o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիմա հասկացա՞ք, թե ինչու տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանում

11.12.2019 15:06 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հիմա հասկացա՞ք, թե ինչու տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանում

Փաշինյանը ասել է՝ խնդիր չէ, որ բանակցությանն Ալիևի հետ գան իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ . . .
Նախ մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ համայնք (ազգային) ասածը ազգ կամ ազգություն ասածից տարբեր է, եթե ազգը կամ ազգությունը ինքնորոշվելու իրավունք ունեն, ապա համայնքը ինքնորոշվելու իրավունք չունի, քանի որ, ի տարբերություն ազգի կամ ազգության, համայնքը չունի տերիտորիա, օրինակ ասենք չեչենները Ռուսաստանում ազգություն են, քանի որ ունեն իրենց տերիտորիան՝ իրենց հայրենի Չեչնյան, իսկ ասենք Ռուսաստանի հայերը կամ ադրբեջանցիները այնտեղ համայնք են, որովհետև Ռուսաստանի տարածքում չկա որևէ մի տերիտորյա, որը համարվի հայերի կամ ադրբեջանցիների հայրենի տարածք (հայրենիք):

Ինչու՞ Ռուբեն Հայրապետյանը դեռ չի հարցաքննվել. «Ժողովուրդ»


Ինչու՞ եմ այս ամենի մասին հիմա գրում, բանն այն է, որ եթե Ալիևի հետ գնալու են ու բանակցային սեղանի շուրջ նստելու են, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, իսկ Փաշինյանի հետ բանակցությունների են գնալու ու սեղանի շուրջ են նստելու Արցախի թեկուզ և ընտրված ղեկավարները, միևնույնն է նրանց ընդունելու են որպես ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին հավասար իրավական սուբյեկտայնություն ունեցող հայկական համայնքի ներկայացուցիչներ, այսինքն արցախահայությունը դադարելու է համարվել ազգություն, որից է բխելու է, որ ուղղակի խաչ է քաշվելու արցախահայության ինքորոշման իրավունքի վրա, այսինքն դա նշանակում է, որ հայկական կողմը հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից, մասնավորապես այնտեղ տեղ գտած ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից ու խնդիրը լուծվելու է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Եվ այս ամենի մեջ Փաշինյանը ոչ մի խնդիր չի տեսնում, հիմա հասկացա՞ք, թե ինչու տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս չերևաս». ինչ է կատարվել Ամանորի գիշերը, եւ ինչու Փաշինյանը չներեց իր խոսնակին

ԹՈՐՈՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА