Նավթի գները նվազել են «Իրավունք»․ ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նոր դեմքեր՝ հին «երգերով» «Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից «Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞ 07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմից Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն «Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է «Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին ՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասին Մխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման»


«Վարչապետը պետք է բերդում լիներ, այլ ոչ թե մասնակցեր ընտրություններին».ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Մշակութային

Երկրում տիրող իրադարձությունների մասին զրուցեցինք հաղորդավարուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ հետ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում պարտված կառավարության հետագա ընտրությունների մասնակցությանը:

– Չեմ հասկանում, թե նրանք ինչու եւ ինչ իրավունքով են շարունակում ղեկավարել մեր երկիրը: Փոխանակ դատական պրոցեսներին ներգրավված լինելուն եւ պատասխան տալուն, թե ինչու մեր երկիրը հայտնվեց այս իրավիճակում, նրանք դեռ հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին:

– Առաջիկայում տեղի ունեցող ընտրություններին ո՞ւմ կցանկանայիք տեսնել:

– Շատ կուզենայի տեսնել` նոր միտք, նոր ուժ եւ ավյուն: Հայրենասեր երիտասարդների, որոնց սիրտն իսկապես ցավում է սեփական երկրի համար: Բայց, ցավոք սրտի, մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ պարտավոր ենք ունենալ մարդկանց, որոնք ուղի են անցել, ունեն գաղափար: Հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել եւ կարող են իրենց փորձը ներդնել երկիրը վերականգնելու, վերադարձնելու գոնե ինչ-որ կայուն վիճակի: Այս պահի դրությամբ տեսնում եմ միայն Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, որովհետեւ միակ կառուցողական միտքը նա ունի:

– Գերիների փոխարեն դատարկ ինքնաթիռը ի՞նչ է վկայում ...

– Ամենեւին էլ զարմանալի չէր, որ ինքնաթիռը վերադարձել էր առանց գերիների, բայց ինչպես ես եմ հասկանում` տարբեր լրատվամիջոցների նյութերից ելնելով, ինքնաթիռը դատարկ չի եկել: Այնտեղ եղել են Ադրբեջանից մասնագետներ, ինչը շատ հավանական է: Գերիների թեման շատ ցավալի է: Այն չպետք է դարձնել փոխարժույթ եւ չի կարելի խաղարկել: Այդ հարցի լուծումը պետք է լիներ հենց առաջին օրերին` կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելիս` մինչեւ այն պահը, երբ պարտադրված հայկական կողմը արդեն իրականացնում էր իր խոստումները: Հիմա արդեն ուշ է…մինչեւ չփոխվի այս կառավարության կազմը, գերիների հարցը չի լուծվի: Կամ էլ եթե կա պայմանավորվածություն, ապա ինչ-որ մի քանակի գերիների հարց կլուծվի նախընտրական փուլում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իբրեւ հերոս ներկայանալու:

– Պաշտպանության նախարարության աշխատակիցների ցանկապատով փախչելը տեսա՞ք եւ ի՞նչ կարծիք ունեք:

– Շատ եմ ցավում, որ իմ երկիրը գտնվում է այն վիճակում, որ Պաշտպանության նախարարության աշխատակիցները պետք է նման կերպ լքեն իրենց աշխատավայրերը: Բայց դա նաեւ խոսում է կառավարության տգիտության մասին: Վարչապետը շրջում է մեր քաղաքում, մեր երկրում` շրջապատված ոստիկաններով, որովհետեւ վախենում է մեր երկրի քաղաքացիներից: Պաշտպանության նախարարության աշխատակիցները եւս վախենում են մեր երկրի քաղաքացիներից… բայց արի ու տես, որ ուզում են Քաղաքացու տոն նշել: Մարդիկ պետք է հասկանան, որ տկար կառավարություն ունենք, եւ ողջ համակարգը փտած է: Այնտեղ նստած են մարդիկ, որոնց սիրտը չի ցավում ո՛չ հայրենիքի, ո՛չ էլ մեր քաղաքացիների համար: Պատերազմյան շրջանում մենք շատ ու շատ պատմություններ ենք լսել այն երիտասարդներից, կամավորներից, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին: Նրանց պատմածից պարզ է դառնում մի բան, որ շատ անգամ մեր երիտասարդները փրկվել են, որովհետեւ իրենց կողքին եղել է գոնե մեկ սրտացավ անձ: Ցավոք սրտի, ստացվում է, որ ողջ պատերազմի ընթացքում այդ զինվորների կողքին չի եղել մարդ, ով ուզենա պատասխանատվություն կրել եւ ում սիրտը ցավել է նրանց համար: Ես չեմ ընկալում մեր պաշտոնյաների այն արտահայտությունները, թե ժամանակը գա, կխոսենք: Այդ ժամանակը եկել եւ անցել է: Նրանք չեն խոսել, որովհետեւ սեփական անձի մասին են մտածում: Այն, ինչին որ մենք ականատես եղանք, պարզապես ցավալի է: Բոլորը լուծում են իրենց անձնական խնդիրները: Ոչ մեկի սիրտը չի ցավում այն երիտասարդների համար, որոնք մահացել են, եւ նրանց համար, ովքեր պատերազմի հետեւանքների պատճառով առողջական խնդիրներ ունեն: Առողջապահության նախարարությունը շատ հաճախ այդ երիտասարդներին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերում:

Գերիների հարցը այդպես էլ մնաց օդում:

– Ամենատեսանելին ու ամենացավոտը` մեր գերիների հարցն է, որը չի լուծվում: Եվ փորձում են մեղադրել այլ երկրների, մասնավորապես` Ռուսաստանին եւ հատկապես` Մուրադովին: Անհասկանալի է, թե ինչո՞ւ: Եկեք հասկանանք, որ այդ խնդիրն ի պաշտոնե մեր կառավարության իրավասության տակ է գտնվել:

Այսքանից հետո արդյո՞ք ճիշտ է, որ ներկայիս վարչապետն իր թեկնածությունն առաջադրի առաջիկայում կայանալիք ընտրություններին:

– Ըստ իս, ներկայիս վարչապետը այս պահին պետք է բերդում լիներ եւ պատասխաներ հարցերին, թե ինչպես այս ամենը եղավ: Բայց եկեք տեսեք, որ նա շարունակում է կատարել իր նախագծած պլանը: Դեռեւս հեռավոր 2001 թվականին մենք դա ընթերցում էինք "Հայկական ժամանակ" թերթի իր հոդվածներում, որը նա իրականացրեց հիմա:

– Ի՞նչ զգացիք, երբ տեսաք Ալիեւի "Հաղթանակի այգին":

– Այն ղեկավարը, որի օրորք Ալիեւը "Հաղթանակի այգի" է ստեղծել եւ հպարտությամբ քայլում է մեր զոհված կամ գերեվարված տղաների սաղավարտների միջով, ամենաքիչը, որ կարող է անել` պետք է ինքնակամ հրաժարական տա:

– Ինչ եք մտածում այն մտավորականների եւ մշակույթի գործիչների մասին, որոնք առանց կարդալու "Հայկական ժամանակը" եւ "Երկրի հակառակ կողմը" մասնակցել են երկիրը քանդելու գործընթացին:

– Նրանց մասին, ովքեր մինչեւ հիմա ներկայիս իշխանության կողքին են, ընդհանրապես անդրադառնալ չեմ ուզում: Իսկ նրանք, ովքեր հայտնել կամ հայտնում են, որ սխալվել են` պետք է ասեմ, որ իրենց սխալը մեզ արժեցավ Արցախի հողերը, հինգ հազար կյանք եւ մոտավորապես տասնհինգ հազար երիտասարդ տուժածներ, որոնք նորմալ կյանքի դժվար վերադառնան: Իրենց սխալմունքը կոտրեց մեր ողջ ազգի ողնաշարը: Եվ իրենց սխալի հետեւանքով փառատոներում, երբ մեր երիտասարդները հանդիպեն թուրքի կամ ադրբեջանցու, արդեն այլ խնդիրներ կլինեն: Որովհետեւ, եթե մենք մեր հաղթողի դիրքերով շատ ավելի հանգիստ էինք, վեհ ու բարի, ապա իրենք այդպիսին չեն: Եվ յուրաքանչյուր հանդիպում վտանգավոր է լինելու մեր երիտասարդների համար: Իրենց սխալմունքի պատճառով աշխարհում ոչ մի հայ ապահով չէ:

– Ապրիլի 7-ին մեր ոստիկանների պահվածքի մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Ոստիկանների մասին խոսելը շատ դժվար է, որովհետեւ միանշանակ միայն այդ միջադեպով չի կարելի նրանց մասին կարծիք հայտնել: Եկեք չմոռանանք, որ մենք ունենք զոհված ոստիկաններ, որոնք հերոսացան 44-օրյա պատերազմի ժամանակ: Ի վերջո, նրանք կատարում են իրենց աշխատանքը, բայց ամեն ոք պետք է իր հոգու եւ խղճի առջեւ պատասխանատվություն կրի: Ամոթ նրանց, ովքեր ոստիկաններին տվեցին այդ հրահանգը: Ամոթ նրանց, ովքեր այդկերպ իրականացրին այն, ինչ իրենց ասվել էր:

– Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց "ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին" օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես Քաղաքացու տոն: Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: 2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, Քաղաքացու տոնն է: Այսքանից հետո ի՞նչ տոնի մասին կարող է խոսք լինել:

– Քաղաքացու տոն նշելու մասին իմ վերաբերմունքը ի սկզբանե շատ բացասական էր, որովհետեւ այն հիմքը, որը դրվեց այդ տոնի սկիզբը դնելուն, անընդունելի եւ անընկալելի էր ինձ համար: Ես չեմ ընկալում իբրեւ բարձր արժեք այն քաղաքացուն, ով Օպերայի բակում կամ Բաղրամյան պողոտայում խորոված է պատրաստում: Եվ այդ հեղափոխական գաղափարը` այն էլ հպարտ քաղաքացու, ընդհանրապես անընդունելի է ինձ համար: Երեք տարի հետո ես ուզում եմ հարցնել` կներեք, ո՞ր քաղաքացու տոնն են ուզում նշել`պարտվա՞ծ, կործանվա՞ծ, թե` սուգ անողի: Այդ տոնի օրը, երբ որոշում էին իրենք, շատ լավ գիտեին, որ պարբերաբար ապրիլի 24-ին շատ մոտ է լինելու այդ օրը: Հատո՞ւկ էին ընտրել: Ուզում էին, որ ապրիլի 24-ից հետո անպայման տո՞ն լինի: Այո, ես միտում եմ տեսնում, որովհետեւ մշտապես փորձում են այս երեք տարիների ընթացքում ջնջել մեր ով լինելը: Եվ այն քաղաքականությունը, որը վարում է ներկայիս իշխանությունը` փորձելով ներարկել մեր արյան մեջ, որ թուրքի հետ պետք է բարեկամություն անել, եւ ոչ մի խանգարող հանգամանք չկա, որպեսզի մենք նրանց հետ չհամագործակցենք դա ոչ մի կերպ չեմ ընդունում: Ես իմ ընտանիքի զավակն եմ, ես իմ պապի եւ տատի արժանի հետնորդն եմ: Եվ չեմ պատրաստվում մոռանալ իմ ընտանիքի պատմությունը: Չեմ մոռանա, որ իմ ազգի կարկառուն դեմքերին բերման են ենթարկել եւ սպանել են հենց 1915 թվականի ապրիլի 24-ին: Չեմ ուզում մոռանալ Թուրքիայում  միլիոնուկես հայերի կոտորածը, Սումգայիթի, Բաքվի ջարդերը: Ես ուզում եմ հասկանալ այն մարդկանց բանականությունը, ովքեր մեզ ասում են, որ մենք պետք է բարեկամություն անենք նման ազգի հետ: Ես պահանջատեր եմ…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Նավթի գները նվազել են«Իրավունք»․ ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նոր դեմքեր՝ հին «երգերով»«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից«Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմիցՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է«Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասինՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասինՄխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման»⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել. Աննա ՄայիլյանՎիճող տղամարդը ծնկեց ու ներողություն խնդրեց. Սթափեցնող միջադեպ երևանյան փողոցումԱԽՔ-ն իրան լրիվ մեծ ախք-ի տեղ ա դրել. Աննա ՄկրտչյանՖերդինանտ Կարապետյանի համար օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը մնաց աշխարհի առաջնությունըՕմբուդսմենը կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի Հանրային հեռուստատեսության աշխատանքըԱՆԴՐԱԴԱՐՁ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆԱռաջարկներ ստացել եմ գրեթե բոլոր կուսակցություններից. Սոֆյա Հովսեփյան Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազԲռնցքամարտիկ էր. Նոր ուշագրավ մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցներից Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊԲԱ ՀԻՄԻ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ԷՍ ՃԱՄՊՐՈՒԿՆ ՈՒՐ ԴՆԵՆՔ... ԴԻՄԱՆԱԼՈՒ ՉԻՁեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Արմեն ԱշոտյանՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԻ՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել«Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքովԶելենսկին Բայդենին հրավիրել է այցելել ՈւկրաինաԻնչո՞ւ են ռուս զինվորականները Փաշինյանին ուղեկցել Սյունիք. պարզաբանում է Արմեն ԳրիգորյանըԱվիացիայի հարվածից անմահացավ ընկերների հետ` բռնելով հավերժի ճանփանՄարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի․ ՄակունցՍիրված կատարումներ Մայիսի 9-ին, ժամը 19-00-ին Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղելԼավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. ԹաթոյանՀայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասինՄոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ)«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԵթե պարտության խորհրդանիշ Հարութունյանը հրաժարական տա և հայտարարի, որ այլևս երբեք չի մասնակցելու ընտրությունների, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի եւ կսկսվի Արցախի առողջացման փուլըԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ