o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.12.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Եթե մինչ այժմ զարմանում էինք նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ անգործությունից, ապա այժմ նա, մեղմ ասած, դարձավ նիկոլական կլոունադայի ակտիվ եւ ՀՀ շահերի համար շատ թունավոր մասնակից: Ինչեւէ, ձեռնպահ մնալով այն բառապաշարից, որին սույն կերպարը միանշանակ արժանի է, ընդամենը մեջբերենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի կարծիքը. «2020  թվականի քաղաքական օրակարգում ակնհայտորեն ավելացավ նոր կետ` Արմեն Սարգսյանի արտահանձնումը Մեծ Բրիտանիա: Սա պետք է անել պետությունը տրամաբանական զարգացման հուն բերելու համար: Սա պետք է դաս լինի նախորդներին եւ հաջորդներին. պատահական մարդկանց չի կարելի հենց այնպես բերել իշխանության: Հայաստանը փորձաքար չէ, որ նախագահի պաշտոնը նվիրվի քաղաքացիություն փոխած, երկրի համար որեւէ բան չարած, միայն սեփական PR-ով մտահոգվող եւ բոլոր հարցերում բացառապես նեղ անձնական կոմերցիոն շահերով առաջնորդվող անձանց»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՆԻԿՈԼԸ ինչից էլ խոսա, ամեն ինչ հանգում է կա՛մ մարդկանց ահաբեկելուն, կա՛մ ուտելիքի թեմային: Նման է, որ այդ պարոնը գենետիկորեն սոված է, այլապես ինչպես բացատրել կառավարության նիստում հնչեցրած նրա կոչը. «Ես մի բան ասեմ, որը ենթադրում եմ, որ մեծ աղմուկ կբարձրացնի: Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային, տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու եւ այլ պրոցեսների վրա, քանի որ տոլման եւ ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի մեկ օրում պատրաստել 5 օրվա ուտելիք, դա վատ է, վնասակար»: Պատկերացնո՞ւմ եք, շատակերությամբ աչքի ընկածը, ով քիչ է մնում գառ ուտելիս բուրդն էլ հետն ուտի, հիմա կոչ է անում զուսպ լինել ուտելիքի հարցում: Դե, իհարկե, սույն զարմանալի վարքագծին անպոչ գդալի պես մեջ ընկավ եւ Արսեն Թորոսյանը, ով կոչ արեց տոն օրերին չմոռանալ առողջ սնվելու մասին եւ շատ չուտել, ու նաեւ շատ չխմել: Ինչեւէ, դա էլ երեւի թե քայլասերվածների դարդերից մեկն է, քանզի դրանց մեծամասնությունը շալակած լինելով հանդերձ գենետիկ հիվանդությունների բեռ, խմիչքի անգամ չնչին քանակից, ժողովրդի խոսքով ասած, դառնում են ցեխ:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց պարզվում է, որ աբսուրդներ կան եւ մեր հայրենակիցների երազանքի երկիր Ամերիկայում: Այնտեղ զարմանալիորեն կա մի քաղաք, ուր արդեն 57 տարի արգելված է ՁՆԱԳՆԴԻ խաղալը: Եվ ահա, հետեւելով «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքինՈւոսո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ իշխանությունները մտածում են ձնագդու արգելքը վերացնելու մասին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, հղում անելով Associated Press-ին, այդ սահմանափակումը գոյություն ունի 1962 թվականից, օրենքը ձնագնդին դասում է նույն շարքը, ինչ քարերը, եւ համարում է, որ դրանք նետելը կարող է լուրջ վնասվածքների հանգեցնել: Համացանցում երեւան է եկել մի տեսագրություն, թե ինչպես են քաղաքային ոստիկանները եւ պաշտոնյաները ձնագնդի խաղում որպես հաստատում այն հայտարարության, որ արգելքը հանվելու է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА