Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու մեջ է մեր փրկությունը. քաղաքացի Գյումրիում տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը նոր ծրագիր ունի՞. Լրագիր.am Հայաստանի և Դոմինիկայի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ Գյումրիում տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջը Հետաքրքիր է` ի՞նչով էր զբաղված նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի օրերին, ի վերջո ո՞վ է Արմեն Սարգսյանը Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է Հայաստանի շուրջը, անվտանգության միջավայրը փխրուն է. Սեյրան Օհանյան ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ Քանի չապրած գարուններ, քանի չիրականացված երազներ անավարտ մնացին․ Գայանե Զարգարյանի հեղինակային նախագծի հերթական հերոսը Արսեն Թորոսյանի տունը վեր է ածվել հանրակացարանի․ Ուշագրավ փաստ Հնդկաստանում ավելի քան 1 մլրդ մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։

Հասարակություն

Սեպտեմբերի 18-ը, հայտնի հասարակական - քաղաքական - պետական ականավոր գործիչ, ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան, լրագրող, հրապարակախոս, մեծ հայ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /ՄԻՆԱՅԻՉԻ /հիշատակի օրն է։ Նա ծնվել է 1914 թվականի ապրիլի 21-ին, Շիրակի մարզի, Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, հետո սովորել և ավարտել է Լենինականի Մռավյանի անվան մանկավարժական տեխնիկումը, նաև Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ի ծնե լրագրող էր, «Բանվոր» թերթը եղավ այն քուրան, որում թրծվեց Բաղդասարյան ժուռնալիստը։ Այստեղ լայնորեն դրսևորվեցին գաղափարախոսական ըմբռնումները, կազմակերպչական ընդունակությունները, և որը բարոյական ցատկահրապարակ հանդիսացավ նրա համար, կուսակցական ու պետական ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։ Տարիներ շարունակ եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։ Անցնելով կուսակցական աշխատանքի, եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին, ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, ՀԽՍՀ Մշակույթի նախարար, նաև ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր Տերմինաբանական կոմիտեի նախագահ։

Տարիներ շարունակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, ժուռնալիստիկա է դասավանդել Լենինականի /այժմ Գյումրի / Մանկավարժական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում։ «Ժուռնալիստիկան, ժուռնալիստը և ժամանակը» գրքից զատ գրել է մի շարք մենագրություններ։1958 թվականին, օրինակ Երևանը ուներ արդեն 400.000 բնակիչ ուներ, սակայն խմելու ջուրը չէր բավականացնում։ Բաղդասարյանի առաջարկով որոշվում է կառուցել Ղրդբուլաղ ֊Երևան նոր ջրագիծը։ Մարդիկ սիրով են արձագանքում այդ որոշմանը, մրցություն է ծավալվում ով ավելի շուտ կավարտի ջրագծի շինարարության իր հատվածը։ Կարճ ժամանակ անց Երևան մտնող ջրի ծավալը կրկնապատկվում է։ Նույն կերպ լուծվում է նաև քաղաքի գազաֆիկացման հարցը։ Հովհաննես Բաղդասարյանի անմիջական ջանքերի շնորհիվ, Երևանում կառուցվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Երիտասարդական պալատը։ Նա շատ հումորով, բարի, հիանալի անձնավորություն էր ։Երբ Հովհաննես Բաղդասարյանը «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրն էր և ինչպես ընդունված էր, ամեն երկուշաբթի անց էր կացնում թռուցկաժողովներ, ամեն անգամ մի հնարամիտ ձևով հանձնարարություններ էր տալիս թերթի աշխատակիցներին։ Ալբերտ Շարուրյանը պատմում էր, որ Հովհաննես Մինայիչը մի անգամ հայտարարում է սրամիտ վերնագրերի մրցույթ։ Շարուրյանը, առանց երկար - բարակ մտածելու, գրում է. «Մի գլխապտույտ վիրակապ» վերնագիր ու գցում մրցութային արկղի մեջ։ Շաբաթվա վերջում գլխավոր խմբագիրը, ամփոփելով մրցույթի արդյունքները, հայտարարում է, որ հաղթել է Ալբերտ Շարուրյանը, որի համար ստանում է 600 ռուբլի մրցանակ։ Մեկ շաբաթ անց, թժուցկաժողովից հետո մրցանակակրին կանչում է իր աշխատասենյակ և ասում.

«Մեկնում ես Ալավերդի և այնտեղից բերում այդ վերնագրով հոդված։ Գնա հաշվապահություն և ստացիր գործուղման գումարը»։ Հոդվածը տպագրվում է, իսկ Հովհաննես Մինայիչը, խմբագրակազմի ներկայությամբ, ծրարով 600 ռուբլի է շնորհում Շարուրյանին։ Հետագայում դա յուրօրինակ օրինակ դարձավ աշխատաոճը փոխելու, մանավանդ երիտասարդ լրագրողներին ոգևորելու համար։ Հովհաննես Բաղդասարյանը նաև բազմաթիվ ասույթների հեղինակ է, որոնք ամփոփված են նրա հեղինակային «Անցած, գնացած տարիներ» գրքում։ «Պաշտոնը վազող ձի է, սանձը լավ պահեցիր, վար չես ընկնի»։

«Աշխատող կա, որը պաշտոնն է զարդարում, պաշտոն էլ կա, որ աշխատողին է զարդարում»։ «Աշխատանքային կոլեկտիվը նման է նվագախմբի, կոլեկտիվի ղեկավարը նվագախմբի ղեկավարի, չափը ճիշտ տվեց, նվագախումբը անսխալ կնվագի»։«Պաշտոնը լավ բան է, միայն թե նրա արժեքը պետք է իմանալ և արժանի լինել նրան»։ «Կյանքն էլ երազ է, միայն թե երկարատև երազ, հաճելի և ոչ հաճելի տեսիլքներով»։ «Աշխարհը կերակուրներով լի մի մեծ, մի հսկայական չանախ է։ Ամեն մեկն իր շերեփով չանախից, ասել է թե աշխարհից, իր բաժինն է տանում։

Մեկը շատ, մեկը քիչ»։ Նրա խոսքերն են. «Աշխատանք սիրեցի և կյանք սիրեցի»։ Գլխավոր Ոզնին Արամայիս Սահակյանը, շատ մտերիմ էր նրա հետ, ասել է. «Հովհաննես Մինայիչ, մարդ ես հմայիչ...» ։Հովհաննես Բաղդասարյանը, շատ մեծ ավանդ ունի նաև Մեծ Եղեռնի 50-ամյակի նշման, Հայկական հանրագիտարանի ստեղծման, «Երեկոյան Երևանի» հրատարակման և այլ գործերում։

Երեք անգամ հրաժարվել է կառավարական բարձր պարգևներից։ Համո Սահյանը ևս շատ մտերիմ է եղել նրա հետ։ Ասել է. «Բախտիդ ճակատը պիտի համբուրես, Եվ շնորհակալ պիտի լինես դու, Երջանիկ ու մեծ քո տառապանքից, Որ հոգուդ վրա կնճիռներ չունես, Եվ խղճիդ վրա չունես ոչ մի բիծ...

Սիրելի Հովհաննես Բաղդասարյանին... որ ջուր խմեց միայն մաքուր սափորներից, Դողաց ճշմարտության մասունքների վրա, Բարձր մնաց բոլոր բարձր աթոռներից, Մնաս մարդկայնության  բարձունքների վրա։ Շատ սիրում էր ծննդավայրը, Արագածի փեշերին փռված Հայրենյաց գյուղը, շատ նվիրված էր ծննդավայրին։ 26 տարի առաջ, այս օրը, սեպտեմբերի 18-ին, 81 տարեկան հասակում, հեռացավ երկրային կյանքից Հովհաննես Մնացականի  Բաղդասարյանը։ Հուղարկավորվել է Թոխմախի գերեզմանատանը։

Ցավոք, մինչև հիմա Երևանում չկա որևէ փողոց նրա անվամբ,ինչպես նաև  չկա նրա կիսանդրին։Դուստրը Անահիտ Բաղդասարյանը, երաժշտագետ է, Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դոցենտ, խազագետ։ Մեծ հայի պայծառ հիշատակը միշտ վառ է բոլոր հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերում ։Շատ հպարտ եմ, որ պատվով կրում եմ մեծ հայի անունը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ, Հովհաննես Բաղդասարյանի ծոռը ։

Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու մեջ է մեր փրկությունը. քաղաքացիԳյումրիում տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջըՆԱՏՕ-ի հետ Հայաստանը նոր ծրագիր ունի՞. Լրագիր.amՀայաստանի և Դոմինիկայի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմԳյումրիում տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջըՀետաքրքիր է` ի՞նչով էր զբաղված նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի օրերին, ի վերջո ո՞վ է Արմեն ՍարգսյանըՉափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է Հայաստանի շուրջը, անվտանգության միջավայրը փխրուն է. Սեյրան ՕհանյանԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ Քանի չապրած գարուններ, քանի չիրականացված երազներ անավարտ մնացին․ Գայանե Զարգարյանի հեղինակային նախագծի հերթական հերոսըԱրսեն Թորոսյանի տունը վեր է ածվել հանրակացարանի․ Ուշագրավ փաստՀնդկաստանում ավելի քան 1 մլրդ մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմԻնչո՞ւ է Նիկոլն ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալինԷրդողանը սիրիական բանակին սպառնացել է ծանր զինատեսակներովՊաշտպանության բանակը ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանումԵս պատվաստվել եմ, բայց արդեն 6-րդ օրն է՝ վարակված եմ COVID-19-ով․ քաղաքացիՍոցապ նախարարի տեղակալը ՊԵԿ-ում պաշտոն կունենա Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակՏիգրան Կարապետյանը վարակվե՞լ է կորոնավիրուսով «Մի փոքր կպակասեն մեր գերեկամուտները, բայց կդիմանանք». Աղվան Վարդանյանը կոչ արեց հունվարի 2-ն ու 7-ը ոչ աշխատանքային օր պահելԱռաջարկել երկար ժամկետ բիոմետրիկի պայմանագրի համար. դա կնպաստի անձնագրի գնի իջեցմանըԳնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան ՔերոբյանԴատարան տեղափոխելուց առաջ կալանավորված անձի մոտ հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբ, սափրիչի սայրերԻնչո՞ւ է նորից ջղաձգվում ԱլիևըՏիգրան Կարապետյանի վիճակը ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին«Այս պահին տանը ուտելու ոչինչ չկա. սառնարանը դատարկ է. ինքս էլ վատառողջ եմ ու անգամ դեղերս չեմ կարողանում ձեռք բերել, ու լիարժեք հետազոտվել.խնդրում եմ բարի մարդկանց մեզ ձեռք մեկնեն».NewsMedia.amՇոուն շարունակվում է. ԱշոտյանԱլլահշուքյուր Փաշազադեի արձագանքը այն չէր, ինչ մենք ակնկալում էինք. Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում Մոսկովյան հանդիպումից Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտողՀայաստանում նախօրեին գրանցվել է վարակման 2603 նոր դեպք, մահացել է 32 մարդՍպասեք թող քննիչ հանձնաժողովը ստեղծվի, բոլոր մեղավորները հատ առ հատ ջրի երես են դուրս գալու` ջեբ գցելով չի. ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավԼևոն Տեր-Պետրոսյան. Վանոյի աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ըԿառավարության նիստի օրակարգում 32 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. Ձմեռային զորակոչ կհայտարարվի. ՈՒՂԻՂԲաքվի տրանսգենդերները մոլեգնում են. մերկ բողոք ոստիկանական բաժանմունքի մոտ10-ամյա տղան ընդհատել է Հռոմի պապի ելույթը՝ փորձելով վերցնել նրա գլխարկը (տեսանյութ)«Ալաշկերտ» - ԼԱՍԿ. Բուքմեյքերների կանխատեսումըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համարՈսկու արժեքը կայուն էԿովկասում ընդամենը մեկ ոչ իրանական լեզու կա, որը չունի փոխառություններ միջին պարսկերենից և պարթևերենից. իրանագետԱդրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներինՆավթն էժանանում էՀոկտեմբերի 21. Օրվա խորհուրդ25 հոգի մի «ԳԱԶԵԼԻ» մեջ կտանե՞ն. տղաս տեսել է՝ շուռ են գալիս, գլուխը ձեռքերով պահել է. մանրամասներ՝ ողբերգական վթարիցՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀոկտեմբերի 21-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան«Հրապարակ»․ Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է«Փաստ». Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում«Ժողովուրդ». Վարչապետի «անհետ կորած» օգնականը կհամարձակվի՞ խոսել«Փաստ». Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել էՉե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух. Արմեն Աշոտյանը` կապիտուլյանտինՀայ հայտնիներ, որոնք իրենց իսկական տարիքից բավականին մեծ են երեւում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ