o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաբլոյանի շուրջ աբսուրդը շարունակվում է

28.10.2019 15:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Բաբլոյանի շուրջ աբսուրդը շարունակվում է

Ինչպես հայտնի է, գործադիր եւ օրենսդիր իշխանությունը զավթած Նիկոլը ոչ մի կերպ չի կարող  ամբողջությամբ իր տակը դնել դատական իշխանությունը եւ ամբողջ պատժիչ ապարատի գործողությունները կենտրոնացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Չգտնելով որեւ է լուրջ թերություն`  Թովմասյանի  նախարար եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոններում աշխատելու ընթացքում նիկոլական խունտան,  ձեռքները գցելով  «փրփուրներին», ինչ-ինչ խախտումներ է փորձում մոգոնել Թովմասյանի նշանակման թղթաբանության մեջ: Ինչ-որ ժամկետների խախտումներ է փորձում գտնել փաստաթղթաշրջանառության ոլորտում: Եվ դրա համար ամպագոռգոռ հայտարարել է, թե Հրայր Թովմասյանի կողմից եղել է իշխանության զավթում:

Եթե Արա Բաբլոյանին ներքաշեին այս պրոցեսների մեջ, մենք շատ ավելի արագ խայտառակ կլինեինք. Բաբայան

Հայաստանը դարձել է ծուռ հայելիների թագավորություն, երբ իշխանությունը զավթած Նիկոլը եւ իր շայկան մեղադրում են բոլորի աչքի առաջ օրենքով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանին իշխանությունը զավթելու մեջ: Դա առավել ծիծաղելի է, որ այն  անձը, ումից Թովմասյանը իբր պետք է «զավթեր» իշխանությունը` այսինքն` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ նա ժամանակին տվել է հրաժարականի դիմումը, ոչ  մի ճնշման չի ենթարվել եւ իշխանությունը նրանից ոչ ոք չի զավթել: Սակայն  քայլոները ինքնամոռաց եւ գլխակորույս ձգտում են ամեն գնով ձեռք բերել դատական իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն: Դրա համար այս անգամ փորձում են մեղադրել ու, կալանավորելով ԱԺ նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանին` վերջինիս  միջոցով հասնել իրենց  նպատակին: Իսկ Արսեն Բաբայանի կալանավորումը հիմնավորելու համար սկսել են  հետապնդել  Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այսօր Արա Բաբլոյանին եւս մեկ անգամ կանչել են հարցաքննության: Քայլոներին բավարար չէր, որ նախորդ անգամ ծանր վիրահատությունից  հանելով անվանի բժշկին` նրանք քննում էին նրան 3 ժամից ավելի: Սպասվում է, որ այսօր խունտան Արա Բաբլոյանին կներկայացնի մեղադրանք, թե ինչպիսին կլինի խափանման միջոցը, դեռեւս հայտնի չէ:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА