Չգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Արթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսը Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին


Չենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ Գալստյան

Ներքաղաքական

Հայաստանյան եւ արցախյան ներքաղաքական զարգացումների շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

«ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱԽԿԻՆԸ ՀԵՆՑ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ Է»

– Բավական ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` ասելով, թե պատերազմի հետեւանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, եւ պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Արցախի Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է վարում, այսինքն` ստի եւ կեղծիքի: Նրանք ստում են հանրությանը: Եվ հատկանշական է, թե ինչ միջավայրում է այդ արտահայտությունն արել` քաղաքաշինության ոլորտի աշխատակիցների եւ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ, որտեղ բոլորը ինչ-որ չափով կախվածության մեջ են հենց Արայիկ Հարությունյանից: Այսինքն` այնտեղ չկար մեկը, որ կհակադարձեր ու կասեր` եթե այդպես է, ապա ինչո՞ւ... Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը չի եղել Ազգային ժողովում կառավարության հետ ոչ մի հարցուպատասխանի: Մինչդեռ քաղաքական հայտարարություններ անելու հարթակը ավելի շատ ԱԺ ամբիոնն է: Եթե նա այդ հայտարարությունն աներ խորհրդարանում, իհարկե, նրա կեղծիքը տեղում կբացահայտվեր: Պատգամավորների կողմից բազմիցս առաջարկություններ են ներկայացվել` հենց պատերազմի օրերին խումբ ձեւավորել Արցախի պատգամավորների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից, գալ Հայաստան, բացատրել իրավիճակը: Սակայն Արայիկ Հարությունյանի կողմից խոչընդոտի առաջ ենք կանգնել: Նա ամեն ինչ անում էր, որ չգար այդ պատվիրակությունը Հայաստան եւ չեկավ:

– Ի դեպ, Արայիկ Հարությունյանը կոնկրետ ակնարկում է, թե ամեն ինչում նախկիններն են մեղավոր: Ըստ նրա` 1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել...

– Փաստորեն, Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի նման մեղադրում է նախկիններին, բայց ի տարբերություն նրա` Արցախում նախկինը հենց Արայիկ Հարությունյանն է: Իր աչքի գերանը չի՞ տեսնում, բա թող դասեր քաղեր: Արայիկ Հարությունյանն ո՞ւմ է ասում, թե դասեր չեն քաղել...

«ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ՇԱՏ ՆԵՂ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ՓՆՏՐԵՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ` ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ»

– Ամեն դեպքում, եթե անգամ հոկտեմբերի սկզբին պարզ էին պատերազմի հնարավոր հետեւանքները, եւ չէր ձեւավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ եւ իշխանական ուժերի միջեւ, ինչո՞ւ այդ ժամանակ իրենց սիրելի ֆեյսբուքյան ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանը կամ Արայիկ Հարությունյանը չասացին ժողովրդին իրականությունը: Չէ՞ որ առնվազն խոստացել էին, որ ժողովրդից գաղտնի ոչինչ չի որոշվելու: Ի վերջո, ո՞վ է դավաճանը:

– Պատերազմի օրերին թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը դավաճաններ էին փնտրում, որովհետեւ գիտեին, որ, վերջիվերջո, պետք է պատասխան տան յուրաքանչյուր քայլի եւ անգործության համար: Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին հայտարարություններ էր տարածում, թե ինչ-որ մարդիկ շրջում են զինվորների մեջ եւ ասում, որ պատերազմը վաճառված է, բայց չտեսանք մի քրեական գործ հարուցված դրա վերաբերյալ: Այսօր Արայիկ Հարությունյանը «կեղծ հայրենասերներ» բառակապակցությունն է օգտագործում, ո՞ւմ նկատի ունի: Կամ եթե դասալիքներ կային, քանի՞ քրեական գործ կա հարուցված: Եվ ընդհանրապես` ով է այդ, այսպես ասած, կարգավիճակը տալիս մարդկանց: Արայիկ Հարությունյանն իրավասու չէ նման կարգավիճակ որեւէ մեկին տալ, եւ այսօր խոսելով դավաճանության մասին` նախ պետք է իրենք իրենց շատ նեղ շրջապատում փնտրեն դավաճաններին, այլ ոչ թե` ժողովրդի մեջ:

– Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում: Մամուլում նախորդ շաբաթ տեղեկություններ շրջանառվեցին, որ այդ կողմից ադրբեջանցիներն առաջ էին տվել դիրքերը, իսկ հետո` նահանջել:

– Իրականում կատարվում է այն, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում այսօր իշխանություն չկա, եւ ադրբեջանցիներն իրենց թույլ են տալիս անթույլատրելին, եւ ոչ մեկը չի կարողանում դրան հակազդել: Այս իշխանությունները լեգիտիմ չեն կարող դիտվել, քանի որ չեն վայելում ժողովրդի վստահությունը: Բայց տեսնում ենք, որ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում այդ վստահությունը չկա, եւ նրանք ժողովրդի անունից չեն կարողանում խոսել, այսօր լծված են միայն ու միայն իրենց իշխանական աթոռները պահելու գործին, դրա համար էլ ոչ ոք նրանց ուշադրություն չի դարձնում: Պարտված իշխանությունների հետ ոչ մեկը հաշվի չի նստելու, պետք է այս ամենը հասկանանք եւ թույլ չտանք կործանեն երկիրը: Ամեն օր նման մի երեւույթի հանդիպելու ենք, Ադրբեջանն ամպագոռգոռ հոխորտանքներ է տալիս, թե զենքի ուժով կլուծենք այս կամ այն հարցը, եւ մեր վախեցած, պարտված իշխանությունները չեն կարող ինչ-որ գործողություն անել, որ երկիրը հանեն այս վիճակից:

«ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԵՆ ԲՈԼՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Հայաստանը կամաց-կամաց թեւակոխում է նախընտրական թոհուբոհի մեջ: Հետաքրքիր է` ի՞նչ ակնկալիքներ ունեք հայաստանյան արտահերթ խորհրդարանական ընտրություններից:

– Ճիշտն ասած, դեռ կասկածում եմ, որ ընտրական փուլ լինելու է, որովհետեւ կան դեռ փուլեր, որ պետք է անցնել: Այս կեղծ իշխանությունը ցանկացած պահի կարող է օգտագործել ինչ-որ հանգամանքներ ի հայտ բերելով եւ հրաժարվելով ընտրություններից: Իսկ եթե ընտրություններ լինի, առավել քան համոզված եմ, որ օգտագործվելու են բոլոր պետական լծակներն այս իշխանության վերարտադրվելու համար: Տեսեք, ընդդիմությունն այսօր կոչ է անում, որ եթե մարդիկ չեն մասնակցում ընտրություններին, ուղղակիորեն, իշխանության ջրաղացին ջուր են լցնում: Այն դեպքում, երբ իշխանությունը պետք է շահագրգռված լիներ, որ ընտրությանը մասնակցեն: Մինչդեռ իշխանության կողմից նման կոչեր չկան, իրենք ունեն պետական լծակներ` ընտրություններին ինչ-որ իքս ձայներ ունենալու` քաղծառայողներից սկսած մնացած բոլոր պետական մարմիններով դուրս եկած, որոնց հանդեպ կարող են վերահսկողություն իրականացնել, համենայնդեպս, այսպես ասած, չգրված օրենքներով, որպեսզի նրանք ներկայանան ընտրատեղամաս` կամավոր հիմունքներով եւ պարտադիր կարգով: Իշխանությանն այսօր ձեռնտու է, որ ընտրություններին շատ քիչ մարդ մասնակցի, ընդդիմության խնդիրն այսօր լինելու է ժողովրդին ընտրատեղամաս բերելը, որովհետեւ ժողովուրդը չի ընտրելու այս իշխանություններին, բայց, միեւնույն ժամանակ, չի վստահում որեւէ մեկին, չնայած դեռ ծրագրեր չկան, այլ պետք է այդ մարդկանց հետ լուրջ աշխատանքներ տանել, ծրագրային դրույթները ներկայացնել, որպեսզի ժողովրդի մոտ ձեւավորվի այդ վստահության մթնոլորտը, որ կարողանան պարտված իշխանություններին թույլ չտալ վերարտադրվել:

– Իսկ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արցախի «Արդարություն» կուսակցությունը որեւէ ուժի սատարելո՞ւ է, թե՞ չեզոքություն եք պահպանելու:

– Արցախի խնդրի լուծման բանալին այսօր Հայաստանում է, եւ մենք չենք կարող չեզոքություն պահպանել: Ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Չգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետԽորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԱրթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալուԱդրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԲիթքոինի գինը բարձրանում է«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴՆավթը թանկանում է«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ էՎերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Ատելությունը խժռելու է նրանց, ովքեր ժողովրդին գազազեցնելով՝ ստացան քաղաքական դիվիդենտներ. ԱբովյանՀայաստանը նաեւ մարդիկ են` հուսահատված, աղանդավոր, պատեհապաշտ ու մոլորված. Գագիկ Սարոյան Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից. Արթուր ԴանիելյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏՆԱՎԵՐ ԴԱՐՁՐԵՑ 5526 ԸՆՏԱՆԻՔԻª 22177 ԲՆԱԿՉՈՎԿոպիտ ընտրախախտում. զինծառայողների բաց քվեարկությունՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈ՞Վ«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»Համացանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը (Video)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 1 ՄԼԴ 169 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԴրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են. Արմեն ԱշոտյանԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ