o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ ԿԱՐՈՂ ԷՐ ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

22.01.2020 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞Վ ԿԱՐՈՂ ԷՐ ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Ինչպես հայտնի է, Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ իրավապահները քրեական գործ են հարուցել` ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն վերջին շրջանում սպանություններիինքնասպանությունների» շարանը այնքան արագ է համալրվում, իսկ դեպքերը` այնքան արտառոց, որ դժվար է ենթադրել, որ դրանք ոչ թե օրինաչափության, այլ պատահականության արդյունք են: Ընդ որում, սպանվում են հիմնականում իրենց ոլորտի նախկինում առաջնային դեմքերը, այսինքն` մարդիկ, ովքեր ունեին շատ կամ գուցե չափից շատ ինֆորմացիա: Միեւնույն ժամանակ, որեւէ բացահայտում կամ պարզաբանում ամիսներ առաջ եղած սպանություններից մինչ օրս չկա: Եվ հետեւաբար հասարակությունը, որը իրավունք ունի հասկանալ, ի վերջո, ինչ է կատարվում իր ներսում, խիստ անհանգստացած է եւ հնչեցնում է մի շարք հարցեր:

Գեորգի Պաշովը լքեց «Արարատ-Արմենիան»

 

ՀԱՐՑ 1. ԱՐԴՅՈՔ ԿԼԻՆԵԻ՞Ն ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Այս հարցի զուտ տրամաբանորեն պատասխանը հետեւյալն է` «իհարկե` ոչ»: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, որ պաշտոնավարելիս կամ անգամ այլ աշխատանքի անցնելու դեպքում ոստիկանության կամ ԱԱԾ-ի ղեկավար անձինք դիմեին ինքնասպանության: Այլ բան է, որ իշխանափոխությունը փոխեց ոչ միայն երկրի իշխանության ղեկի մոտ կանգնած անձանց, այլ նաեւ մարդկային փոխհարաբերությունները, բարոյականության չափանիշները, արժեհամակարգը, տնտեսական փոխհարաբերությունները, բերեց միջոցների վերաբաշխման եւ ամենակարեւորը` գրեթե ամբողջ նախկին էլիտայի դեմ սկսեց հետապնդումները: Այդ ընթացքում անհրաժեշտ էին նորանոր տվյալներ եւ ցուցմունքներ այդ հետապնդումները որպես ոչ թե քաղաքական, այլ քրեական ներկայացնելու համար: Բնականաբար, այդպիսի ցուցմունքներ կորզելու, տվյալներ հայտնաբերելու նպատակով նման ինֆորմացիայի կրողների հանդեպ սկսվեց իրականացվել լուրջ ճնշում: Նույնը տեղի ունեցավ 90-ականներին, երբ քաղաքական սպանությունները հետեւում էին մեկը մյուսին` գերազանցելով մի քանի տասնյակները: Երկրորդ հանրապետության վերնախավը ներկայացնող շատ ու շատ լավագույն մասնագետները եւ նախկին ղեկավար անձինք ստիպված էին փախչել Հայաստանից: Ի դեպ, այն ժամանակների հանցագործություններից նույնպես որոշ մասը այդպես էլ մնաց չբացահայտված, եւ չի բացառվում, որ 90-ականների քաղաքական սպանությունների ալիքի վերաբերյալ ինֆորմացիաները ներկայումս նույնպես անհանգստացնում են որոշ շրջանակներին: Բայց, բոլոր դեպքերում, կարելի է տեսնել օրինաչափություն, երբ, այսպես կոչված, հեղափոխական իշխանափոխության արդյունքում երկրում ստեղծված հետապնդումների ու խառնաշփոթի մթնոլորտում բարձրանում է ինֆորմացիա կրող մարդկանց հանդեպ քաղաքական սպանությունների ալիքը: Ըստ ամենայնի, այն բացատրվում է հետեւյալ գործոններով. որպես կանոն, հեղափոխություն իրականացնողները լինում են անպատրաստ երկրի կառավարմանը եւ իրենց իշխանությունը պահպանելու համար մտնում են անզիջում ու կատաղի պայքարի մեջ: Ընդ որում, այդ պայքարը ոչ միայն նախկին քաղաքական ու տնտեսական էլիտայի դեմ է, այլեւ հենց իրենց հեղափոխական գործընկերների, որոնք հեղափոխությունից հետո ակնկալում էին ստանալ ավելի բարձր դիրքեր եւ էական արդյունքներ: Միաժամանակ, հենց հեղափոխական փրփուրի մեջ գտնվում են նրանք, ովքեր դժգոհ են նոր հեղափոխական իշխանությունների վարած քաղաքականությունից կամ գրանցած արդյունքներից: Չմոռանանք նաեւ, որ ցանկացած հեղափոխության հետեւում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանգնած են օտար հատուկ ծառայությունները, որոնք այդ հեղափոխությունների մեջ ներդնում են հսկայական գումարներ եւ այս առումով նույնպես կարող են լինել դժգոհ իրենց ջանքերով իշխանության բերած մարդկանցից: Մի խոսքով, հետհեղափոխական շրջանը անկայունությունների անիշխանության ու կորուստների շրջան է: Եվ այդ առումով, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կլինեին վերջին շրջանի սպանությունները եւ ինքնասպանությունները, եթե չլիներ իշխանափոխությունը, կարելի է գրեթե վստահ պատասխանել` «ոչ»:

«ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՅՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ»

 

ՀԱՐՑ 2. Ո՞Վ ԿԱՐՈՂ ԷՐ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԾՆԵՐԻ ՎՐԱ

Եթե մի կողմ թողնենք մթնոլորտային սյունը կամ երկրում գաղջ հոգեբանական իրավիճակը, ապա այդ աստիճանի ծանր ճնշում, որը հասցներ մինչ այդ շատ լուրջ ու բարդ պաշտոններ զբաղեցրած անձանց ինքնասպանության, կարող են գործադրել միայն լուրջ իրավասություն կամ լուրջ ինֆորմացիա ունեցող շրջանակները: Իսկ լուրջ իրավասություն երկրի ներսում ունեն միայն իշխանությունները, որոնք կարող են ինչպես, օրինակ` Հայաստանում ցանկացած մարդուն տարիներով նետել բանտախուց` ԶԼՄ-ներով պատմելով նրա մասին ամենաայլանդակ ստերը: Կարող են հետապնդել իրենց անհաճո մարդկանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Եվ այն, որ երբեք ալկոհոլ չօգտագործած, հավասարակշիռ եւ իր կյանքում շատ բան տեսած Կուտոյանը, Հայաստան վերադառնալուց հետո սկսել է ակտիվ օգտագործել խմիչք` հոգեբանական ստրեսը հանելու նպատակով եւ այն չհանելով հանդերձ, գրեթե մեկ ամիս անց ինքնասպանություն է գործել (ըստ իրավապահների), ցույց է տալիս, որ ինչքան կարծր ու անմարդկային ճնշման է ենթարկվել նա: Ճնշում կարող են իրականացնել նաեւ ինֆորմացիա ունեցողները: Այստեղ բացի իշխանություններից կարող են լինել նաեւ օտար հատուկ ծառայությունները, կամ Կուտոյանի նախկին գործընկերները: Սակայն, եթե վերջիններից պաշտպանվելը շատ հեշտ է, իսկ օտար հատուկ ծառայություններից պաշտպանվելու ձեւը ԱԱԾ նախկին պետը հավանաբար գիտեր, ապա ԱԱԾ-ի արխիվներում պահվող ինֆորմացիայի հարցում Կուտոյանը երեւի անպաշտպան էր: Ի դեպ, ԱԱԾ-ի արխիվների մասին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիկոլը հայտարարեց, որ արխիվների զգալի մասը ոչնչացված են, իսկ հետո ասվեց` թե ինչ-որ մեկը ժամանակին դրանք պատճենահանել է եւ այնուհետեւ վերականգնել: Այդ հայտարարությունների նպատակը, ինչպես նաեւ հետագա ճակատագիրը հանրության համար մնաց անհասանելի, սակայն դրանք հայտարարողների նպատակները շատ կոնկրետ էին եւ արված էին կոնկրետ մարդկանց ականջների համար: Ի՞նչ էին ուզում ասել նոր հեղափոխական իշխանությունները այդ հայտարարություններով, հայտնի է միայն իրենց եւ նրանց, ում համար դրանք արվում էին: Արդյո՞ք Գեորգի Կուտոյանը վերջինների շրջանակում է: Հավանաբար այո, քանի որ ԱԱԾ-ի արխիվների համար առաջին պատասխանատուն հենց ԱԱԾ-ի պետն է: Եվ այսպես, այստեղ ծագում է հետեւյալ հարցը.

Այսօր վերջին հրաժեշտն են տվել Գեորգի Կուտոյանին

 

ՀԱՐՑ 3. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԻՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎՐԱ

Ճնշում գործադրելու հիմնական նպատակը կարող էր լինել ԱԱԾ եւ ոստիկանության նախկին ղեկավարների մոտ եղած ինֆորմացիան չհրապարակելը կամ ընդհակառակը` հրապարակելը: Եթե հիշում եք Հայկ Հարությունյանի «ինքնասպանության» վարկածներից մեկը, որը շրջանառվում էր սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում, այն էր, որ նրանից պահանջում էին ցուցմունքներ իր նախկին ղեկավարների ու գործընկերների դեմ: Այնպես, ինչպես, օրինակ` ներկայումս նախկին նախարար Սերգո Կարապետյանն է տալիս ցուցմունքներ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի դեմ: Ընդ որում, պետք է ասել մնում է ողջ ու առողջ: Այսինքն` նախկին իշխանությունների դեմ ցուցմունք (ճիշտ թե սուտ) տալը որեւէ կերպ մարդկանց ինքնասպանության չի հասցնում, իսկ չտալը (եթե հիմք ընդունենք ԶԼՄ-ների վարկածը, քանի որ Հայկ Հարությունյանի դեպքը որեւէ այլ պաշտոնական վարկած չի հնչել) հասցնում է ինքնասպանության: Պնդել, որ այս ամենը ճշգրտորեն վերաբերում է Գեորգի Կուտոյանի գործին, մենք, իհարկե, չենք կարող: Սակայն դժվար է ենթադրել, որ Կուտոյանը տեղյակ չէր մի շարք կարեւոր ինֆորմացիաների, որոնք վերաբերում են ներկայիս ամենաբարձր իշխանավորներին: Օրինակ` ինչպիսի՞ն էր ներկայիս իշխանավորների դերակատարությունը մարտի 1-ի դեպքերի ժամանակ, կամ ի՞նչ առնչություններ ունեին Նիկոլը, Արարատը եւ մի շարք այլ ներկայիս բարձրաստիճան ղեկավարներ Սերժ Սարգսյանի վարչակազմի միջին օղակները ներկայացնող անձանց հետ: Ներկայիս բարձրաստիճան ղեկավարներից ովքե՞ր էին ժամանակին ԱԱԾ-ի գործակալներ: Եվ վերջապես ովքե՞ր էին , որ կապված էին օտար երկրների հատուկ ծառայությունների հետ, ի՞նչ էին նրանց հետ խոսում օտարերկրյա դեսպանատներում ժամեր տեւող զրույցների ընթացքում եւ այլն: Ակնհայտ է, որ ԱԱԾ-ի նախկին ղեկավարը, որի աչքի առաջ, իսկ ոմանց կարծիքով` նաեւ թողտվությամբ, իրականացվեց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», շատ բան գիտեր...

ՈՒՂԻՂ. ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը՝ Երեւանում

 

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Բնական է. որ մենք հեռու ենք կոնկրետ անձանց կոնկրետ մեղադրանքներ ներկայացնելուց: Դա իրավապահների գործն է, որոնք այն, որպես կանոն, կա՛մ չեն անում, կա՛մ անում են այնպես, որ շատ-շատերի մոտ լուրջ կասկածներ են առաջանում, սակայն դա այլ խոսակցության թեմա է: Մյուս կողմից` մենք կարող ենք մեղադրանք ներկայացնել ներկայիս իշխանություններին այն բարոյահոգեբանական մթնոլորտի ու քաղաքական ռեպրեսիաների համար, որոնք արդեն գրեթե երկու տարի ընթանում են Հայաստանում: Եվ վերջապես, որպես ցուցիչ, կարելի է ընկալել այն, որ ներկայիս իշխանությունների տարբեր դրածոներ ու դուրսպրծուկներ, մարդավարի ցավակցելու փոխարեն, հանկարծ խիստ անհանգստացան նրանից, որ հանրությունը ալեկոծված է Գեորգի Կուտոյանի ողբերգական եւ տարօրինակ մահով: Այսպիսի դուրսպրծուկները, որոնք ընդամենը մեկ տարի առաջ ծաղրում էին Ապրիլյան հերոսամարտի մեր հերոս նահատակներին, այսօր հանկարծ վերհիշեցին այնպիսի իրենց համար խորթ զգացողություններ, ինպիսին է պարկեշտությունը, մարդկային արժեքները, ասպետական պատվախնդրությունը: Բառի բուն իմաստով` փողոցից պառլամենտ, կառավարություն եւ ամենուրեք եկածները այսօր մեղադրում են «փողոցային պառլամենտին»` «ողջերին ու մեռածներին կտտանքների ենթարկելու» մեջ: Ինչո՞ւ են իշխանության պնակալեզները այդքան անհանգստացած հասարակական ալեկոծումներից եւ ինչո՞ւ են ուզում հասարակությանը պարտադրել լռել, երբ հեղափոխության զոհասեղանին նոր արյուն է հայտնվում: Երեւի մի բան զգում են, իսկ գուցե գիտե՞ն...

«ԷԴ Ո՞Վ Է ԱՅԴ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻ ՀԱՏ ԱՅԼԱՆԴԱ՞Կ»

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА