o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արսենալը դիմադրեց և չպարտվեց Չելսիին

22.01.2020 10:51 ՍՊՈՐՏ
Արսենալը դիմադրեց և չպարտվեց Չելսիին

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի մրցեց «Արսենալի» հետ:

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին տանտերերը: Առաջին 20 րոպեների ընթացքում նրանք ստեղծեցին 4 գոլային պահ, որոնք չավարտվեցին դարպասի գրավմամբ: 25-րդ րոպեին կոպտագույն սխալ թույլ տվեց «Արսենալի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին և գնդակը նվիրեց մրցակցի հարձակվող Աբրահամին:

Խաղընկերոջ սխալը փորձեց ուղղել Դավիդ Լուիզը, բայց նա չհասավ գնդակին՝ խոտածածկին տապալելով «Չելսիի» հարձակվողին: Բրազիլացին հեռացվեց խաղադաշտից և նշանակվեց 11-մետրանոց հարված:

Այն վստահորեն իրացրեց Ժորժինյոն: «Ազնվականները» առաջին խաղակեսում կարող էի կրկնապատկել հաշիվը, սակայն, «զինագործների» դարպասապահ Լենոն մի քանի անգամ փրկեց իր թիմին: Երկրորդ խաղակեսը նույնպես անցնում էր Ֆրենկ Լեմպարդի ֆուտբոլիստների առավելությամբ, բայց խաղի 63-րդ րոպեին՝ Գաբրիել Մարտինելին արագությամբ գերազանցելով Կանտեին, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Կեպայի դեմ և հավասարեցրեց հաշիվը:

Թիմերը խաղի վերջնամասում փոխանակվեցին գոլերով: 84-րդ րոպեին Ասպիլիկուետան հաշվի մեջ առաջ մղեց «Չելսին», ապա ընդամենը 3 րոպե անց` Հեկտոր Բելերինը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Այսպիսով՝ «Չելսին» վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: «Արսենալը»՝ 30 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում:

«Արսենալը» պատրաստ է վաճառել Մխիթարյանին այս ամռանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА