o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոֆեինը կարող է օգտակար լինել յուղոտ սննդի սիրահարների համար

24.12.2019 19:44 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կոֆեինը կարող է օգտակար լինել յուղոտ սննդի սիրահարների համար

Կոֆեինը կարող է շատ օգտակար լինել յուղոտ սննդի սիրահարների համար. այդ նյութը կարող է կոմպենսացնել ճարպոտ սննդի բացասական հետեւանքները եւ նվազեցնել լիպիդների քանակությունը ճարպաբջիջներում՝ սահմանափակելով քաշի ավելացումն ու տրիգլիցերիդների առաջացումը։ Այս մասին տեղեկացնում են Իլինոյսի համալսարանի գիտնականները։

Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է

Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, 4 շաբաթվա ընթացքում գիտնականները առնետներին պահել են այնպիսի սննդակարգով, որը ներառել է 40 տոկոս ճարպեր, 45 տոկոս ածխաջրեր եւ 15 տոկոս սպիտակուց։ Կենդանիները ընդունել են կոֆեինի տեսակներից մեկը՝ 4 բաժակ սուրճին համարժեք չափով։

Պարզվել է, որ կոֆեինը իջեցրել է լիպիդների կուտակումը ճարպաբջիջներում 20-41 տոկոսով։ Առնետները, որոնք կոֆեին են ստացել մատեից, 16 տոկոսով ավելի քիչ քաշ եւ 22 տոկոսով քիչ ճարպ են հավաքել, քան մյուս առանձնյակները։ Գիտնականները պարզել են նաեւ, որ փոխվել է որոշ գեների էքսպրեսիան՝ կապված ճարպակալման եւ լիպիդների մետաբոլիզմի հետ, ներառյալ Fasn (մասնակցում է ճարպաթթուների սինթեզին) եւ Lpl (կապված է էնզիմի հետ, որը քայքայում է տրիգլիցերիդները) գեները։

Փորձը նաեւ ցույց է տվել, որ կոֆեինը 31-39 տոկոսով նվազեցրել է Fasn-ի եւ 51-69 տոկոսով՝ Lpl-ի էքսպրեսիան ։ Ինչպես հայտնի է, Fasn-ի եւ 2 այլ գեների էքսպրեսիայի նվազումը պակասեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների եւ լյարդում տրիգլիցերիդների առաջացումը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА