Հերոսներից մինչեւ լրագրողներ. ովքեր են AAD 12-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները «Երկրում բռնապետություն է վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ».ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Ես որդին եմ բոլոր-բոլոր այն մայրերի,ովքեր հիմա անիծում են «Հերոսածին» կոչումն իրենց. Հաղթանակած հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակը Ձմռան շեմին՝ ժողովրդին հասցրել են սովի դուռը Ժողովրդին կանգնեցնում են հերթական փաստի դիմաց. Ալլա Հակոբյան Սյունիքի պաշտպանության պատմության փարթամ ծառից Նիկոլը եւս մեկ ճյուղ կտրեց. Ալլա Հակոբյան Սորոսածինները Հայաստանին մղում են դեպի հերթական անդունդը Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասին


Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին

Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան համար 168 հիմնական դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում կրթօջախի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշաքար:

Վրեժ Ավետիսյան, Սեյրան Պետրոսյան, Գրիգոր Գրիգորյան, Արայիկ Տիգրանյան, Հովհաննես Պողոսյան, Հարություն Շահնազարյան․ նրանք դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն են, մի քանիսը այն հազարավոր քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալու հավատին։ Հայերնասիրություն խորհրդանշող այս անուններն այսուհետ ոսկե տառերով պիտի գրվեն Հայոց Հայրապետի անունը կրող դպրոցի պատմության մեջ։

Հուշաքարի տեղադրման գաղափարը Հովհաննես Պողոսյանի դասընկերներինն էր եւ դպրոցի տնօրենությանը՝ կրթօջախի տարբեր սերունդների սրտերում հավերժացնելու նահատակների հերոսական անունները: Նրանց անավարտ թռիչքը ապրողների համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու հավերժական խոստում։

Հուշաքարի բացմանը ներկա էին հերոսների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ, Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ։

Դպրոցի բակն կրկին բազմամարդ է, բակում յուրատեսակ դաս է․ բացականեր կան։ Հենց այդ բացականերն էլ այսօր կանցկացնեն դասը՝ իրական դաս տալով ներկաներին, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը՝ սիրել սեփական անձից առավել։

Նրանք բացակա են, քանի որ միացել են քաջերի երամին՝ իրենց անունը դրոշմելով հանուն հայրենիի նահատակված դյուցազունների պայծառ համաստեղությունում։

Միայն այսօր ուսուցիչներն էլ աշակերտ են․ սովորում են իրենց սաներից, այն շրջանավարտներից, որոնց հենց իրենք են սովորեցրել լինել հայրենապաշտ, կյանք ու կռվի անհավասար պայքարում հաղթել պատվով։ Ուսուցիչները լուռ են․ նրանք էլ չգիտեն, թե որտեղ է ավարտվելու աշակերտներին կորցնելու վշտի ու նրանց հերոս նահատակ գիտակցելու սահմանը։ Բայց մի բան հաստատ է՝ նրանք թաց աչքերում հպարտության զգացում կա. հայրենասիրության իրենց տված դասը տղաները լավ են սերտել։

Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանի կարծիքով՝ նրանք այն տղաներն են, որ բարձր պահեցին ոչ միայն հայրենիքի, այլեւ դպրոցի պատիվը։ Նրանք այն քաջերն են, որ բազում այլ հայորդիների նման նվիրաբերեցին սեփական կյանքը՝ հավիտյան փակելով իրենց աչքերը հզոր հայրենիքի գաղափարի համար։

«Այդ գաղափարի հանդեպ մեծ հավատով սիրահոժար նահատակվեցին՝ սեփական արյունով ներկելով հայոց արնահունց հողը, այդ արյունով գծելով հայրենի երկրի սահմանները։ Եվ մենք՝ ապրողներս, պետք է գիտակցենք, որ այստեղ՝ Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորի վրա, մեր անելիքը մեծ է, պետք է շարունակենք մեր առյուծ որդիների կիսատ թողած գործը, իրականություն դարձնենք նոր եւ հզոր Հայաստան կերտելու նրանց մարմաջը», - նշեց դպրոցի տնօրենը։

Որպես երկարամյա մանկավարժ՝ նա վստահեցրեց՝ նոր սերունդը վաղը կլինի առավել  կազմակերպված, հաղթաշունչ, չարիքը դիմագրավելու պատրաստ եւ կարող հայություն։ Նա լիահույս է, որ այդ նոր սերունդը մեր հավիտենական թշնամու դեմ պայքարում ոչ թե անզոր ճիչեր կարձակի, ոչ թե կթմբկահարի գալիք վտանգի մասին, այլ ժամանակին կանի ամեն ինչ՝ չեզոքացնելով վտանգը։

«Հովհաննեսը սեր էր իր ողջ էությամբ, սեր դեպի հայրենիքը, մարդը, բնությունը։ Հենց այդ սիրուց դրդված՝ նա նախընտրեց արտերկրում ուսանելու փոխարեն պաշտպանել իր «մայրենիքը»․ այդպես էր նա անվանում Արցախը, քանի որ մայրն արցախցի էր», - մեզ հետ զրույցում նշեց նրա դասվար Լուսինե Մարտիրոսյանը։

Կարգապահ ու ճշտապահ, ընկերներին օգնող ու կարեկից․ այսպես է մշտապես հիշելու նրան դասղեկ Մելինե Հակոբյանը, որը շարունակելու է կրթել նոր հովհաննեսպողոսյաններ։

Դպրոցի բակում իսկական դաս է, հայրենասիրության, միասնության․ հուշաքարը տղաների յուրատեսակ ներկայությունն է, որ գալիք սերունդներին ստիպում է անսալ՝ հայությունը ճակատագրորեն պետք է հարկադրված լինի հիշելու պատերազմի գործին ծառայող գիտությունների մասին եւ պատրաստվի հաղթանակի բերկրալի ժամին։ Նրանց սխրանքն ուղղակի հիշեցում է՝ անմիաբան ու անհամերաշխ ժողովուրդը միայն պատրաստի զոհ է իր հարեւանների համար․պետք է լինել միաշունչ, միակամ հայություն։ Ի դեպ, դպրոցի բակում 6 հերոսների անուններով խորհրդանշական եղեւնիներ տնկվեցին։ Մշտադալար եղեւնիները կխորհրդանշեն նրանց մշտարթուն ներկայությունն ու  կրթօջախի տարբեր սերունդներին կզինեն նույն ոգով ու խիզախությամբ, կամքով ու արիությամբ, որ ունեին իրենք՝ ընտրյալները, լավագույնները։

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»․ Վազգեն Առաջինի այս խոր իմաստությամբ են նրա անունը կրող դպրոցում առաջնորդվում ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ աշակերտները։ Այս դարբնոցում լիահույս են՝ ուժեղ ու կուռ Հայաստանը կուղղի իր մեջքը, կունենա հզոր բանակ, կրթված, հայրենասեր սերունդ, ուժեղի կողքին կունենա իր տեղը՝ վերագտնելով երբեմնի փառքն ու հեղինակությունը։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հերոսներից մինչեւ լրագրողներ. ովքեր են AAD 12-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները«Երկրում բռնապետություն է վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ».ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ«ԵԹԵ ԴՈՒ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՍ ՔՈ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ, ԱՊԱ ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ ԿԼԻՆԻ, ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ՍԽԱԼ Է»ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻQR ԿՈԴԻ «ՀԵՌԱՎԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԱՊԱՑՈՒՅՑ ԴԵՌԵՎՍ ՉԵՄ ՏԵՍԵԼՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏՈՆԱԾԱՌ ՊԵ՞ՏՔ Է ԴՆԵԼՌԴ-Ն ԱՎԵԼԻ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ Է ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ«ԿԱՐՈՂ Է ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԵԼ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈՎ»«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՄԻ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ, ՈՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ, ԵՐԲ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ, ԿՓՈՐՁԻ ՄԵԶՆԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՊՈԿԵԼ»Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելԲԱՄԲԱՍԱՆՔ«ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ՓԱԿՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԴՈՒՌԸ»Ես որդին եմ բոլոր-բոլոր այն մայրերի,ովքեր հիմա անիծում են «Հերոսածին» կոչումն իրենց. Հաղթանակած հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակըՁմռան շեմին՝ ժողովրդին հասցրել են սովի դուռը«Ո՛Չ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ, Ո՛Չ ԱՄՆ-ՈՒՄ ՆԻԿՈԼԻԿՆԵՐ ՉԵՆ ԳԱԼԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՄԵՂԱՎՈՐԺողովրդին կանգնեցնում են հերթական փաստի դիմաց. Ալլա ՀակոբյանԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ ԿԽՈՐՏԱԿԻ՞ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՆ ՆԵՏԱԾ ԲԱԼԱՍՏԸՍյունիքի պաշտպանության պատմության փարթամ ծառից Նիկոլը եւս մեկ ճյուղ կտրեց. Ալլա ՀակոբյանՍորոսածինները Հայաստանին մղում են դեպի հերթական անդունդըԿիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունելՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասինՆախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծԷրդողանը վստահ է, որ Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ առավելություններ ունի Չինաստանի նկատմամբԻնչու՞ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանումՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունըՄահացել է Իվան Ուրգանտի տատիկը՝ խորհրդային կինոյի աստղ Նինա ՈւրգանտըԱռաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ ՓաշինյանՊետության պարտավորությունն է օր առաջ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելը, այլ ոչ թե սկուտեղի վրա լրատվականների ձեռքը հանձնելը. ԿրպեյանԴատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներըԱրկտիկայում թերակղզի է անհետացել Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (Photo)ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում. Էմիլ ՄարկոսյանԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենԱՀԿ-ից հայտնել են, որ «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանով մահվան դեպքեր դեռ չեն գրանցվելԻշխանությունը «ով էշ, իրենք փալան» կարգախոսով աշխատում են՝ սպասելով աշխարհաքաղաքական շաբաշների. ՆազարյանՄարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասինԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում շինարարական աշխատանքներինԼրագրող, ով իր գրիչով եւ պրոֆեսիոնալիզմով այն եզակիներից է, ով տարիներ շարունակ չփոխեց իր գրիչն ու ձեռագիրը, եւ, որ ամենակարեւորն է` սկզբունքներըԻր արտասահմանյան գործուղումներից ընդամենը կեսում է Ալեն Սիմոնյանը խոսել գերիների մասին. Հայկ ՄամիջանյանՍտոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակԵղվարդ-Զորավանի երկնքում նկատել են անհասկանալի նյութ շաղ տվող ուղղաթիռի Հիմա քննարկվում են երթուղիները. հիմնական ուղղություններն են` Երասխ-Նախիջևան, Իջևան-Ադրբեջան և Մեղրիի ուղղությունները. ՏԿԵ փոխնախարարԹիվ 68 երթուղու վարորդը վիրավորել է հերոսածին մայրիկին, ով շտապում էր անմահացած որդուն վերջին անգամ տեսած զինվորին տեսակցելու100 հազար դրամը կմուծեն ու կկարողանան կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարել․ ՏԿԵ փոխնախարարԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՀայերը Գլենդելում այրել են Ադրբեջանի դրոշը և բողոքի ցույց արել ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայտնի է Վարդուհի Վարդանյանի որդու երեխայի սեռը. նրանք տեսանյութ են հրապարակել.starnews.am2022 թվականին ԱՊՀ-ի Միջպետական բանկի Խորհրդի նախագահությունն անցել է ՂազախստանինԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՐԴՆ ՕՐԱԿԱՆ ՈՒՏԻ 1 ԿԻՎԻ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ