o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բուլղարիայի նախագահն արգելել է ամերիկյան կործանիչներ գնել

24.07.2019 13:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բուլղարիայի նախագահն արգելել է ամերիկյան կործանիչներ գնել

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը վետո է դրել ամերիկյան ութ F-16 կործանիչների գնման մասին օրենքի վրա: Ինչպես հաղորդում է Sofia News Agency-ն, վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Ռադեւը վետո է դրել Միացյալ Նահանգներից F-16 Block 70 կործանիչների գնման պայմանագրերի վավերացման մասին օրենքի վրա: Նախագահի կարծիքով՝ նախքան քվեարկությունը խորհրդարանում կատաղի վեճերը ցույց են տվել, որ ամերիկյան կործանիչների ձեռքբերման հարցում հասարակական համաձայնություն չկա: «Բուլղարիայի Հանրապետության հավատարմությունը երկար տարիներ առանց ազգային կոնսենսուսի եւ պայմանագրի փոխընդունելի պայմանների վստահության պարտավորությանը արտակարգ մտահոգություն է առաջացնում»,- նշել է Ռադեւը: Նա կարծում է, որ կրճատված օրենսդրական ընթացակարգի պատճառով մի շարք կարեւոր հարցեր, ինչպիսիք են գինը, երաշխիքները, առաքման ժամկետները, վնասը, փոխհատուցումը եւ այլն, անհասկանալի են մնացել:

ԹՐԱՄՓ.ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ԷՐ

Հուլիսի 12-ին Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը 1,2 մլրդ եվրո գումարի F-16 Block 70 ամերիկյան բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման մասին պայմանագիր էր ստորագրել։ Ամերիկյան կործանիչները պետք է փոխարինեն Բուլղարիայում սպառազինության մեջ գտնվող ռուսական Միգ-29 կործանիչներին, սակայն ոչ բոլորն են բուլղարական հասարակությունում ողջունում նման հեռանկարը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА