է բանակցել ՌԴ-ի հետ: Ինչո՞ւ, որովհետեւ բոլշեւկյան բյուրոն 1921 թվականի հուլիսի 5-ին վերցրեց Ղարաբաղ անունով երկիրը Խորհրդային Հայաստանից եւ տվեց նոր-նոր ստեղծված Ադրբեջան անունով թուրքական երկրորդ հանրապետությանը: Ստացվում է` ո՞վ է մեղավոր: Եվ երկրորդ` երբ հանրաքվե անցկացվեց, եւ Արցախն իրավունք ուներ դուրս գալ Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից, բայց այստեղ էլ Գորբաչովի մատն էր խառը: Արդյունքում ՄԱԿ-ը ճանաչեց Ադրբեջանի դուրս գալը Խորհրդային Միությունից, իսկ Ղարաբաղինը` ոչ: Այսքանից հետո` ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարել, իհարկե Ռուսաստանի, որն իրավահաջորդն է ԽՍՀՄ-ի եւ կարող է հետ կանչել նախկին պայմանագրերը: Իսկ եթե հարց ծագի, թե ՌԴ-ն` որպես իրավահաջորդ, ինչու  Կալինինգրադը չի վերադարձնում Գերմանիային, դրան էլ պատասխանեմ` սա պատերազմի օրենքն է, այն տարածքում, որտեղ պատերազմ է, վերջում տարածքը մնում է նրան, ով հաղթում է: Սա իմ կարծիքը չէ, այլ տրամաբանությունն է ենթադրում, որը մերոնք առաջ պետք է տանեն, բայց չեն դիմում, չեն բացահայտում, չեն աղմկում ՄԱԿ-ում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА