o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՐԸ ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ

10.12.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ո՞ՐԸ ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ

Թեեւ Բրատիսլավայում կայացած` Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից գրեթե մեկ շաբաթ է անցել, սակայն ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն եւ ո՛չ էլ բանակցությունների գլխին կանգնած Փաշինյանը հոդաբաշխ բացատրություն չտվեցին, թե կոնկրետ ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ: Եվ դա այն դեպքում, երբ հանդիպումից առաջ հենց Մնացականյանն էր առանց դես ու դեն ընկնելու հայտարարել, թե ինչ քննարկումներ են սպասվում. «Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցեր...»:

Կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ Ադրբեջանում մեկնարկել է էթնիկ փոքրամասնությունների ոչնչացման գործողությունը

 

ԼԱՎՐՈՎՆ ԷԼԻ «ԱՌԱՋԻՆ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆ» ԷՐ

Ինչ միասնական փաթեթ էր, ի՞նչ նկատի ուներ՝ «հարցի բուն կարգավորում ասելով», քննարկեցի՞ն դա, ո՞րն է արդյունքը. այս ամենի հետ կապված` հայաստանյան ներքին դաշտում Բրատիսլավայից առաջ էլ մտահոգությունների պակաս չկար, որոնք էլ ավելի սրվեցին հանդիպումից հետո՝ հաշվի առնելով հաջորդած բավականին խրթին զարգացումները: Այդ թվում, ՀՀ ԱԳՆ-ում որոշեցին, որ պետք է կեղծ ներկայացնեն Մամեդյարովին հանդիպելուց հետո Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում Մնացականյանի ելույթը՝ դրան վերագրելով մեկ «հերոսական» հատված. «Արցախն ունի իրեն եւ իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն: Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը»: Չնայած չէ, սա հերոսական համարելը սխալ է, ստանդարտ միտք է, որը մի հազար անգամ հնչել է: Եվ հենց դրանով էլ տարօրինակ է՝ ո՞րն էր հայերեն թարգմանությունում այն Մնացականյանի խոսքերին կցելու իմաստը: ԱԳՆ-ն ասում է, թե` «Տեխնիկական վրիպակ է եղել»: Լո՞ւրջ... Էս խելքո՞վ են արցախյան բարդ խնդրից գլուխ հանելու: Չնայած, վրիպակի տարբերակը ծիծաղելի տեսք ունի, երեւի որոշել էին նման ստանդարտ արտահայտությամբ Մնացականյանին դուխով նախարարի կերպար տալ, եւ, տեսնելով աղմուկը, ետ կանգնեցին: Սակայն այս տարբերակի դեպքում էլ ոչ պակաս ծանր այլ հարցադրման ենք հասնում: Եթե այնքան շատ էր պետք Մնացականյանին դուխով նախարար սարքել, որ անգամ պրիմիտիվ կեղծիքի առաջ կանգ չեն առել, ապա դա կարող է լինել այն դեպքում, եթե Բրատիսլավայում տեղի են ունեցել զարգացումներ, որոնք կարող են նույն նախարարին միանգամայն այլ լույսի տակ ներկայացնել: Ու սա արդեն իսկ խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով, որ նույն մտքին տանող այլ դրվագներ եւս արձանագրվեցին: Այսպես, ծանր մտահոգությունների տեղիք է տալիս նաեւ այն փաստը, որ այս անգամ երկու ԱԳ նախարարների հանդիպման մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկան ոչ թե Մինսկի խմբի համանախագահները, այլ՝ Բրատիսլավայում ներկայացված համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպայի եւ օտարերկրյա գործերով պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը: Նկատենք. երեքից արցախյան խնդրով պատշաճ կերպով «մասնագիտացած» է միայն Լավրովը: Արցախյան ուղղությամբ Ռիքերի անունը միայն մեկ-երկու անգամ է արծարծվել, այդ թվում՝ Մամեդյարով-Մնացականյան վաշինգտոնյան հանդիպման շրջանակներում, երբ Սպիտակ տունը բացահայտորեն այդ գործընթացից դուրս մղեց Բոլթոնին ¥թեեւ նա այդ հանդիպումը վերահսկելու հայտ էր ներկայացրել¤՝ կցելով Ռիքերին: Իսկ ահա Լեմուանը մինչ այս որեւէ տեսանելի առնչություն չի ունեցել արցախյան գործընթացի հետ: Սակայն դրանով հանդերձ էլ այս կազմով հայտարարություն հնչեցնելը նմանվում է ընդգծված մեսիջի, որ համանախագահ երկրները շատ ավելի լուրջ ուշադրության տակ են պահում հանդիպումն ու դրանով հանդերձ՝ արցախյան գործընթացի ներկայիս փուլը, քան կարող են անել ՄԽ համանախագահները: Կարելի է նաեւ այս մեսիջը տեսնել. նշված կազմում ամենաբարձրաստիճան անձը, իհարկե, Լավրովն է, իսկ մյուս երկուսը երկրորդ պլանի չինովնիկներ են: Այսինքն, կարելի է պարզորոշ տեսնել, թե այդ հայտարարությունում ով է «առաջին ջութակահարը»: Հասկանալի է, որ եթե ոչ Լեմուանը, ապա գոնե Ռիքերին առաջ կտաներ Վաշինգտոնի սրբագրումները, եթե այդպիսիք կային: Սակայն եթե այդ առումով առաջ գան Մոսկվա-Վաշինգտոն անհամաձայնություններ, ապա մոտ օրերս Լավրովը Վաշինգտոնում հանդիպելու է նախագահ Թրամփի եւ պետքարտուղար Պոմպեոյի հետ, այսինքն` կա նման հակասությունները լուծելու հարթակ:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

 

ԻՆՉ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԸ

Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա այն հիմնականում ընդգծված դիվանագիտական ժանրում է՝ այս-այս հանդիպումներում որոշվել էր նման-նման քայլեր եւ հիմնականում իրականացվել են: Այսինքն, երեք համանախագահ երկրների անունից ֆիքսվում է, որ գործընթացն ունի հաջող ընթացք, կարգավորման առաջ եղած բազում խոչընդոտներ այլեւս չկան: Ու դրան հաջորդում է պարտադրանքի նմանվող թերեւս ամենակարեւոր միտքը. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների մտադրությունը` հանդիպել 2020 թվականի սկզբում համանախագահների հովանու ներքո խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ բանակցությունները վերսկսելու եւ բարձր մակարդակում հետագա բանակցությունները խթանելու նպատակով»: Ֆիքսված է նաեւ, թե  բանակցություններն ինչ ուղղվածությամբ պետք է լինեն. «Արդարացի եւ կայուն կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, ուժ չգործադրելու, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ հավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ հիշեցնելով 2009 թվականին Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մասին, որը հետագայում հավանության արժանացավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի կողմից: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դարձյալ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այդ պատճառով մենք կոչ ենք անում կողմերին՝ վարել բարեխիղճ բանակցություններ՝ առանց արհեստական ձգձգումների եւ պայմանների...»:

Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչի ժամկետը երկարաձգելու օգտին (РИА Новости)

Ավելի պարզ լեզվով՝ իմաստը սա է. այս հայտարարությամբ համանախագահները փաստացի պահանջում են գալիք տարվա սկզբներին անցկացնել Մամեդյարով-Մնացականյան եւս մեկ հանդիպում, եւ անցնել «բարձր մակարդակով»՝ Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով բանակցությունների: Իսկ դրա հիմքը պետք է լինեն «Մադրիդյան սկզբունքները»՝ նկատի առնելով նաեւ 2009թ. Աթենքի հայտարարության մասին հիշեցումը ¥հենց այդ հայտարարությամբ էր, որ 2007թ.-ին օրակարգ եկած «Մադրիդյան սկզբունքները» պաշտոնական տեսք ստացան, ընդ որում, նաեւ առաջին անգամ նման պաշտոնական մակարդակով օրակարգային դարձավ նաեւ ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները¤: Ավելի ճիշտ՝ «Մադրիդյան սկզբունքների» այն տարբերակը, որը այս տարի հրապարակավ ներկայացվեց ՄԽ-ի կողմից՝ վեցկետանոց ծրագրի տեսքով: Ընդ որում, հայտարարությունում դետալային տեսքով վերջին 10-12 տարվա բանակցային զարգացումների վրա կենտրոնանալով, համանախագահ երկրները թերեւս ակնարկում են, թե «բոլոր պարերն արդեն պարել ենք», եւ հիմա պետք է առանց ավելորդ խաղերի՝ «արհեստական ձգձգումների եւ պայմանների» անցնել իրական բանակցությունների: Իսկ համոզիչ լինելու համար նաեւ սպառնալից նոտաներ կան: Օրինակ, հիշեցնում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որոնք ենթադրում են սահմանի հստակ մոնիտորինգ եւ հրադադարի ռեժիմի կոնկրետ խախտողների բացահայտում, որին կարող է նաեւ պատիժներ հետեւել: Սա Բաքվի համար հիշեցում է, որ կարող է ֆիքսվել ներկայիս ստատուս քվոն, մինչեւ Ալիեւը կորոշի գնալ կոնկրետ քայլերի, եթե իհարկե այդ քայլերն այս հայտարարությունից հետո չլինեն: Իսկ ահա Հայաստանին էլ հիշեցնում են ստատուս քվոյի անընդունելիության մասին՝ այդ մտքից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ:

Ադրբեջանում վարակվածների թիվը հասավ 182-ի, 4 մարդ մահացել է

 

ԱԼԻԵՎԻ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ

Այսպիսով, եթե կար այն վարկածը, թե Բրատիսլավայում Մամեդյարովն ու Մնացականյանը համատեղ բանակցային իմիտացիա էին բեմականացրել՝ երկու կողմի համար էլ դժվար ընդունելի նման կարգավորման մեխանիզմից խուսափելու համար, ապա նշված հայտարարությամբ համանախագահ երկրները ցույց են տալիս, որ դա անիմաստ է: Այսինքն, պետք է հստակ եւ վերջնականորեն ասեն՝ պատրա՞ստ են ՄԽ-իմատնանշած ուղղությամբ առաջ գնալ, թե՝ ոչ: Պատրա՞ստ է Ալիեւը: Այլընտրանքը կլիներ պատերազմ սկսելը, բայց նաեւ Մոսկվայից Տարասովի միջոցով եղավ զգուշացում՝ ռազմական օպերացիան Ղարաբաղում կարող է կապված լինել Ռուսաստանի հետ բախվելու ռիսկի հետ: Իսկ առանց պատերազմ սկսելու ՄԽ-ի առաջարկից հրաժարվելը կարող է պարունակել, ինչպես նշեցինք, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները գործադրելու ռիսկից սկսած մինչեւ առանց Բաքվի կարծիքը հարցնելու՝ խաղաղարար ուժերի տեղակայման տարբերակ: Ուստիեւ, ադրբեջանական արտահերթ ընտրությունների միջոցով, առավել եւս, եթե կա նաեւ նախագահական աթոռը կնոջը թողնելու տարբերակ, Ալիեւը կարող է պատրաստ լինել նման որոշման ստորագրմանը: Այս դեպքում կմնա Փաշինյանի պատրաստ լինել-չլինելը: Նրա համար նման փաստաթուղթ ստորագրելը, ինչպես ՄԽ-ի հրապարակած տարբերակից է բխում, կնշանակի որոշակի հողերի հանձնում՝ առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման: Կգնա՞ Փաշինյանը նման քայլի, հաշվի առնելով, որ դրա ամենահավանական այլընտրանքը կարող է լինել համանախագահ երկրների կողմից նրան բանակցությունները արհեստականորեն ձգձգողի եւ տապալողի «տիտղոսի շնորհումը»՝ բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Մեկ տարբերակ էլ կա՝ փախուստ, ասենք՝ Կանադա: Բա հետո՞, աշխարհը փոքր է... Իսկ ընդունելու դեպքում այդ իրավիճակը կհամընկնի այն ժամանակահատվածին, երբ լրանում է Փաշինյանի վարչապետության մեկամյա «անձեռնմխելի» ժամկետը...

Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին

Ամեն դեպքում, առաջ չընկնենք՝ սպասելով Ալիեւի եւ Փաշինյանի կոնկրետ քայլերին: Ֆիքսենք միայն բուն փաստը՝ նրանք ստիպված են քայլ անել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА