Հերոսներից մինչեւ լրագրողներ. ովքեր են AAD 12-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները «Երկրում բռնապետություն է վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ».ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Ես որդին եմ բոլոր-բոլոր այն մայրերի,ովքեր հիմա անիծում են «Հերոսածին» կոչումն իրենց. Հաղթանակած հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակը Ձմռան շեմին՝ ժողովրդին հասցրել են սովի դուռը Ժողովրդին կանգնեցնում են հերթական փաստի դիմաց. Ալլա Հակոբյան Սյունիքի պաշտպանության պատմության փարթամ ծառից Նիկոլը եւս մեկ ճյուղ կտրեց. Ալլա Հակոբյան Սորոսածինները Հայաստանին մղում են դեպի հերթական անդունդը Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասին


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԻ ՇԵՄԻՆ

Վերլուծություն

Չգիտեմ որ արժանիքի համար, բայց պատմությունը մեզ նոր վերելքի շանս է տվել: Այժմ հայտնվել ենք խոշոր խաղացողների շահերի խաչմերուկում, եւ դա ունի շահերի համադրման, խոշոր ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքային հանգույց դառնալու ներուժ: Սակայն դա իրագործելու համար հարկավոր է պետական կամք, խիզախություն, շրջահայացություն, ինչը բացառվում է, քանի դեռ կա կապիտուլյանտն իր ոհմակով: Իսկ կապիտուլյանտն ունի սոսկ ինքնապահպանման կենդանական բնազդ եւ ստրուկի, ճորտի, խալոպի, կամակատարի հոգեբանություն: Միանգամից մի քանիսի կամակատար է, ինչի հետեւանքով խոշոր խաղացողների հնարավորությունները հօգուտ մեզ մեկտեղելու դարձել ենք խարդախ ստրուկի վաստակած պատիժները մեկտեղող:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՆԿ` ՈՉԻՆՉ

Աշխարհաքաղաքական միջավայրի առնչությամբ ուշագրավ դիտարկում է ներկայավրել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում: Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարումը: Տպավորություն ունեմ, որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի,ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ նույնիսկ Թուրքիայի հետ»: «Նման վարքագիծը հղի է ողբերգական հետեւանքներով: Պատմությունը ցույց է տվել, որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից»` Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում: Մեր փոքր տարածաշրջանում առկա են ռուսական եւ թուրքական զորքերը, ուստի անթույլատրելի ու անհնար է «միաժամանակյա խաղ» վարել դաշնակից Ռուսաստանի եւ NATO-ի անդամ Թուրքիայի հետ: Հայաստանը մեծ ընտրություն չունի: Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական», իսկ իրականում Հայաստանն «Էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել»:

Կործանարար կարող է լինել... Բայց իրականում ապշեցուցիչ է, թե ինչպես մինչեւ հիմա կործանման չի բերել: Քանզի կապիտուլյանտի համար իշխանությունից թանկ ոչինչ չկա, դա նրա համար գոյաբանական գերխնդիր է: 2018-ին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, ունենալով իշխանությունից ավելի թանկ եւ բարձր արժեքներ, իսկ հողատուն դեռ 2018-ից սկսած ցույց է տալիս, որ հանուն իշխանության պատրաստ է ցանկացած ստորության: Այժ ներկայացնենք կապիտուլյանտի օրակարգի հիմնարար ուղղությունները, հենվելով պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի վերլուծության վրա: Նիկոլի օրակարգերը պարզ են եւ նույնիսկ պարզունակ.

  • Հասարակության սոցիալապես խոցելի խավերի մոտ ստեղծել փողի, կեղծ խաղաղասիրության, ինչպես նաեւ ազերիների հետ բաց ճանապարհների պատրանք ու դատարկ սպասելիքներ:
  • Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին «նախկիններով» ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի անվան տակ ոչնչացնել պետության անվտանգության եւ պաշտպանունակության փոքրիկ ռեսուրսները:
  • Հասարակության մեջ սերմանելով «ինչների՞ս էր պետք Արցախը կամ Արցախը գլխացավանք էր» ծայրաստիճան վտանգավոր թեզը, դուրս մղել արցախյան օրակարգը Հայաստանի քաղաքական հեռանկարից:
  • Տարատեսակ իրական կամ շինծու քրեական գործերով աղմուկ ստեղծել եւ հանրային անվստահություն խորացնել սեփական բանակի նկատմամբ: Իսկ բարձրաստիճան զինվորականներին դարձնել ձեռնասուն, վախվորած ու անգործունակ:
  • Ամեն գնով աղավաղել եւ պախարակել պետության անցյալը: Ոչնչացնել Հայաստան պետության եւ հայ ազգի նախկին տարիների բոլոր ձեռքբերումները: Ազգային դաստիարակությունն ու հոգեւոր արժեքները դարձնել ծաղրելի, թաքուն խրախուսել ապազգային եւ հակապետական քարոզչությունն ու դրանց տարածող հոսանքներին:
  • Ուժային կառույցները ծառայեցնել բացառապես իր իշխանության պահպանմանը:
  • «Պողպատյա մանդատի» անվան տակ, բնակչության թիկունքում, ժողովրդի անունից կասկածելի պայմանավորվածությունների հիման վրա հողազրկել եւ ունեզրկել Հայաստանն ու հայությանը:

Այդ ամենը ոչ այլ ինչ են, քան օտարներին, այդ թվում` թշնամուն ծառայելու միջոցով սեփական իշխանությունն ամեն գնով պահելու եւ երկարացնելու գործիքակազմեր են: Հավերժացնելուն դա ծառայել չի կարող, քանզի նախ` հայության հավաքական ռեսուրսն անսպառ չէ տասնամյակներով վատնվելու համար, եւ ընդհանրապես որեւէ բան հավերժացնելու համար անհրաժեշտ է գաղափարախոսություն: Ստամոքսն ու սեփական հիվանդագին թերարժեքության բարդույթերը չեն կարող գաղափարախոսության փոխարինիչ լինել, հետեւաբար` մի օր այդ ամենը պետք է փախուստով ավարտվի: Եվ հարց է ծագում` այդ փախուստի պահին Հայաստանից բան կմնա՞, որպեսզի ազգի էլիտաները կարողանան վերականգնել պետականությունը, թե՞ մեր պատմության վերջին էջը կշրջվի... Իսկ ո՞ւմ է պետք աշխարհն առանց հայի ու Հայաստանի:

ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ»

Երրորդ Հանրապետության պատմությունում երբեք չի եղել այսքան շատ լրագրող ԱԺ-ում եւ/կամ իշխանության ուրիշ մարմիններում: Սակայն ի հայտ եկավ պարադոքսալ մի բան` իշխանությունը զավթած լրագրողը ազատ խոսքի եւ ազատ մտքի ամենաոխերիմ թշնամին է, եւ նրա թիմում եղած այլ նախկին լրագրողները խոսքի ազատության ոչնչացման ամենամոլի գործիքների են վերածվել, դավաճանելով լրագրողական համքարությանը եւ դառնալով գրաքննության ջատագով: Ընդդիմադիր խմբակցություններում էլ լրագրողները շատ են, եւ հարց է ծագում, թե ինչ կդառնային նրանք, եթե «Հայաստան» դաշինքը վերցներ իշխանությունը, արդյո՞ք նույն փոխակերպման չէին ենթարկվի...

Ազատ խոսքի նկատմամբ վերաբերմունքի ինդիկատորը Լեռ Կամսարի ստեղծագործություններն են: ԽՍՀՄ-ում այդ տաղանդավորագույն գրողն ամենախիստ արգելքի տակ էր, սակայն Երրորդ Հանրապետությունում վերադարձվեց հանրությանը: 1990-ականներին մամուլում տարածվեցին նրա գործերը, իսկ 2000-ից նրա գրքերը հրատարակվեցին:  2000-ից Կամսարն առանց գրաքննության, առանց «մկրատվելու» եւ առանց արգելափակումների տպագրվում է եւ հասնում ընթերցողներին: Ֆեյսբուքի ստեղծումից հետո էլ այդ սոցցանցը դարձավ Լեռ Կամսարի գործերի տարածման հարթակ, գործում է համապատասխան խումբ: Բայց հիմա ի՞նչ պատահեց, որ Ֆեյսբուքը սովետական Գլավլիտի տխրահռչակ գործառնությունն է որդեգրել: Ինչո՞ւ են ջնջվում Լեռ Կամսար էջում զետեղված պամֆլետները եւ արգելափակվում են խմբավարների էջերը: Լեռ Կամսարի հետ կատարվում է նույնը, ինչ ընդդիմադիր մամուլի եւ կայքերի հետ: Դասականի «մեղքն» էլ այն է, որ նա ներկայացնում է թուրքի հայակեր եւ հակամարդ էության ողջ զզվելիությունը: Իսկ կապիտուլյանտները թուրքի հետ «խաղաղության դարաշրջան» են խաղում: Խորհրդարանում էլ նախկին լրագրողները դառնում են ազատ խոսքի դահիճ: Ի դեպ, այն տխրահռչակ օրինագծերը, որ հիմա քննարկվում են, հեղինակվել են պատգամավոր դարձած նախկին լրագրողների կողմից: Ըստ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի. «Մենք քննարկում ենք ու կարծիք ենք արտահայտում իրենց այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասին, իրենք դա հետո ներկայացնում են, թե լրատվամիջոցների ղեկավարներին կամ մեդիակազմակերպությունների հետ իբրեւ քննարկումներ են անցկացրել: Հասկանալի է, որ իրենք նստած կաբինետներում «ղուշ-գիր» անելով` որոշումներ են կայացնում, սահմանում եմ պատժամիջոցներ, ինձ թվում է` այդպես նստում, մտածում են` ինչքան միլիոնի պատիժ սահմանեն, որ հասցնեն սնանկության: Իշխանությունները չարաչար սխալվում են, թե այս պատժիչ միջոցներով կարողանալու են իրենց նպատակին հասնել: Հասարակությունը պետք է հասկանա, որ սա միայն մամուլի դեմ չի ուղղված, մամուլին էլ զուգահեռ հասարակության ձայնը լռեցնելը: Մենք տեսնում ենք` քրեական գործեր են հարուցվում այն մարդկանց դեմ, որոնք սոցիալական ցանցում կարծիք են արտահայտում: Հասարակությունը պետք է հասկանա, որ լրագրողն իրենց շահերն են ներկայացնում, միջնորդ են հանդիսանում իշխանությունների միջեւ: Մամուլն իրենց խանգարում է, որովհետեւ մամուլը բացում են, ասում է` սուտ են ասում, սուտ է այս խոստումը, անիրականալի է: Պետք է սա հասարակությունը հասկանա, որ մամուլի դեմ չի, սա իրենց բերանն են փակում, վաղը իրենք չեն կարողանալու իրենց խնդրի մասին որեւէ տեղ բարձրաձայնել»:

Հա, ի դեպ, ուշագրավ է, որ Ինտերպոլի կողմից հետախուզվող կրակոցներով բերաններ փակող Վանո Սիրադեղյանի հուղարկավորության համար Նիկոլը ստեղծել է կառավարական հանձնաժողով: Արդյո՞ք դա չի նշանակում, որ սրանք կվերածնեն նաեւ քիլերների, վարձու մարդասպանների ինստիտուտը: Սպանել ազատ խոսքը, հետո` ազատ մարդկանց:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հերոսներից մինչեւ լրագրողներ. ովքեր են AAD 12-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները«Երկրում բռնապետություն է վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ».ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ«ԵԹԵ ԴՈՒ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՍ ՔՈ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ, ԱՊԱ ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ ԿԼԻՆԻ, ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ՍԽԱԼ Է»ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻQR ԿՈԴԻ «ՀԵՌԱՎԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԱՊԱՑՈՒՅՑ ԴԵՌԵՎՍ ՉԵՄ ՏԵՍԵԼՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏՈՆԱԾԱՌ ՊԵ՞ՏՔ Է ԴՆԵԼՌԴ-Ն ԱՎԵԼԻ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ Է ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ«ԿԱՐՈՂ Է ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԵԼ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈՎ»«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՄԻ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ, ՈՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ, ԵՐԲ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ, ԿՓՈՐՁԻ ՄԵԶՆԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՊՈԿԵԼ»Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելԲԱՄԲԱՍԱՆՔ«ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ՓԱԿՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԴՈՒՌԸ»Ես որդին եմ բոլոր-բոլոր այն մայրերի,ովքեր հիմա անիծում են «Հերոսածին» կոչումն իրենց. Հաղթանակած հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակըՁմռան շեմին՝ ժողովրդին հասցրել են սովի դուռը«Ո՛Չ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ, Ո՛Չ ԱՄՆ-ՈՒՄ ՆԻԿՈԼԻԿՆԵՐ ՉԵՆ ԳԱԼԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՄԵՂԱՎՈՐԺողովրդին կանգնեցնում են հերթական փաստի դիմաց. Ալլա ՀակոբյանԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ ԿԽՈՐՏԱԿԻ՞ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՆ ՆԵՏԱԾ ԲԱԼԱՍՏԸՍյունիքի պաշտպանության պատմության փարթամ ծառից Նիկոլը եւս մեկ ճյուղ կտրեց. Ալլա ՀակոբյանՍորոսածինները Հայաստանին մղում են դեպի հերթական անդունդըԿիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունելՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասինՆախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծԷրդողանը վստահ է, որ Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ առավելություններ ունի Չինաստանի նկատմամբԻնչու՞ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանումՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունըՄահացել է Իվան Ուրգանտի տատիկը՝ խորհրդային կինոյի աստղ Նինա ՈւրգանտըԱռաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ ՓաշինյանՊետության պարտավորությունն է օր առաջ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելը, այլ ոչ թե սկուտեղի վրա լրատվականների ձեռքը հանձնելը. ԿրպեյանԴատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներըԱրկտիկայում թերակղզի է անհետացել Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (Photo)ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում. Էմիլ ՄարկոսյանԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենԱՀԿ-ից հայտնել են, որ «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանով մահվան դեպքեր դեռ չեն գրանցվելԻշխանությունը «ով էշ, իրենք փալան» կարգախոսով աշխատում են՝ սպասելով աշխարհաքաղաքական շաբաշների. ՆազարյանՄարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասինԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում շինարարական աշխատանքներինԼրագրող, ով իր գրիչով եւ պրոֆեսիոնալիզմով այն եզակիներից է, ով տարիներ շարունակ չփոխեց իր գրիչն ու ձեռագիրը, եւ, որ ամենակարեւորն է` սկզբունքներըԻր արտասահմանյան գործուղումներից ընդամենը կեսում է Ալեն Սիմոնյանը խոսել գերիների մասին. Հայկ ՄամիջանյանՍտոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակԵղվարդ-Զորավանի երկնքում նկատել են անհասկանալի նյութ շաղ տվող ուղղաթիռի Հիմա քննարկվում են երթուղիները. հիմնական ուղղություններն են` Երասխ-Նախիջևան, Իջևան-Ադրբեջան և Մեղրիի ուղղությունները. ՏԿԵ փոխնախարարԹիվ 68 երթուղու վարորդը վիրավորել է հերոսածին մայրիկին, ով շտապում էր անմահացած որդուն վերջին անգամ տեսած զինվորին տեսակցելու100 հազար դրամը կմուծեն ու կկարողանան կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարել․ ՏԿԵ փոխնախարարԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՀայերը Գլենդելում այրել են Ադրբեջանի դրոշը և բողոքի ցույց արել ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայտնի է Վարդուհի Վարդանյանի որդու երեխայի սեռը. նրանք տեսանյութ են հրապարակել.starnews.am2022 թվականին ԱՊՀ-ի Միջպետական բանկի Խորհրդի նախագահությունն անցել է ՂազախստանինԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՐԴՆ ՕՐԱԿԱՆ ՈՒՏԻ 1 ԿԻՎԻ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ