2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օր Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Հայկ Մամիջանյան 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանը Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակին Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ Գեւորգյան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)


Բա ո՞ւր եք, անպայման հաջորդ հերոսին պետք է մեռցնեք, որ նո՞ր ձայն հանեք. Հրաչյա Ներսիսյանը կոչը՝ ազատամարտիկներին

Ներքաղաքական

Նախկին ԵԿՄ-ական, արցախյան երկրորդ եւ երրորդ պատերազմների մասնակից ռուսաստանաբնակ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ մանրամասներ պատմեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) մասին, որն այս օրերին գտնվում է կալանքի տակ: Պարզվում է` 44-օրյա պատերազմում Ներսիսյանը եղել է Սիսական ջոկատի կազմում եւ տեսել այն, ինչի մասին այսօր շատերը լռում են:

– Պարոն Ներսիսյան, կմանրամասնե՞ք, թե ինչպես Ռուսաստանից հայտնվեցիք Սիսական ջոկատի կազմում, եւ ինչպիսի՞ հրամանատար էր Աշոտ Մինասյանը:

– Շատերը կային, որ պատերազմի օրերին ասում էին, թե չենք կարողանում Ռուսաստանից կամ այլ երկրներից գալ եւ մասնակցել պատերազմին, բայց սա առաջին հերթին ցանկության եւ հնարամտության խնդիր էր: Պատերազմին մասնակցելն այնպես չէ, որ պետք է քեզ խնդրեն, որ գնաս, ավիատոմս ու ավտոբուս տրամադրեն, հետո էլ համազգեստ հագցնեն ու ուղարկեն դիրքեր: Մինչդեռ Սիրիայի պատերազմի ժամանակ մարդիկ իրենց փողով, ամեն ինչով էին գնում պատերազմելու: Եվ ես էլ պատերազմի օրերին իմ կամքով, իմ հնարավորությունների չափով հասա Երեւան ու հասնելուն պես ներկայացա Արտաշատի զինկոմիսարիատ` որպես կամավորական: Բայց իմ զինգրքույկը չկար եւ ինձ չթողեցին մեկնել Արցախ: Հիշեցի, որ իմ մարտական ընկեր ազատամարտիկ Շահե Աճեմյանն ասել էր, որ իրենք մեկնելու են պատերազմ Սիսական ջոկատի հրամանատարության ներքո, եւ ես էլ զանգեցի հրամանատար Աշոտ Մինասյանին ու հենց հաջորդ օրն արդեն Սիսիանում էի, որովհետեւ զորքի հերթափոխ էր տեղի ունենալու: Նախկինում Սիսական ջոկատի անդամ չէի եղել, բայց իմանալով Աշոտ Մինասյանի փառապանծ ուղին եւ այն, որ ինքն էլ ինձ պես ԵԿՄ-ական է եղել, գնացի նրա հրամանատարության տակ պաշտպանելու Հայրենիքս: Ռազմի դաշտում շատերը թյուրըմբռնում ունեն, որ զինվորն է կարեւոր, բայց իրականում ո՛չ զինվորն է կարեւոր, ո՛չ էլ զենքը, այլ` հրամանատարն ու նրա հմտությունը, եւ ես վստահում էի Աշոտ Մինասյանին: Եթե դու ունես հավատարիմ, հնարամիտ եւ խելամիտ հրամանատար, ուրեմն` իմացի, որ ռազմի դաշտում կարող ես քո գործը կատարել լիարժեք եւ ի նպաստ Հայրենիքի, այլ ոչ թե զոհվես` անգամ չհասած մարտի դաշտ: Երբ գնում էինք մարտի դաշտ, բաժանվում էինք տարբեր մեքենաների մեջ, որ հանկարծ բայրաքթարները մեզ չխոցեին, որովհետեւ ուրիշ տեղերում եղել են դեպքեր, որ ընդհանրապես տղերքը չեն հասել մարտի դաշտ ու չեն կարողացել կատարել իրենց առաջադրանքը: Իսկ Աշոտ Մինասյանի հրամանատարության տակ մենք հասանք ամենաթեժ կետերից մեկը, եւ այնտեղ իմացա, որ մեզ հետ են նաեւ նրա որդիները:

– Փաստորեն, պատերազմի ամենաթեժ օրերին Աշոտ Մինասյանի հետ ռազմաճակատում էին նաեւ ի՞ր որդիները:

– Ինձ համար սա ապշեցուցիչ փաստ էր, ես չգիտեի: Ովքեր գիտեն 43 դիրքը, իրենք լավ կհասկանան, թե ինչքան վտանգավոր էր եւ երբ գիշերով գնացի այնտեղ հերթափոխի, չգիտեի, թե ում եմ փոխարինում: Հետո իմացա, որ գրեթե 15 օր այդ թեժ, կիսաշրջափակված կետում եղել է հենց Աշոտ Մինասյանի տղան, ում հետ ծանոթացել էի հերթափոխի ժամանակ: Բախտի բերմամբ եւ մեր հրամանատարի հմտության շնորհիվ ողջ մնացինք, բայց կարող էինք մենք էլ զոհվել, նրա տղան էլ, ինչպես զոհվեցին Ռուստամ Գասպարյանն ու իր որդին: Այսպիսին են մեր իրական ազատամարտիկները: Եվ ես Աշոտ Մինասյանի կալանավորումը համեմատում եմ բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման հետ, որովհետեւ երկուսն էլ բազմաթիվ կյանքեր են փրկել ու այսօր անազատության մեջ են: Մինչդեռ ում որդիները պատերազմից ողջ են վերադարձել, պետք է Աշոտ Մինասյանի համար գնան մոմ վառեն, որովհետեւ իրենց զավակներն այսօր կան նրա շնորհիվ: Եթե նա վատ հրամանատար լիներ, մենք, ուղղակի, չէինք լինի, ուստի` այսօր այդ ծնողներն ուղղակի պարտավոր են ձայն բարձրացնել եւ իրենց աջակցությունը հայտնել հրամանատարին: Չէ որ հրամանատարը կարող է նոր հիվանդություններ ձեռք բերել անազատության մեջ: Այս ամենը պատմում եմ, որ բոլորն իմանան` հենց այնպես չէ իմ հարգանքը եւ հավատարմությունը հրամանատարին: Հայրենասեր մարդը չի կարող չսատարել ու դավաճանել իր հրամանատարին:

– «Սիսական» ջոկատի հրամանատարն այսօր կալանավորված է դեռեւս մեկ տարի առաջ իրեն առաջադրված մեղադրանքի համար, թե նախապատրաստել է Նիկոլ Փաշինյանի սպանությունը եւ իշխանության յուրացումը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ հիմա որոշեցին կալանավորել:

– Սա շինծու քրեական գործ է: Ասում են, թե Հայաստանում կա դեմոկրատիա, բայց սա ոչ թե դեմոկրատիա է, այլ` նիկոլիզմ: Այսօր Նիկոլի ցանկությամբ է գործ հարուցվում եւ փակվում: Հիշեք, թե ինչպես գեներալ Մանվել Գրիգորյանին փորձեցին արժեզրկել` էլի շինծու գործ սարքելով: Այն ժամանակ դա արեցին, որպեսզի Արցախը հանձնեն: Չէ որ գեներալ Մանվել Գրիգորյանն այն անձն էր, ում մեկ կոչով 3-5 հազար մարդ կմեկներ ռազմաճակատ, մինչդեռ այսօրվա ԵԿՄ ղեկավար կոչեցյալի հրահանգով դժվար է ասել, թե քանի հոգի ընդհանրապես կհավաքվի: Մանվել Գրիգորյանին վստահում էին եւ նրա հրամանատարության ներքո հազարավոր տղերք մինչեւ վերջ կգնային, ինչը ճակատում կարող էր լուրջ իրավիճակ փոխել: Եվ այսօր նույն կերպ փորձում են չեզոքացնել Աշոտ Մինասյանին, որովհետեւ Սյունիքի հարցը կա: Ընդ որում` նրան ձերբակալեցին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո: Իհարկե, չեմ կարող պնդել, բայց հասկանալի է, որ Ալիեւը Նիկոլի առաջ պայման է դրել, որ հաջորդ ազգային հերոսին պետք է ձերբակալել, որպեսզի ճնշումներն ու հակադրությունները Սյունիքում քչացվեն: Աշոտ Մինասյանից բացի, Սյունիքում չեմ տեսնում մի անձնավորություն, որը կարող է մարմնավորվել իր մեջ հայի հայրենասիրական եւ ազգային տեսակը: Մինչդեռ այսօր Աշոտ Մինասյանի ձերբակալմամբ` նորից ու նորից կոտրեցին տղաների մեջ հայրենասիրական եւ ազգային ոգին: Բայց եթե ժամանակին գեներալ Մանվել Գրիգորյանի անվան հետ ինչ-որ «տուշոնկաներ» կապելով` իշխանությանը հաջողվեց հանրային ընդվզումը մարել եւ նույնիսկ եղան մարդիկ, որ սկսեցին հավատալ, թե միգուցե, իրոք, գեներալը կապ ունի դրա հետ, ապա այսօր նույն կերպ չեն կարող վարվել Աշոտ Մինասյանի հետ: Դրա համար էլ այս սցենարն են մշակել, թե նա իբրեւ ցանկացել է իշխանությունը յուրացնել:

– Աշոտ Մինասյանը նաեւ մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ: Ի՞նչ կասեք այս մասին: 

– Երբ պատերազմից վերադառնում էինք, Աշոտ Մինասյանն անձամբ էր մանրակրկիտ հետեւում, որ բոլոր զենք-զինամթերքները հանձվեն, որպեսզի չլինի ինչ-որ մեկն ում մոտ կմնա գեթ մեկ փամփուշտ:  Նա այդ մասին ամենայն խստությամբ էր զգուշացնում: Ի՞նչ եք կարծում, այս տեսակ մարդուն արդյոք անհեթեթ եւ հնարած էպիզոդով չեն կալանավորել: Աշոտ Մինասյանը չափված եւ ձեւված անձնավորություն է, պարզապես, այս իշխանությունը գիտի` ում դեմ եւ երբ ինչպիսի գործ կարի:

– Ստացվում է, որ նրանք, ովքեր կարող են դեռ պաշտպանել Հայրենիքը, կալանավորվում են: Այս իրավիճակում ո՞վ է պաշտպանելու ժողովրդին եւ ինչպե՞ս է ժողովուրդը պաշտպանելու իր հերոսներին:

– Հարցը շատ պարզ է, եւ պետք չէ գլոբալ վերցնել: Ինքս չլռելով, իհարկե, չեմ ազատում իմ հրամանատարին կալանավորումից, բայց գոնե իմ աջակցությունն եմ հայտնում: Եվ կոչ եմ անում բոլոր հայրենասեր ազատամարտիկներին, Սիսական ջոկատի անդամներին եւ ընդհանրապես` ռազմահայրենասիրական կառույցների ղեկավարներին հայտնել իրենց վերաբերմունքը: Իրենք ուղղակի պարտավոր են ձայն բարձրաձայնել, այլապես ստացվում է, որ լուռ համաձայնում են այս իրողության հետ: Անգամ երկրորդական է, թե Աշոտ Մինասյանը մեղավոր է կամ` ոչ, որովհետեւ այս պահին նրան վերագրվող որեւէ մեղք ապացուցված չէ, եւ նա դատապարտված չէ, այլ ուղղակի զրկված է ազատությունից: Եվ գեներալ Մանվել Գրիգորյանն էլ դատապարտված չէր, այլ ընդամենը զրկված էր ազատությունից: Այդ շինծու գործերը ցանկացած մարդու վրա կարող են փաթաթել: Փաստն այն է, որ դատապարտած Նիկոլը դարձավ պետության ղեկավար, իսկ ոչ դատապարտված հերոսները հայտնվում են անազատության մեջ: 50 հազարից ավել մարդ ոտքի էր ելել ու գոռում էր. «Նիկո՛լ, դավաճա՛ն», մի՞թե գոնե նրանք այսօր չպետք է գնահատեն Աշոտ Մինասյանի տեսակը: Բա ո՞ւր եք, անպայման հաջորդ հերոսը պետք է մահանա՞, որ նոր կանգնեք ու գերեզմանին ասեք, թե` վա՜յ, կներես, հրամանատար: Մի՞թե ուզում են նորից հերոս մեռցնել ու հետո նոր վաշ-վուշ անել: Պետք չէ լռել, եւ սա ամենքի պարտքը պետք է լինի` գոնե հանուն իրենց իսկ խղճի, որ վաղը չասեն, թե սրանք իրենց հրամանատարին դավաճանել են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրԱյն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Հայկ Մամիջանյան2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայողՀումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնի շնորհավորանքը հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանըՍերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակինԵռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ ԳեւորգյանՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններումԵռաբլուրը վերևից. ՏեսանյութՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացիԼավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինիՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video)Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին«Սերժ Սարգսյանի`բանակաշինության մեջ մեծ ներդրման դերակատարության մասին կարելի է խոսել երկար ու անվերջ».ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ«Ես վստահ եմ, որ հունվարի 28-ին դրանք պղծում են Եռաբլուրը վերջին անգամ».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ«նիկոլը նվեր ա արել բանակին` տղերք այսօր գազանանոցի մուտքը ձեր համար անվճար է: Բանակը նվաստացնելու նոր նշաձող».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԲոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձըԿոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում. Գևորգ Գևորգյանի կոչըՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը«Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, դու պետքա լինես ուժեղ ինչպես նախկինում Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ հերոս տղերքին».ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԳազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ ԳրիգորյանԱստղագուշակ՝ հունվարի 28-ի համարԻ՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերիՆրանք մեր իրական կյանքի անմահ Հերոսներն են ու մենք պարտավոր ենք միշտ հիշել նրանց անուն առ անունՀայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում, զինվորը, հայրենիքը անսակարկելի արժեք՝ մեր գոյության հենասյունն ու պատվարն են Մենք պարտավոր ենք ապրել, ուժեղանալ և ունենալ հզոր ԲԱՆԱԿ, խաղաղ ՀԱՅՐԵՆԻՔՉինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել, լուծել Ռուսաստանի մտահոգությունները եւ «կրակի հետ չխաղալ»Մեծություններ․ Հայոց բանակի կազմավորումից մինչեւ 44-օրյա պատերազմ․․․Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետԴավաճանների ու թշնամու կողմից քանդված ու բզկտված Բանակի օրն ա.Նարեկ ՍամսոնյանԱստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդՕրը ֆինանսական առումով հաջող կլինի․ հունվարի 28֊ի աստղագուշակՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելուԱյսօր պրոֆեսոր Արմեն Չարչյանի ծննդյան տարեդարձն էՄխիթարյանը` «Ռոմայի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդՇնորհավոր տոնդ միշտ հնար գտնող հայ զինվոր ու հայոց բանակ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումը ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐԵրգչուհի Ադելը գտել է իր կեսին Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է Ինչո՞ւ հեռացավ Երեւանի քաղաքապետի տեղակալը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ