o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պենտագոնը հայտարարել է հիպերձայնային զենքի ոլորտում ԱՄՆ-ի լրջորեն ետ մնալու մասին

18.01.2020 11:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պենտագոնը հայտարարել է հիպերձայնային զենքի ոլորտում ԱՄՆ-ի լրջորեն ետ մնալու մասին

ԱՄՆ-ը հիպերձայնային զենքի ոլորտում համաշխարհային առաջնորդն է եղել, սակայն մշակումները ձախողվել են, եւ այժմ տարիներ կպահանջվեն դիրքերը վերականգնելու համար, հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի փոխնախագահ, գեներալ Ջոն Հայթենը: «Հիպերզվուկի ոլորտում մենք այժմ լրջորեն մրցում ենք աշխարհի մի շարք մրցակիցների հետ։  Մենք տասը տարի առաջ էինք։ Ունեինք երկու ծրագիր, երկու նախատիպերը... դրանք շատ լավ չեն աշխատել։ Ինչ ենք մենք արել, երբ դրանք ձախողվեցին. մենք անհաջողությունների պատճառների բազմամյա հետազոտություններ սկսեցինք եւ հետո չեղարկեցինք այդ ծրագրերը»,- պատմել է Հայթենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնում: 

Պատասխանատվությունից զերծ մնալու համար հորդորում ենք ապահովել Արտակարգ դրություն ժամանակ Պարետի և իրավասու պետական մարմինների որոշումները. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հայթենը նաեւ խոստովանել է, որ նախկին մշակումների դադարեցումից հետո «տարիներ կպայանջվեն վերականգնման համար», եւ կոչ է արել արագացնել այդ գործընթացը, ինչը, նրա խոսքով, առայժմ չի արվում: 

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ունի «մեծ եւ հզոր» հրթիռներ եւ հաստատեց, որ հիպերձայնային հրթիռների մշակում է իրականացվում: Մինչդեռ նման զինատեսակի առկայության մասին ՌԴ նախագահը դեռ նախանցած տարի էր հայտարարել, եւ դրանք այս տարի նախատեսված է ընդունել սպառազինություն։ Այդ թվում՝ ձայնի արագությունը ավելի քան 20 անգամ գերազանցող «Ավանգարդը», մինչդեռ հիպերձայնային է համարվում ձայնը արագության 5 անգամ գերազանցումը, եւ այդ ցուցանիշին հասնելու համար է, որ, Թրամփի ասած մշակումներն ընթանում են։ 2019 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նաեւ, որ աշխարհի առաջատար բանակների մոտ հիպերձայնային զենքի հայտնվելու պահին Ռուսաստանում արդեն ավելի նոր զինատեսակներ կլինի, եւ, որ այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ տարվում են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА