ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա բաղադրատոմս․ Խնձորով շտրուդել

04.03.2018 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Օրվա բաղադրատոմս․  Խնձորով շտրուդել

Բաղադրիչներ

1. Լավաշ – 3 հատ
2. Խնձոր – 5 հատ
3. Չամիչ – 100 գ
4. Շաքարավազ – 100 գ
5. Բուսայուղ – 50-100 մլ

Օրվա աստղագուշակը

Պատրաստման եղանակը

1. Նախ լվանալ չամիչը, վրան եռացրած ջուր լցնել և թողնել մոտ 10-15 րոպե, ինչից հետո թափել ջուրը:

2. Խնձորները մաքրել և քերել խոշոր քերիչով:

3. Խառնել քերած խնձորը չամիչի հետ:

4. Լավաշը կիսել երկու մասի: Վրան բուսայուղ քսել և շաղ տալ մոտ 1 ճ/գ շաքարավազ:

5. Ամբողջ տարածքով տարածել խնձորային միջուկը և փաթաթել ռուլետի նման:

6. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Ռուլետ-շտրուդելները շարել տապակին, վրան բուսայուղ քսել և մի փոքր շաքարավազ շաղ տալ:

7. Թխել շտրուդելները ջեռոցում մոտ 20 րոպե, որից հետո մատուցել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА