o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանում մուսոնային անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 95 մարդ է զոհվել

11.08.2019 18:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանում մուսոնային անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 95 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով առնվազն 95 մարդ է մահացել, հարյուր հազարավորներն էլ տարհանվել են իրենց տներից:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, մահվան դեպքերից 40-ը գրանցվել են Կերալա հարավարևելյան նահանգում: Ջրհեղեղի ու սողանքների հետևանքով որոշ շրջաններ մեկուսացվել են: Խոցելի շրջանների բնակիչներին իշխանությունները խորհուրդ են տալիս ապաստան գտնել առավել բարձրադիր վայրերում: 

Ամերիկացի հեռուստահաղորդավարը զոհվել է ավիավթարի հետևանքով

Հնդկաստանը մուսոնային անձրևների ազդեցության տակ է գտնվում հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ամեն տարի ավերածությունների և մարդկային կորուստների հանգեցնելով: Կանխատեսումների համաձայն՝ անձրևները շարունակվելու են մի քանի օր:  

Հարավարևմտյան Կարնատակա նահանգում և արևմտյան Մահարաշտրա նահանգում, որտեղ տեղակայված է Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայը, նույնպես հորդառատ անձրևներ են տեղում՝ դառնալով տասնյակ զոհերի պատճառ:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА