o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է համագործակցությունը Ռոստովի մարզում

08.11.2019 13:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՍՊՈՐՏ
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է համագործակցությունը Ռոստովի մարզում

Նոյեմբերի 3-6-ը, մինի ֆուտբոլի ամենամյա 4-րդ մրցաշարին՝ որպես պատվավոր հյուր մասնակցելու հրավերով Դոնի Ռոստովում էր գտնվում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի խորհրդական ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ: 

Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին. Yerkir

Մրցաշարը նվիրվել է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը կազմակերպել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, եւ որին մասնակցել է 12 ֆուտբոլային թիմ: Մրցաշարի մասնակիցներին ու կազմակերպիչներին իր ուղերձն է հղել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ՝  կարեւորելով Ռոստովի մարզի ակտիվ մասնակցությունը համահայկական խաղերին եւ շնորհակալություն հայտնելով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կոլեկտիվին՝ ի դեմս ակումբի ղեկավար ՏԻԳՐԱՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ:  Մրցաշարի պարգեւատրման արարողության ժամանակ Դերենիկ Գաբրիելյանը Տիգրան Պապիկյանին է հանձնվել Համահայկական խաղերի դիպլոմը եւ գավաթը:

Ֆրանսիայի ՀՅԴ ԵՄ անդամները Արայիկ Հարությունյանին են փոխանցել իրենց ընկերների պահանջը

Դոնի Ռոստով կատարած այցի շրջանակում Դերենիկ Գաբրիելյանը հանդիպումներ է ունեցել  «Միավորված Ռուսաստան» կուսակցության «Մանկական սպորտ» ծրագրի տարածաշրջանային հասարակական խորհրդի նախագահ, Դոնի Ռոստով քաղաքի Հանրային պալատի անդամ ՍԵՆԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ, Ռոստովի մարզի հայկական համայնքի գործադիր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՍԱՅԱԴՈՎԻ հետ, գրառում կատարել համայնքի պատվո մատյանում: Դերենիկ Գաբրիելյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործկոմի անունից հատուկ երախտագիտությունն է փոխանցել Դոնի Նախիջեւանի հայ համայնքի նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐՄԱԼՅԱՆԻՆ՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում ունեցած զգալի ներդրման համար:

ՀՀ նոր իշխանությունը չունի համալիր պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ. Արթուր Ղազինյան

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի եւ Ռոստովի մարզի միջեւ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված կարեւոր հարցեր, այդ թվում՝ առաջարկ է հնչել մրցումներին մասնակցությունը մտցնել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի տարեկան պլանի մեջ: Ռոստովի մարզի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Դերենիկ Գաբրիելյանը այցելել է նաեւ հայ-ռուսական բարեկամության թանգարան եւ Դոնի Ռոստովի հայկական նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցի:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

Հիշեցնենք, որ Ռոստովի մարզը մշտապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Համահայկական խաղերին եւ նվաճել մրցանակային տեղեր: Այս տարի անցկացված համահայկական ամառային 7-րդ խաղերին մարզը ներկայացել է 128 մասնակցով ՝ վոլեյբոլի, ֆուտբոլի, մինի ֆուտբոլի, գոլֆի, շախմատի, լողի մարզաձեւերում եւ նվաճել 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ :

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА