o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ ախտանշաններ կարող են վկայել գլխի եւ պարանոցի քաղցկեղի մասին

23.12.2019 18:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ ախտանշաններ կարող են վկայել գլխի եւ պարանոցի քաղցկեղի մասին

Անհայտ ծագման ցավերը, ինչպես նաեւ կոշտացումներն ու ելունդները, որոնց մարդիկ «տարիներ շարունակ ուշադրություն չեն դարձնում», կարող են իրականում գլխի եւ պարանոցի քաղցկեղային հիվանդությունների ախտանշաններ լինել։ Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի Լոգինովի անվան կլինիկական գիտական կենտրոնի բաժնի վարիչ Լիլյա Յակովլեւան։

«Մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը». Ջոնաթան Լաքոտը Պատրիկ Դեւեջյանի մասին

Քաղցկեղային հիվանդությունների առկայության մասին կարող են մատնանշել նաեւ սպիտակ կամ կարմիր գույնի գոյացությունները բերանի խոռոչի լորձաթաղանթի կամ լեզվի վրա, անհարմարության զգացողությունը կուլ տալիս, ինչպես նաեւ ատամների՝ առանց պատճառի շարժվելը, ասել է մասնագետը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։

Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաեւ պիգմենտների աճին ու գույնի փոփոխությանը, ինչպես նաեւ սուր օտիտի, քթի փակվելու եւ գլխացավի հանկարծակի առաջացմանը այն մարդկանց մոտ, ովքեր քրոնիկական հիվանդություններ չունեն, այդ բոլոր ախտանշանները նույնպես կարող են մատնանշել օնկոլոգիական հիվանդության մասին։

Մասնագետի խոսքով՝ բուժման շանսերը գլխի եւ պարանոցի քաղցկեղային հիվանդությունների ժամանակ կախված են հիվանդության ժամանակին հայտնաբերումից։ Վաղ ախտորոշման դեպքում բուժման հաջողությունը հասնում է 84 տոկոսի։ Բայց խնդիրն այն է, որ հիվանդությունները ժամանակին հայտնաբերվում են միայն մեկ երրորդ դեպքերում, նշել է մասնագետը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА