ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մսամթերք արտադրող կազմակերպություններից պահանջում է ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության

03.03.2018 12:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մսամթերք արտադրող կազմակերպություններից պահանջում է ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության

Մսամթերքի արտադրության ոլորտում օրենսդրորեն նախատեսված բոլոր բաղադրիչները մակնշելու և դրանց առնչվող խախտումները բացառելու հարցերն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաներն ու մսամթերք արտադրող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՊԾ մամուլի ծառայությունը։

Թե՛ ծառայության վերահսկողության ընթացքում, թե՛ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ արտադրվող որոշ մսամթերքներում արձանագրվել են բաղադրության և մակնշան անհամապատասխանություններ: Հղում կատարելով ԵԱՏՄ մակնշման պահանջներին ներկայացվող տեխնիկական կանոնակարգին՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է մակնշման առանձնահատկություններն այս ոլորտում և հորդորել արտադրողներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն օգտագործվող բոլոր բաղադրիչների մասին:

Մանվել Գրիգորյանը 2016 թ. մայիսին Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել

Տնտեսավարողներից պահանջվել է իրենց կողմից ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության: 

«Դուք ինքներդ պետք է փորձաքննության ենթարկեք ձեր կողմից օգտագործվող հումքը, կամ էլ մատակարարից պահանջեք խմբաքանակի փորձաքննության արդյունքները: Եթե ձեր արտադրանքի բաղադրությունը չհամապատասխանի մակնշմանը, ապա մենք պահանջելու ենք արտադրանքի իրացումը կասեցնել և կատարել համապատասխան փոփոխություն»,- ասել է բանախոսը:

Տնտեսավարողներին հանձնարարվել է հնարավորինս արագ ձեռք բերել օրենսդրության պահանջներին համապատասխան մակնշման նոր պիտակներ, իսկ մինչ այդ նախկինում տպագրված պիտակների մնացորդային քանակներն օգտագործել բացառապես կրկնապիտակով՝ ապահովելով պահանջվող տեղեկատվությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА