ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի արևելյան շրջաններում սկսվել է նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը

18.03.2018 19:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի արևելյան շրջաններում սկսվել է նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը

Ռուսաստանի Դաշնության մի շարք արևելյան շրջաններում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, Խաբարովսկում, Պրիմորսկում, Կամչատկայի երկրամասում, Չուկոտկայի և Հրեական ինքնավար շրջաններում, Մագադանի, Սախալինի մարզերում արդեն սկսվել է ձայների հաշվարկը:

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տեղի ժամանակով 12:00-ի դրությամբ՝ Մոսկվայում քվեարկել է ընտրողների 18.14 տոկոսը, Սանկտ Պետերբուրգում՝ 16.24 տոկոսը: ԿԸՀ-ից հայտնել են, որ ընդհանուր առմամբ, նախագահական ընտրություններում մասնակցության հայտը 12:00-ի դրությամբ կազմել է 34.72 տոկոս:

ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռուսական համաժողովրդական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինը,  ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենիա Սոբչակը, «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության առաջնորդ Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցության» առաջնորդ Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին:

Ընտրություններին մոտ 35 տոկոս մասնակցությունը շատ բան է ասում Փաշինյանի իրական վարկանիշի մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА