o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աներձագը «փուռը տվեց» Փաշինյանների ընտանեկան լրատվամիջոցին

21.01.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աներձագը «փուռը տվեց» Փաշինյանների  ընտանեկան լրատվամիջոցին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել: Նա մասնավորապես նշել էր. «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաեւ այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»: Բայց արի ու տես, որ ԱԱԾ-ից հերքում են երկրի թիվ մեկ աներձագի հայտարարությունը: Լրատվամիջոցներում երեկ տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պատասխանն այն մասին, որ Հ. Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել` որպես հաղորդում հանցագործության մասին: Ավելին` «պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»: Այս մասին պարզեցինք ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեսակետը:

Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից․ Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԵՐՁԱԳԸ` ՊՆԴՈՒՄ

Պարոն Հակոբյան, շարունակո՞ւմ եք պնդել Ձեր ասածը, որ Ա. Վանեցյանը պաշտոնանկ է արվել, որովհետեւ պետական հեղաշրջում էր նախապատրաստում, եւ այդ դեպքում` ինչո՞ւ է, օրինակ, կոծկվել վերոնշյալ մեղադրանքը, եւ առ այսօր ԱԱԾ նախկին տնօրենի դեմ գործ չի հարուցվել:

Դա իմ պնդումը չի եղել, մի քանի հարցազրույցներում նշել եմ, որ ես «Հայկական ժամանակի» հոդվածը կարդալով` ստացել եմ այդպիսի տպավորություն, որ նման փորձ է արվել: Եվ հիմա էլ եմ պնդում, որ այդ տպավորությունն եմ ստացել «Հայկական ժամանակի» հոդվածը կարդալիս:

​​​​​​​Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››. ՀՀ նախկին վարչապետ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւս մեկ անգամ սթափության կոչ է արել` շեշտելով, որ ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար: Ըստ նրա. «Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել»: Ի՞նչ կասեք այս մասին:

Իմ կարծիքով` որեւէ ատելության մթնոլորտ չկա: Եթե կա էլ, ապա բոլորովին այլ տեղից է գալիս: Դուք բոլորդ էլ շատ լավ տեսնում եք, թե իշխանություններն ինչքան են բոլոր հնարավոր լրատվամիջոցներով, իրենց հարցազրույցներով հորդորում մարդկանց հայհոյանքներով մեկնաբանություններ Ֆեյսբուքում չգրել: Բայց արի ու տես, որ այնուամենայնիվ կա, բայց ասել, թե Հայաստանում այդպիսի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել եւ այլն, չկա այդպիսի բան, ուռճացվում է: Այնպես որ, սա օրակարգային խնդիր չէ:

Կորոնավիրուսից որոշակի «թարմ» դասեր արդեն կարելի է քաղել. Արտակ Զաքարյան

«ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ՞Ն ԱՅԴ ՎՏԱՆԳՆԵՐԸ, ԹԵ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ»

Վտանգի մասին ահազանգողը ԱԱԾ նախկին տնօրենն է, չե՞ք կարծում, որ նրա հայտարարության մեջ պատճառաբանված մտավախություններ կարող են լինել:

Նա շատ մտավախությունների մասին է խոսել, բայց հենց կոնկրետ որոնք են դրանք, չի մատնանշել: Թերեւս, այս վերջերս ասաց, որ երբ ասում էր, որ կան վտանգներ, նկատի ուներ Սահմանադրական դատարանը: Չգիտես ինչու, ստացվում է այնպես, որ լինում է խնդիր, ու այդ խնդիրը լինելուց հետո Արթուր Վանեցյանն ասում է, որ դա նկատի ուներ: Շատ ավելի լավ կլինի, որ Արթուր Վանեցյանը հիմա մատնանշի բոլոր խնդիրները, եւ մենք հետագայում տեսնենք` դրանք կան, թե` չկան: Տեղի կունենա՞ն այդ վտանգները, թե` չեն ունենա:

Չափերը մի՛ անցեք. զգուշացնում է Վիտալի Բալասանյանը

Արթուր Վանեցյանի կողմից հավանական ձեւավորվող ընդդիմադիր ուժը անհանգստացնո՞ւմ է գործող իշխանությանը:

Չեմ տեսնում, որ Արթուր Վանեցյանը փորձում է ձեւավորել ընդդիմութուն: Ըստ իս, նա դեռ փորձում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնել, միգուցե ներկայացրել է, բայց որքանով նրան կհաջողվի նախ ձեւավորել ռեալ ընդդիմադիր բեւեռ, չեմ կարող ասել: Կարծում եմ` չի կարող ռեալ ընդդիմադիր բեւեռ ձեւավորել Արթուր Վանեցյանի շուրջ, որովհետեւ Արթուր Վանեցյանը դարձավ Արթուր Վանեցյան հեղափոխությունից հետո, երբ նա նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ պետ եւ մի քանի աղմկահարույց գործեր բացահայտեց: Շատ լավ, ժողովուրդը մի պահ ոգեւորված էր նրանով, բայց հիմա բոլորովին հակառակ պատկերն ենք տեսնում: Ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել: Եվ հիմա, պարզապես, վստահ եմ, որ Արթուր Վանեցյանն այդ, այսպես ասած, փառքն ու պատիվը չի վայելում, ինչ վայելում էր իր պաշտոնավարման ընթացքում:

Փաստորեն երեխեքին ցրելու համար եք դպրոց ուղարկում․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

Ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հրապարակային ցավակցություն հղեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ, ո՛չ էլ ներկա գտնվեց հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը:

Չեմ կարող ասել` այդ հարցերով կխնդրեմ կառավարության աշխատակազմին դիմեք: Ես չգիտեմ ինչով է պայմանավորված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА