o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընդդիմադիր պատգամավորին ուրախացրել է առաջիկա վտանգավոր պատվաստումները

05.09.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ընդդիմադիր պատգամավորին ուրախացրել է առաջիկա վտանգավոր պատվաստումները

«Իրավունքը» մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու, որ 2017 թվականի դեկտեմբերից Հայաստանում իրականացվելու են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ` 13 տարեկան եւ դրանից բարձր տարիքային խմբի աղջիկներին` ամերիկյան Merck ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութերով: Ավելին` այդ պատվաստանյութը գովազդելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Շվեդիայից Հայաստան էր հրավիրել պրոֆեսոր ՋՈՀԱԿԻՄ ԴԻԼՆԵՐԻՆ: Վերջինս էլ վստահորեն ընդգծել էր, թե պատվաստանյութը միանգամայն անվտանգ է, միայն ներարկելիս է փոքր-ինչ ցավեցնում: 

«Հենց պատվաստանյութը թողարկվի»․ ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ մտադիր է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել

Սակայն, միջազգային փորձը բոլորովին այլ բան է վկայում. բավական է նշել, որ 2013 թվականին «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած ծանր հետեւանքներից հետո` Ճապոնիայի կառավարությունը դադարեցրեց պատվաստումներ կատարելու քարոզչությունը: Իսկ ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն` գրանցվել է HPV պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 հազար դեպք: Մարդկանց մոտ առաջացել են անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ վերոնշյալ պատվաստմանը շտապել է արձագանքել ԱԺ «Ելք» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ, որը սոցցանցում` ի լուր ամենքի, հայտարարել է. «Շատ ուրախացա: Դեկտեմբերից կսկսվի 13 տարեկան աղջիկների պապիլոմավիրուսային պատվաստման ծրագիրը` արգանդի քաղցկեղի զարգացումը կանխելու նպատակով: Պատվաստման ծրագիրն անվճար եւ կամավոր է: Անպայման տեղեկացեք, խորհրդակցեք ձեր բժիշկների հետ ու հոգացեք ձեր աղջիկների առողջության համար...»: 

Լավ, եթե ոչ թե ամերիկյան, այլ ռուսական փորձը զգուշացներ այս պատվաստումների վտանգի մասին, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ Լ. Նազարյանի այսպիսի ոգեւորությունը: Բայց այս դեպքում նույն «Ելքի» սիրելի ԱՄՆ կառավարությունն է անգամ ձեռք քաշել «Գարդասիլ» պատվաստանյութից: Այնպես որ, միջազգային փորձն ուսումնասիրելուց հետո, եթե ընդդիմադիր պատգամավորը մնա նույն կարծիքին, սա ոչ այլ ինչ է, քան ատելություն սեփական հայրենակիցների նկատմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА