ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տնտեսությունում տեղի ունեցող բացասական երեւույթները պետք չէ կապել ԵԱՏՄ-ի հետ». Ա. Ղուկասյան

02.12.2017 17:19 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսությունում տեղի ունեցող բացասական երեւույթները պետք չէ կապել ԵԱՏՄ-ի հետ». Ա. Ղուկասյան

«Ժողովրդի ձայնը» հասարակական կազմակերպության փարձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը, այն է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, փաստեց, որ Հայաստանը ոչ մի լավ բանի չի կարող հասնել, թե դադարեցնի անդամակցությունը այդ կառույցին. «ԵԱՏՄ-ն ֆորմալ տնտեսական կառույց է, սակայն մենք պետք է գիտակցենք, որ այն բացի տնտեսական ինտեգրացիայից, նաեւ ընդգրկելու է այլ ոլորտներ: ԵՄ-ն ունի գրեթե 70 տարվա պատմություն, իսկ ԵԱՏՄ-ն երկու: Իհարկե, խմբակցությունները կարող են հանդես գալ նման նախաձեռնությամբ, որպեսզ իրականացվեն քննարկումներ, բայց պետք է փաստեմ, որ պետք չէ տնտեսությունում տեղի ունեցող յուրաքանչյուր բացասական երեւոյթ կապել այդ կառույցին մեր անդամակցության հետ»,-շեշտեց Ա. Ղուկասյանը եւ նկատեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու կողմնակիցները խոսում են միայն բացասականի մասին, սակայն մոռանում են մատնանշել դրականը, օրինակ արտահանման ծավալների մեծացման փաստը:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համաձայնագրին, ապա ըստ Արման Ղուկասյանի, այն մեծ հնարավորություն կարող է տալ Հայաստանին, որպեսզի դիվերսիֆիկացնի տնտեսությունը:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉՍՏԱՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉՈՒՆԻ

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА