«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում Արա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել «Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ» «Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է Լույս չի լինի Երևանում և մարզում Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան «Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի «Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան


ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ «ԱՊԱԳԱՆ» ՍԿՍՎԵՑ ԵՐԱՍԽԻՑ

Վերլուծություն

Երասխում նահատակված առաջին հերոսներն էին Մովսես Գորգիսյանը եւ Երվանդ Սաղումյանը: Գորգիսյանն առաջինն էր, որ դեռ 1988-ի մայիսի 28-ին Հայաստանում վեր խոյացրեց Եռագույնը: Եվ Երասխ գնացել էր եւ նահատակվել հենց հանուն Եռագույնի պաշտպանության: Եվ այդպիսով Երասխը դարձավ մեր պետականության փորձաքարը: Ու հիմա` երեք տասնամյակ անց, երկու արհավիրք կախվեցին Երասխի վրա: Թուրքը եւ թուրքի կամակատար կապիտուլյանտը:

 

ԵՐԱՍԽԻ ՊՐՈԲԼԵՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Այդպիսի համոզմունք է հայտնել քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը, եւ ըստ նրա` թիվ 1 պրոբլեմը կապիտուլյանտն է, նոր միայն` թուրքը: Ի դեպ, դա հաստատվեց եւ շատ պրակտիկորեն` ունենալով Արծրուն Գյոռբագյոռիչի 44 օրվա դառը փորձը, քաղաքացիները բացարձակ անվստահությամբ վերաբերվեցին պաշտոնական լրատվությանը եւ գերադասեցին կարդալ ադրբեջանական կայքերը: Իսկ թշնամին, բնականաբար, օգտվեց առիթից եւ ահասարսուռ ապատեղեկատվություն լցրեց դաշտ, որը կարող էր խուճապի աղբյուր դառնալ: Չէ՞ որ Երասխից Երեւան ընդամենը 60 կիլոմետր է, չէ՞ որ մազութային սուլթանն էլ խոստացավ «վերադառնալ Իրեւան», իսկ ՀՀ ողջ տարածքը անվանեց «Արեւմտյան Ադրբեջան»: Խուճապի դեմն առնվեց, բայց ոչ ՊՆ-ի եւ բացառիկ անողնաշար Վաղարշակ Հարությունյանի կողմից, այլ` լրագրողների, օմբուդսմեն Արման Թաթոյանի: Ի դեպ, Հայաստանի դեմ վարվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմի ծավալների եւ խորության մասին ուշագրավ դիտարկումներ ներկայացրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այն է` Գուգլի, Մայքրոսոֆթի եւ այլ ՏՏ հսկաների մոնիթորինգի կոնկրետ տվյալները: Սակայն ՀՀ քաղաքացիների դեմ այդ ճակատում պատերազմում է ոչ միայն արտաքին աշխարհը, այլեւ կապիտուլյանտի քարոզչամեքենան: Անթիվ-անհամար կայքեր եւ յութուբյան ալիքներ ճչացող «սենսացիոն» վերնագրերով մատուցում են կատարյալ աղբ եւ նվաճում միլիոնավոր դիտումներ: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի վկայությամբ` գյուղերում մինչեւ հիմա հավատում են, որ Հադրութը մերն է, իսկ Ֆրանսիայի նախագահի հրամանով ֆրանսիական զորքերը գրոհում են Կարսը` այն հայերիս վերադարձնելու համար: Ապշելու բան է` գրեթե յուրաքանչյուրի գրպանի հեռախոսը միացած է համացանցին, սակայն ազատ տեղեկատվության օվկիանոսում «նախրի մեջ էշի ճակատն են պաչում», ընտրում են տեղեկատվական աղբը եւ հավատում դրան: Ֆեյսբուքում կեղծ լուրերի դեմ պայքարի իբր կոչված media.am հարթակն էլ համառորեն «չի նկատում» այդ բացարձակ կեղծիքի պղտոր հոսքը եւ թիրախավորել է ընդդիմադիր կայքերը: Այսինքն` ունենք ուղեղալվացման, մարդկանց իրականությունից կտրելու հսկայական, նույնիսկ հրեշավոր ծավալներ, եւ ահա առաջինը հունիսի 20-ի խայտառակ ընտրություններից հետո թուրքի հետ առերեսվեց Արարատի մարզը, ուր կապիտուլյանը ստացել էր ամենաբարձր տոկոսները: Սակայն դեռ մինչեւ ընտրությունները թուրքի հետ առնչված Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում կապիտուլյանտը նույնպես շատ բարձր տոկոսներ ստացավ: Այսինքն` անգամ թուրքի հետ մահաբեր առերեսումը ուղեղը լվացած մարդկանց չվերադարձրեց իրականության դաշտ` վկայելով, որ արգելակվել է անգամ ինքնապահպանման բնազդը: Եվ ահա այդ պայմաններում թշնամու ոտնձգության կիզակետ դարձավ Երասխը, որտեղից ավտոմեքենան Երեւան է հասնում մեկ ժամում: Ինչպես արձանագրում է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը. «Երասխը Երեւանի դարպասներն են: Զգոն եղեք եւ մի կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երեւան տանող դարպասներին: Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը: Եթե պետությունը պատերազմի եւ խայտառակության միջեւ ընտրություն կատարելիս ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է ե՛ւ պատերազմ, ե՛ւ խայտառակություն»: Եվ ահա Երեւանի դարպասների վրա գրոհի պայմաններում հրաժարական է տալիս Վաղարշակ Հարությունյանը:

ԻՆՉ ՇԻԼԱ Է ԵՓՎՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Օգոստոսի սկզբներին, երբ կգումարվի ԱԺ առաջին նիստը, ձեւավորվելու է ամբողջ կառավարությունը: Եվ տարօրինակ է` ինչո՞ւ դրանից ընդամենը 15-20 օր առաջ հանկարծ նախարարների նոր պաշտոնակատարներ են նշանակվում ԱԳՆ-ում եւ ՊՆ-ում: Ընդ որում` երկուսն էլ հինգերորդ շարասյան համբավ ունեն: Այդ ո՞ւր են շտապում, եթե 15-20 օր անց նույն մարդկանց կարող են արդեն ոչ թե պաշտոնակատար, այլ նախարար նշանակել: Ինչո՞ւ է շտապում կապիտուլյանտը` իր արտաքին տերերով հանդերձ: Կամ միգուցե Վաղարշակ Հարությունյանը նույն դրդապատճառներո՞վ է հրաժարական ներկայացրել, ինչ Արա Այվազյանը: Այդ ի՞նչ նոր դավադրություն են գլխի բերում մինչ ԱԺ-ի աշխատանքի մեկնարկը, այդ ի՞նչ «ցավոտ զիջումներ» են շտապում փաթաթել մեր վզին, այդ ինչի՞ն կարող է խանգարել խորհրդարանական ընդդիմությունը: Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիրներին, ապա որոշակի կարեւոր տարբերություններ կան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների միջեւ: Սերժ Սարգսյանը, իր ուսերի վրա տանելով  «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի բեռի զգալի մասը, գլխանց չէր ընդգրկվել ցուցակում: Իսկ Ռոբերտ Քոչարյանը կանխավ չէր զգուշացրել ընտրողներին, որ չի վերցնելու պատգամավորական մանդատը եւ ԱԺ չի գալու: Անշուշտ, տրամաբանական էր, որ այդպես կլինի, սակայն ստացվեց, որ մարդիկ, քվեարկելով Ռոբերտ Քոչարյանի օգտին, իրականում ԱԺ են բերում ՀՅԴ-ին եւ Վահե Հակոբյանի անհայտ կուսակցությանը: Իսկ դա իր նստվածքը կթողնի, եւ Ռոբերտ Քոչարյանը կարող է դրա պատճառով դժվարություններ ունենալ փողոցային պայքարը կազմակերպելու հարցում: Ընտրությունների մեկ ամիսը լրանալու առնչությամբ երկու դաշինքն էլ որոշեցին վերցնել մանդատները եւ հանդես եկան գնահատող հայտարարություններով: Սակայն եթե «Հայաստան» դաշինքը շեշտը դրել էր մանդատները վերցնելու, ընտրողների կամքը տեղ հասցնելու եւ պայքարը շարունակելու վրա, ապա «Պատիվ ունեմ» դաշինքի շեշտադրումները կենտրոնացված են երկրի անվտանգային խնդիրների վրա: Մասնավորապես. «Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու ցավոք, ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար: Նման դեպքերը կրելու են շարունակական բնույթ եւ ախտահարելու են ինչպես հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը, այնպես էլ Արցախի կտրտած բնագծերը: Գործող իշխանությունն այս խնդիրները միայն խորացնելու է ու ներքաշի բոլորիս հերթական վտանգավոր ոլորապտույտի մեջ` հղի նոր տարածքային եւ մարդկային կորուստներով, ընդհուպ մինչեւ Հայաստանի պետականության վերջնական կործանում: Կապիտուլյանտների հետագա պաշտոնավարումը մեր երկրին նոր արկածախնդրության շեմին է կանգնեցնելու, եւ որքան արագ սրանք հեռանան, այդքան կմեծանա մեր վիրավոր երկիրը վերականգնելու, կյանքը բնականոն հուն վերադարձնելու հավանականությունը»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանի թիմն ավելի հստակ է նշում մարտահրավերները եւ դնում խնդիրները, ինչը կարեւոր է մեր խառնակ ժամանակներում: Բայց բնականաբար շատ կարեւոր է բոլոր պետականամետների ջանքերի մեկտեղումն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ԱԺ-ից դուրս:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտումԱրա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել«Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվումՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել էԼույս չի լինի Երևանում և մարզումՇատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ