Գյումրիում տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը նոր ծրագիր ունի՞. Լրագիր.am Հայաստանի և Դոմինիկայի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ Գյումրիում տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջը Հետաքրքիր է` ի՞նչով էր զբաղված նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի օրերին, ի վերջո ո՞վ է Արմեն Սարգսյանը Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է Հայաստանի շուրջը, անվտանգության միջավայրը փխրուն է. Սեյրան Օհանյան ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ Քանի չապրած գարուններ, քանի չիրականացված երազներ անավարտ մնացին․ Գայանե Զարգարյանի հեղինակային նախագծի հերթական հերոսը Արսեն Թորոսյանի տունը վեր է ածվել հանրակացարանի․ Ուշագրավ փաստ Հնդկաստանում ավելի քան 1 մլրդ մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Ինչո՞ւ է Նիկոլն ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալին


Ինչ ասեց Պուտինը Նիկոլի ականջին

Ներքաղաքական

Վերջին ժամանակներս, երբ սրվեցին Իրան-Ադրբեջան հարաբերությունները, Իլհամ Ալիեւը իրանական լրատվամիջոցներում վերածվեց ծաղրանկարային կերպարի: Ու դա հասկանալի է. այն կռիվը, որը փորձում էր մղել Հեյդարովիչն Իրանի դեմ, ինչքան էլ որ Թուրքիայի եւ Իսրայելի օգնությամբ էր, սակայն Իրանում ավելի շատ հումորային տեսք ուներ:

ԹԵՀՐԱՆԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՎԵԼ ԵՆ

Բայց ահա վերջին օրերին, ավելի կոնկրետ, Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցից հետո նկատվում է, որ Ալիեւին ուղղված իրանական լուրջ ու ծաղրանքային հարվածների դոզան մի փոքր նվազել է: Ասենք, դա զգացվում է նաեւ ռազմական ուղղությամբ. եթե մինչ այդ Իրանն ամենօրյա ռեժիմով ուժեղացնում էր իր հարավային սահմանների խմբավորումը, ապա այս օրերին դա եւս արդեն չի նկատվում: Նվազել է նաեւ երկկողմ ռազմական հռետորաբանությունը, եւ, գումարած դրան, Թեհրանը փոխարտգործնախարարների մակարդակով շփումների մեջ է Անկարայի հետ: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ արտգործնախարարի մոսկովյան այցի շրջանակներում Թեհրանը ստացել է հավաստիացումներ, որ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների արդյունքում Իրանի շահը ոչ մի դեպքում չի ոտնահարվի, եւ պետք է հանգստություն պահպանել: Իսկ դա նաեւ Հայաստանի նամար կարելի է դրական համարել, հաշվի առնելով, որ Իրանը, մեզ համար բարեբախտաբար, ներկայումս ունի Հայաստանի հետ լիովին համընկնող շահեր: Այն է՝ «Զանգեզուրի միջանցքի» եւ ցանկացած այլ տեսքով Սյունիքի թուրք-ազերիական ինտերվենցիայի բացառում: Ու միաժամանակ, որ անխափան գործի Իրան-Հայաստան հաղորդակցությունը: Եվ եթե հաշվի առնենք, որ Մոսկվայում կայացած արտգործնախարարներ Լավրովի եւ Աբդոլլահիանի հանդիպումից հետո այն ազդակը հղվեց, որ հիմնական շեշտը դրվել է «3+3» բանաձեւով տարածաշրջանային իրավիճակի կայունացման վրա, ապա կարելի է նաեւ ենթադրել, որ այդ բանաձեւը հենց նույնն է ենթադրում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացառում եւ Իրան-Հայաստան անխափան կապի առկայություն: Ընդ որում, եթե ճիշտ է մեր ենթադրությունը, որ Մոսկվայում Աբդոլլահիանիին նման երաշխիքներ տրամադրվել են, ապա դա շատ ավելի իրատեսական կարող էր լինել այն դեպքում, եթե Մոսկվան վերահսկողություն ունենար Սյունիքի կոմունիկացիաների նկատմամբ: Իսկ դա այն է, ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերով: Ի դեպ, մեկ հանգամանք եւս խոսում է, որ հենց այդ սցենարի ուղղությամբ են ներկայիս զարգացումներն ընթանում: Ինչպես Իրանի արտգործնախարարի մոսկովյան հիշատակված այցին զուգահեռ ներկայացնելու առիթ ունեցել ենք, հենց այդ ֆոնին էլ հայտնի դարձավ, որ Հայաստան այցելել է պատրաստվում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին: Թե ինչու պատմության մեջ առաջին անգամ Հնդկաստանի արտգործնախարարը որոշեց գալ Հայաստան, այն էլ այս խառը պահին, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Կարճ հիշեցնենք, որ Նյու Դելին ծրագրում է Հնդկաստանից՝ Իրանով եւ Հարավային Կովկասով դեպի Եվրոպա տանող «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն միջանցք ստեղծել, եւ, բնականաբար, Թեհրանի հետ սերտ գործակցությամբ: Ու եթե հենց այս պահին է տեղի ունենում արտգործնախարարի հայաստանյան այցը, ապա դա հուշում է, որ հնդիկներն Իրանից ստացել են ազդակներ, որ նման նախագծի իրականացումն իրատեսական է: Ու նկատի ունենանք, որ միանգամայն ծանրակշիռ արտաքին քաղաքականություն վարող Թեհրանն իր գործընկերոջը կարող էր նման ազդակ հղել այն  դեպքում, եթե իր հերթին երաշխավորված լիներ, որ «Հյուսիս-Հարավի» համար այնպիսի խոչընդոտ, ինչպիսին է Սյունիքում «Թյուրքական միջանցքը», չի լինելու: Ու միաժամանակ Նյու Դելին շտապելու անհրաժեշտություն ուներ, որ Հայաստանում այդ հարցով գոնե նախնական բանակցություններ սկսի, որպեսզի թեման տեղավորվի նախատեսվող ընդհանրական պայմանավորվածությունների շրջանակներում: Ի դեպ, Ջայշանկարի այցից բխող մեկ հետաքրքիր եզրահանգում եւս կա: ՀՀ արտգործնախարարությունը, որ սովորաբար նախարարի հանդիպումների մասին տեղեկացնում է, երբ դրանք արդեն կայանում են, այս անգամ հայտարարեց. «Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին»: Հավելելով նաեւ, որ. «Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»: Այն դեպքում, երբ Ջայշանկարը երեկ ժամանեց Հայաստան: Չմոռանանք, խոսքն աշխարհի խոշորագույն երկրներից մեկի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցի մասին է, եւ նրան ընդունելու համար մեկ օր սպասեցնելն առնվազն տարօրինակ է: Չնայած, կարելի է հասկանալ. հենց այցի օրը Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա: Բայց եթե անգամ Միրզոյանը նրան ուղեկցեր, մեկ է, էլի հնարավոր էր կազմակերպել, որ մինչ մեկնելն ընդունեին Ջայշանկարին: Պարզապես այդ դեպքում, թերեւս, պարզապես նրան ասելու բան չէին ունենա: Նկատի ունենք, որ, ըստ ամենայնի, հենց Նիկոլի մոսկովյան այցի ժամանակ պետք է ոչ միայն քննարկվեին, այլ նաեւ լուծումներ տրվեին այն հարցերին, որից հետո միայն հնարավոր կլինի հնդիկ նախարարի հետ հստակ բան խոսել:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Կարճ ասած, որ Նիկոլի մոսկովյան այցի եւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ պետք է օրակարգային հիմնական  հարցերը լինեին նրանք, որոնք, ինչպես ՌԴ նախագահն էր ամիսներ առաջ ասել, պահանջում են «բարդ, շատ սուր եւ զգայուն հարցերի» լուծումներ, ենթադրելի էր: Չնայած, դա էր հուշում նաեւ այցի պաշտոնական օրակարգը. «Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր»: Սակայն այստեղ մեկ ուշագրավ հատված եւս կա. «Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր»: Սկսենք այս վերջին դրվագից՝ ո՞ր «ինտեգրացիոն միավորումների» մասին է խոսքը, ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի՞: Բայց նաեւ չմոռանանք, որ այս ամսվա վերջերին (կամ մինչեւ մյուս ամսվա կեսերը) պատրաստվում են ստորագրել ՌԴ-Բելառուս միութենական պետության ամբողջական ճանապարհային քարտեզը, եւ որ այդ թեման ներկայացվելու է նաեւ նախ՝ ԵՏՄ, ապա  նաեւ ԱՊՀ երկրներին, դա էլ է ենթադրելի: Այսինքն, որ նման թեմա դրված էր Պուտին-Փաշինյան  հանդիպման օրակարգում, միանգամայն հավանական է: Ինչ վերաբերում է օրակարգի մյուս թեմաներին, ապա եռակողմ համաձայնագրերից եւ տարածաշրջանային զարգացումներից խոսելն արդեն իսկ ենթադրում է, որ իրոք եկել է «բարդ, շատ սուր եւ զգայուն հարցերի» լուծումների ժամանակը: Իսկ թե իրականում դա  ինչ  տեսք է ունեցել, թերեւս ավելի հստակ հնարավոր կլինի ասել այսօր-վաղը: Բայց նաեւ այլ գործոններ եւս  ակնարկում են, որ իրոք եկել է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների երրորդ եւ վերջին «սերիայի» ժամանակը: Բանն այն է, որ այս օրերին դեպի Մոսկվա հայաստանյան բարձրաստիճան անձանց մի իսկական «ուխտագնացություն» է ընթանում: Նախ, տեւական այցով Մոսկվայում էր ԱԺ խոսնակը, դրան հաջորդեց պաշտպանության նախարարի, ապա՝ Նիկոլի այցը: Եվ զուգահեռաբար, Մոսկվա  մեկնեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ եռակողմ հանդիպման համար: Փաստը, որ Մոսկվայում է Արցախի թեմի առաջնորդը, արդեն շատ բան էր ակնարկում: Ամեն դեպքում, եթե նախատեսված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով ինչ-որ վերջնական սցենարի հստակեցում, ապա խնդիրը, մեծ հաշվով, առանց հոգեւոր իշխանությունների մասնակցության լուծելը գործնականում անհնար է: Ամեն դեպքում, Պուտինի առաջարկը՝ Նիկոլին շատ բան է ասում՝ զրուցել «փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանի կարգավորման այսօր եւ երկարաժամկետ հեռանկարում», ինչպես նաեւ՝ «ճշտել ժամացույցը»՝  հոկտեմբերի 15-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որին, ըստ ամենայնի, ներկա կլինի նաեւ Ալիեւը:

ԱԼԻԵՎՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ԸՆԴՈՒՆՈՒ՞Մ ԵՆ «3+3»-Ը

Նկատենք, որ Փաշազադեի մասնակցությունը հոգեւոր առաջնորդների հանդիպմանը նման է ակնարկի, որ Ալիեւը եւս այդ ընդհանրական գործընթացի մեջ է: Համենայնդեպս, Լավրովը խոսում էր «3+3»-ին Բաքվի եւ Անկարայի հավանության մասին: Բայց այդ դեպքում, եթե ընդունենք, որ առաջարկվող  սցենարն իրոք նախատեսում է Սյունիքում կոմունիկացիաների վերահսկողություն ռուսների կողմից, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում, ապա նման ծրագրին Ալիեւի մասնակցությունը նշանակո՞ւմ է, որ թուրք-ազերիական տանդեմը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից: Ասենք, սա այն միակ տարբերակն է, որի դեպքում ՌԴ-ն եւ Իրանը կհամաձայնեին այդ գործընթացը շարունակել, իսկ իրանական զորավարժանքներն Ադրբեջանի սահմանին պետք է որ Էրդողանի ու առավել եւս՝ Ալիեւի համար պարզ  ազդակ լինեին, որ «Զանգեզուրի միջանցքը»  առաջ մղելը պարզապես կարող է հասցնել մեծ պատերազմի: Մինչդեռ որքան էլ նման պատերազմ հրահրելն ընդունելի լիներ Իսրայելի համար, սակայն Մերձավոր Արեւելքի վերջին տարիների պատմությունը հուշում է, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ Իսրայելի ցանկացածը ընդունելի լինի նաեւ ԱՄՆ-ի կողմից: Ավելին, վերջին ժամանակներս իսրայելյան վերլուծաբանների տրտնջոցների պակաս չկա՝ կապված Վաշինգտոնի դիրքորոշման հետ: Այսպես, տեւական ժամանակ Իսրայելը փորձում է մինչեւ պատերազմի մակարդակ սրել ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները, բայց թեեւ սրացումներ կան, սակայն պատերազմ չկա: Փոխարենը ԱՄՆ-ն էապես կրճատեց իր ռազմական կոնտինգենտը Մերձավոր Արեւելքում՝ սկսելով կենտրոնանալ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Գումարած ԱՄՆ-ի այդպես էլ չլուծվող ներքին քաղաքական ու ֆինանսատնտեսական խնդիրները: Արդյունքում, միգուցե Ադրբեջան-Թուրքիա եւ Իրան հարթակում պատերազմ հրահրելն Իսրայելի համար ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու մի վերջին հնարավորություն էր, սակայն գնալով հասկանալի է դառնում, որ դա չի աշխատում: Փոխարենը, տարածաշրջանային երկրներն ակտիվորեն վերակառուցում են իրենց  արտաքին քաղաքականությունը, նաեւ այն հաշվարկով, որ Մերձավոր Արեւելքը կարող է եւ առհասարակ ԱՄՆ-ի համար երկրորդային նշանակություն ստանալ: Իսկ այդ դեպքում Վաշինգտոնի վրա հիմնական խաղադրույքները կատարելը կարող է ծանր վիճակի հասցնել: Ու մյուս կողմից, այս օրերին Իրանը եւ Սաուդյան Արաբիան են ակտիվ բանակցությունների մեջ, մինչեւ իսկ հյուպատոսությունների վերաբացման համաձայնագրի կնքման աստիճանի հասնելով: Դա էլ իր տրամաբանությունն ունի. իսլամի շիա եւ սունի ուղղությունների լիդերներ Իրանը եւ Սաուդյան Արաբիան, չնայած կրոնական հին հակասությանը, ունեն գնալով ուժեղացող մեկ հակառակորդ՝ Թուրքիան (Իսրայելի հետ թշնամանքը դեռ մի կողմ թողնենք): Այսպես, տարածաշրջանային լիդերության համար շիաների առաջնորդ Իրանի հետ պայքարող Թուրքիան նաեւ ակտիվ քայլեր է ձեռնարկում սունի իսլամի լիդերի դերը Սաուդյան Արաբիայից վերցնելու ուղղությամբ, ինչը սաուդները որեւէ պարագայում չեն կարող հանդուրժել: Ու իրականությունն այն է, որ այդ վտանգն աչքի առաջ ունենալով, սաուդները նախընտրում են գոնե ժամանակավոր հրադադարի, եթե ոչ՝ դաշինքի մեջ մտնել Իրանի հետ: Թերեւս, նաեւ աչքի առաջ ունենալով այն, որ իրենց հիմնական գլոբալ դաշնակից ԱՄՆ-ն, ինչպես ցույց տվեց  Սիրիայի, ապա՝ Եմենի ուղղությամբ Իրանի ու սաուդների վերջին տարիների պայքարի փորձը, չի կարող կամ չի ցանկանում իր երբեմնի կարգավորող դաշնակցային ֆունկցիաները կատարել: Փոխարենը, որպես գերուժ, տարածաշրջանում ամրապնդվում են ՌԴ-ն, Չինաստանը, որոնք Իրանի դաշնակիցներն են: Մինչդեռ, Իրանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելով, սաուդները կարող  են դիմագրավել նաեւ թուրքական ոտնձգություններին: Մի խոսքով, Մերձավոր Արեւելքում ուժային այն բալանսն է, որի պարագայում Թեհրանի հետ բացահայտ պայքարի, առավել եւս՝ ռազմական բախման մեջ մտնելն Ալիեւի համար կարող է մահացու վտանգավոր լինել: Այսինքն, եթե Իրանն այդ վճռականությամբ դեմ է «Թյուրքական միջանցքին», այդ դիրքորոշմանն են նաեւ ՌԴ-ն, Չինաստանը, վերջապես՝ «Հյուսիս-Հարավի» ծրագրեր մշակող Հնդկաստանը, ապա Ալիեւը ստիպված է ախորժակը զսպել. ի վերջո, Իրանից նրան հստակ մեսիջ գնաց՝ Ադրբեջանը կարող է առհասարակ չլինել: Կարճ  ասած, Ալիեւը փորձեց առավելագույնը ստանալ, բայց բախվելով առկա իրողություններին, պետք է որ մնա ռուսների առաջարկած սցենարի հույսին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ներկա փուլում թերեւս «3+3»-ով տարածաշրջանում դիրքավորվելը Անկարայի համար լավագույն տարբերակներից է. համենայնդեպս, դա մեկ մեծ քայլ առաջ է նշանակում:

Գյումրիում տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջըՆԱՏՕ-ի հետ Հայաստանը նոր ծրագիր ունի՞. Լրագիր.amՀայաստանի և Դոմինիկայի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմԳյումրիում տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջըՀետաքրքիր է` ի՞նչով էր զբաղված նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի օրերին, ի վերջո ո՞վ է Արմեն ՍարգսյանըՉափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է Հայաստանի շուրջը, անվտանգության միջավայրը փխրուն է. Սեյրան ՕհանյանԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ Քանի չապրած գարուններ, քանի չիրականացված երազներ անավարտ մնացին․ Գայանե Զարգարյանի հեղինակային նախագծի հերթական հերոսըԱրսեն Թորոսյանի տունը վեր է ածվել հանրակացարանի․ Ուշագրավ փաստՀնդկաստանում ավելի քան 1 մլրդ մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմԻնչո՞ւ է Նիկոլն ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալինԷրդողանը սիրիական բանակին սպառնացել է ծանր զինատեսակներովՊաշտպանության բանակը ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանումԵս պատվաստվել եմ, բայց արդեն 6-րդ օրն է՝ վարակված եմ COVID-19-ով․ քաղաքացիՍոցապ նախարարի տեղակալը ՊԵԿ-ում պաշտոն կունենա Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակՏիգրան Կարապետյանը վարակվե՞լ է կորոնավիրուսով «Մի փոքր կպակասեն մեր գերեկամուտները, բայց կդիմանանք». Աղվան Վարդանյանը կոչ արեց հունվարի 2-ն ու 7-ը ոչ աշխատանքային օր պահելԱռաջարկել երկար ժամկետ բիոմետրիկի պայմանագրի համար. դա կնպաստի անձնագրի գնի իջեցմանըԳնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան ՔերոբյանԴատարան տեղափոխելուց առաջ կալանավորված անձի մոտ հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբ, սափրիչի սայրերԻնչո՞ւ է նորից ջղաձգվում ԱլիևըՏիգրան Կարապետյանի վիճակը ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին«Այս պահին տանը ուտելու ոչինչ չկա. սառնարանը դատարկ է. ինքս էլ վատառողջ եմ ու անգամ դեղերս չեմ կարողանում ձեռք բերել, ու լիարժեք հետազոտվել.խնդրում եմ բարի մարդկանց մեզ ձեռք մեկնեն».NewsMedia.amՇոուն շարունակվում է. ԱշոտյանԱլլահշուքյուր Փաշազադեի արձագանքը այն չէր, ինչ մենք ակնկալում էինք. Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում Մոսկովյան հանդիպումից Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտողՀայաստանում նախօրեին գրանցվել է վարակման 2603 նոր դեպք, մահացել է 32 մարդՍպասեք թող քննիչ հանձնաժողովը ստեղծվի, բոլոր մեղավորները հատ առ հատ ջրի երես են դուրս գալու` ջեբ գցելով չի. ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավԼևոն Տեր-Պետրոսյան. Վանոյի աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ըԿառավարության նիստի օրակարգում 32 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. Ձմեռային զորակոչ կհայտարարվի. ՈՒՂԻՂԲաքվի տրանսգենդերները մոլեգնում են. մերկ բողոք ոստիկանական բաժանմունքի մոտ10-ամյա տղան ընդհատել է Հռոմի պապի ելույթը՝ փորձելով վերցնել նրա գլխարկը (տեսանյութ)«Ալաշկերտ» - ԼԱՍԿ. Բուքմեյքերների կանխատեսումըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համարՈսկու արժեքը կայուն էԿովկասում ընդամենը մեկ ոչ իրանական լեզու կա, որը չունի փոխառություններ միջին պարսկերենից և պարթևերենից. իրանագետԱդրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներինՆավթն էժանանում էՀոկտեմբերի 21. Օրվա խորհուրդ25 հոգի մի «ԳԱԶԵԼԻ» մեջ կտանե՞ն. տղաս տեսել է՝ շուռ են գալիս, գլուխը ձեռքերով պահել է. մանրամասներ՝ ողբերգական վթարիցՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀոկտեմբերի 21-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան«Հրապարակ»․ Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է«Փաստ». Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում«Ժողովուրդ». Վարչապետի «անհետ կորած» օգնականը կհամարձակվի՞ խոսել«Փաստ». Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել էՉե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух. Արմեն Աշոտյանը` կապիտուլյանտինՀայ հայտնիներ, որոնք իրենց իսկական տարիքից բավականին մեծ են երեւում Ալլա Թումանյանը երեկ եւ այսօր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ