Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չեն Լինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. Աճեմյան Վահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ո՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամը Կոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր Գրիգորյան Սոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածել Սոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասին Քալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան «ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱ


ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ ԿԽՈՐՏԱԿԻ՞ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՆ ՆԵՏԱԾ ԲԱԼԱՍՏԸ

Վերլուծություն

Կա մի գարշելի կատեգորիա` գաղափարազուրկ, շահամոլ, օդում ճամբարափոխ լինող տեղական ֆեոդալիկներ, ովքեր սկզբում ՀՀՇ-ական էին, հետո դարձան ՀՀԿ-ական, հիմա էլ դարձել ՔՊ-ական եւ երդվում են հողատու Նիկոլի անունով:

Ասում ենք ֆեոդալիկ, քանզի սրանք միշտ արտոնյալ են եղել, ապրել են մարզերի բնակչությանը կեղեքելով, տեղավորել են տաքուկ տեղերում իրենց ազգուտակը եւ միաժամանակ հանդիսացել գործող իշխանության «վարչական ռեսուրսի» բութ գործիքներ: Նույն ֆեոսալիկն են եւ օլիգարխները, որոնց մենաշնորհը ոչ թե տարածքային է, այլ տնտեսական-ոլորտային: Հենց սրանք են քաղաքացիների վրա ծանրացած ատելի բեռը, որ դարձան աղճատված, արիստոկրատիայից զուրկ ֆեոդալական-կրիմինալ հարաբերությունների հիմքը, խանգարելով Սովետին հրաժեշտ տված անկախացած Հայաստանին կառուցել նորմալ կապիտալիստական պոստինդուստրիալ հասարակություն, քաղաքացիներին էլ հպատակից դառնալ քաղաքացիական հասարակության լիիրավ սուբյեկտ: Հենց այս կատեգորիայի երեսից 2018-ի իշխանազավթ անհայրենիքները կարողացան ձեւավորել միֆ, իբր «մերժելով Սերժին» քաղաքացիները կտրուկ կանցնեն լավ ապրելու: Դեռ 2008-ից սկսած Սերժ Սարգսյանը սկսել էր էվոլյուցիոն ճանապարհով աստիճանաբար դուրս մղել ֆեոդալական հարաբերությունները, իսկ 2018-ին հրաժարական տալուց հետո հենց այդ անձանց դեն նետել ՀՀԿ-ից` որպես վարկանիշին հարվածող անպիտան եւ տհաճ բալաստ: Մի մասին ինքը դեն նետեց, մյուսները առնետավազքի եղանակով իրենք վազեցին իշխանությունն ուզուրպացրած Նիկոլի մոտ: Եվ այսօր սրանք ՔՊ-ի թեկնածու են ՏԻՄ ընտրություններում, համայնքապետերի եւ ավագանիների թեկնածու: Գումարած նաեւ «կոկորդիլոս» Գարիկի պես եզակի ոչնչությունները: Եվ այդ նորախուխ ՔՊ-ականները կարող են դառնալ համայնքներում ՔՊ-ի պարտության պատճառ հենց այս կիրակի, քանզի նրանց շնորհիվ փլվում է «բոբո նախկինների» միֆը, որով կապիտուլյանտը վախեցնում է ռամիկ զանգվածին: Նրանք տեսնում են, որ իրենց համայնքներում ՀՀԿ-ն լքած ֆեոդալիկները հիմա ՔՊ-ական ֆեոդալիկներ են, այսինքն կապիտուլյանտն իրականում «նախկինների» այդ կատեգորիային չի հեռացրել, այլ դարձրել է հողատուի թիմակից, հույս եւ հենարան: Առանց դրանց Նիկոլը չի կարող, բայց դրանք էլ հիմնահատակ խորտակում են Նիկոլի վարկանիշը, կյանքն էլ դարձել է լրիվ աղքատ եւ անտանելի: Իսկ այդ բալաստից ձերբազատված Սերժ Սարգսյանի վարկանիշն, ընդհակառակը, աճում է, եւ այդ պայմաններում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին էապես բարձրացրեց երրորդ նախագահի քաղաքական կշիռն ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հայաստանի քաղաքական դաշտում: Ի դեպ, կոնֆերանսի նախաձեռնողը ՌԴ կառավարող կուսակցությունն է, եւ Սարգսյանի ելույթը նաեւ ցույց տվեց, թե ով Հայաստանում կարող է լինել Պուտինի ռեալ, արժանապատիվ գործընկերը: Լրիվ սպառիչ էր Սերժ Սարգսյանի` կապիտուլյանտական խունտային տված գնահատականը. «Ավաղ, այս իրավիճակում ոչ բոլոր երկրների ժողովուրդներին են բաժին ընկել բանիմաց, պատասխանատու եւ արդյունավետ ղեկավարներ: Նախքան կորոնավիրուսը` աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ  վիրուսով. պոպուլիզմի վիրուսով: Սա մեծ ցավով եմ նշում, քանի որ իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետեւանքները, եւ կորոնավիրուսը մեզ բաժին ընկած բնավ միակ փորձությունը չէր: Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն եւ անթաքույց սատարում էին Թուրքիան եւ Մերձավոր Արեւելքից բերված վարձկանները: Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետեւանքներ ունեցավ իմ ժողովրդի համար` խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթեւան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում եւ խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում: Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ եւ պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաեւ շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»:

Ի դեպ, քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր աղմուկ հանած վերլուծականում մատնանշում է խունտայի գործակալ լինելու հանգամանքը. «Նիկոլ Փաշինյանի գործակալան ռեժիմը երկիրը հանձնելու համար ոչնչացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ այդ պատճառով էլ թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե այժմ սողացող օկուպացիայի ժամանակ արտաքին աշխարհի կողմից ոչ միայն գործողություններ, այլեւ բարի խոսք չի հնչում: Ուկրաինան, Վրաստանը, անգամ Մոլդովան շարունակաբար Արեւմուտքի օրակարգում են, մինչդեռ Հայստանի մասին խոսք չկա: Նման, մեկուսացումը, իհարկե, էապես բարդացնելու է Հայաստանի եւ Արցախի անկախության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը»:

Սակայն վերադառնանք Սերժ Սարգսյանի գնահատականին. «Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետեւանքները: Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է»: Կարելի ասել, որ ՀՀ երրորդ նախագահը մեսիջ է հղում աշխարհին, որ մտադիր է մեծ պատասխանատվություն ստանձնել ՀՀ ներքաղաքակքան դաշտում, ինչպես նաեւ հնչեցրեց այն գնահատականը, որին վաղուց սպասում էին լուրջ շրջանակները. «Տարածաշրջանային վերջին զարգացումների եւ մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար եւ անարդար հետեւանքները որպես նոր իրողություն: Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, եւ սա ռեւանշիզմ չէ»: «Ընդունված է հավաստիացնել, թե պետությունների արտաքին քաղաքականությունն ավելի ռացիոնալ է դարձել: Այս համատեքստում պետք է խոստովանել, որ ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն: Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարեւոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում»,- սա իր խոսքի կշռի վրա վստահ պետական այրի խոսք է, որով նա առանձնանում է ՀՀ քաղաքական դաշտի բոլոր ֆիգուրներից: Եվ տրամաբանական է ենթադրել, որ հենց նա է հասցնելու խունտային վերջին կործանիչ հարվածը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չենԼինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. ԱճեմյանՎահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնըՈ՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամըԿոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր ԳրիգորյանՍոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածելՍոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասինՔալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան«ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱՈւկրաինան՝ ներխուժման եւ դիվանագիտական հանձնման արանքումԲԱՄԲԱՍԱՆՔԷՐՄԵՆԻՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ«Առանց նախապայմանների», երբ բոլոր նախապայմանները կատարված ենԶԱՐՄԱՆՔԱդրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցՔաղաքական հումորՈրո՞նք են սալորաչրի օգտակար հատկություններըՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ. ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունըԴուք ինձ առավոտից իրիկուն գրում եք, որ ես պուտանկա եմ, դուք գալու եք իմ կողքը կանգնե՞ք.ՇպռոտԿորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտությունԼկտի, պիղծ, փչացած… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելել են ծիծաղելՊավել Գլոբան նշել է կենդանակերպի 4 նշան, որոնց համար այս շաբաթը լավագույնն է լինելուԿրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվենՆազարբաևը խախտեց առեղծվածային լռությունը«Դժվար չի, մի շարք ա, հելեք, Վանեցյանից հարցրեք՝ Ռուբինյանը գործակալ ա, թե՞ չէ»․ Ռուբինյանը՝ ԽամոյանինԲաքվից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործի դեպի Շուշի և ԱկնաՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյունԿառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկինՎանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումըԱրցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայություններըՀայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից«Պարո′ն Ռուբինյան, այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել». Գեղամ ՄանուկյանԵրբ վերջանում է պատերազմը, թաքստոցներից դուրս են գալիս «հերոսները». Պատերազմի ողջ արհավիրքը վերապրած հերոսի գրառումըԾովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայիՉներես տղես ինձ. Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումըApple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համարԱրմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան Պեկինի օլիմպիական խաղերին կմասնակցի 6 հայ մարզիկԵրևանում Ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի. Ջոնաթան ԼաքոթՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան էԱդամի դիմանկար գորգը մեկ տարի գործեցի, կտրելուց 10 ամիս չանցած կրտսեր Ադամը ծնվեց...Փոքրիկ Ադամի մայրիկի գրառումըՆերկայացել է որպես հայուհի․ ուղարկել մերկ նկարներ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցուն դրդել են լրտեսությանApple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համարՖԻՖԱ-ն ամենաքիչն է մտածում ֆուտբոլի մասին. Բենզեմայի գործակալը` ֆրանսիացու տարվա խորհրդանշական հավաքականում չլինելու մասին Արարատում 52-ամյա դպրոցի տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ