o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սաքունցներն ամոթից գետինն են մտնելու, երբ այդ նյութերը հրապարակենք» (Տեսանյութ)

24.01.2020 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սաքունցներն ամոթից գետինն են մտնելու, երբ այդ նյութերը հրապարակենք» (Տեսանյութ)

Որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն տարածել էին իրավապաշտպան Արթուր Սաքունցին պատկանող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած նյութն այն մասին, թե իբրեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնող «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի բռնի գործողություններից «տուժած» սպիտակցիները դժգոհ են Սպիտակում տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքից: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Սպիտակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, եւ տեւական ժամանակ է, ինչ հանգամանքները պարզելու համար քննություն էր ընթանում: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:

Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից

«ԴԵՌԵՎՍ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԲՈԼՈՐ «ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐՆ» ԱՐՁԱԿԵԼ»

Պարոն Չախալյան, ովքե՞ր էին այն պապիկները, որոնք դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ եւ, ի վերջո, ի՞նչ էր տեղի ունեցել իրականում, որ միայն ամիսներ անց նրանք որոշեցին խոսել:

Ի դեպ, այդ պապիկներից մեկը տենդեր է շահել Սպիտակ քաղաքում` ասֆալտի բարեկարգման համար: Բրիգադիր է, հիմա այդ գործն է անում, չգիտեմ` զուգադիպել է, ինչ-որ ծրագրի շարունակություն է, թե ինչ է եղել, բայց ինձ Սպիտակից զանգեցին եւ ասացին, որ այդ պապիկներից մեկը Վալոդ Ասատրյանն է, որը համակարգում է մնացած պապիկներին: Կա՛մ նա անձամբ է տենդերը շահել, կա՛մ իր հետ փոխկապակցված անձը, բայց նա է շահառուն, եւ ինքն է կանգնած այդ աշխատանքների գլխի վերեւում: Ասեմ, որ Սպիտակի դեպքերի ժամանակ` սեպտեմբերի 5-ին, նույն Վալոդից բացի, իր բանդայում նաեւ շատ երիտասարդներ կային, որոնք չեն գնացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Հասկանալի է, թե ինչու էին միայն պապիկներին տարել, որպեսզի մարդկանց մոտ խղճահարություն առաջանա: Երբ սեպտեմբերի 5-ին գնացինք Սպիտակ, նախ ծաղիկներ խոնարհեցինք Երկրաշարժի զոհերի հիշատակի առաջ, ապա գնացինք, որ սկսենք մեր ստորագրահավաքը: Բայց հենց մեքենայից իջանք, հարձակվեցին մեզ վրա` հայհոյելով ու անպատվելով: Այդ միջադեպի վերջը հասցրել եմ ֆիքսել ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Այնպես որ, ոչինչ չեն կարողանալու հորինել նույն սաքունցները եւ Սաքունցի նման ստոր արարածները, ովքեր իրավունքից եւ իրավապաշտպանությունից են խոսում, բայց մարդկանց միակողմանի զրպարտում են, վարկաբեկող նյութեր են տարածում: Իրենք են հարձակվել մեզ վրա, իսկ մենք 4 հոգի ենք եղել, որոնցից մեկը քնած է եղել մեքենայում, մյուսը հեռու է եղել, եւ երկու հոգուս վրա հարձակվել են ու փորձել ծեծել: Փառք Աստծո, չի ստացվել: Մեզ վրա հարձակվելու հաջորդ օրը նաեւ մի քանի անգամ ավել մարդկանցով եկել են ու միջադեպ հրահրել: Հետո բողոք են գրել մեզ վրա եւ այդ քրեական գործի շրջանակներում մեզ 40-ից ավել անգամ կանչել են Սպիտակ: Ընդ որում` գնացել, հասել ենք Սպիտակ, իրենք չեն եկել առերեսման եւ մի հատ էլ ներկայացնում են, թե քննիչն իրենց կանչել է առերեսման, որպեսզի ցուցմունքը փոխի: Եթե դուք խնդիր չունեք` պապիկ կլինեք, տատիկ, թե երիտասարդ, ինչո՞ւ եք խուսափել առերեսումից: Եվ Սաքունցն էլ չի ամաչում, նյութ է հրապարակում: Մենք տեսաձայնագրել ենք շատ բաներ, նաեւ ֆեյսբուքյան եթերով, ափսոս, միջադեպը սկզբից չենք ձայնագրել, որովհետեւ սովորեցրել էին մի արտահայտություն անել, որից հետո` չեմ ձայնագրել: Բայց ընդհանուր առմամբ` շատ նյութեր ունենք պահված, եւ սաքունցները ամոթից գետինն են մտնելու, երբ այդ նյութերը հրապարակենք: Ուղղակի, փաստաբանների հետ խորհրդակցել ենք, եւ այս պահին դեռեւս չենք ուզում բոլոր «փամփուշտներն» արձակել: Տեսնենք, թե ինչպիսի զարգացում կունենա Սաքունցի եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կայքի ծավալած վարկաբեկող արշավն անձամբ իմ դեմ:

Երեանի քարուքանդ փողոցները «այո» են քարոզում (Տեսանյութ)

«ՈՎ ԿՓՈՐՁԻ ԻՆՁ ԱՅՍ ԳՈՐԾՈՎ ՔԱՐՇ ՏԱԼ ԴԱՏԱՐԱՆ, ԱՌՆՎԱԶՆ ՊԵՏՔ Է ԿԱՄԻԿԱՁԵ ԼԻՆԻ»

Այս պահին դեպքի հետ կապված կա՞ հարուցված քրեական գործ եւ ի՞նչ փուլում է:

Մի քանի անգամ շեշտել եմ, որ սա բացարձակապես անհիմն է եւ զրոյական գործ է: Ցանկացած դատախազ ու դատավոր, որը կփորձի ինձ այս գործով քարշ տալ դատարան, առնվազն պետք է կամիկաձե լինի կամ մահապարտ: Հինգ ամիս Սպիտակ տանել-բերելուց հետո` քննիչն իմ մասով գործը կարճել է, որովետեւ բացարձակ սուտ մատնություն է գրվել իմ դեմ: Ամեն դեպքում, մի քանի անգամ առերեսում եղել է, եւ իրար հակասող ցուցմունքներ են տրվել մեր դեմ: Եվ եթե անգամ քննիչը չի արձանագրել ոչ մի բան, ապա ժամանակը ցույց կտա, ոչինչ ոչ մի տեղ հենց այնպես չի կորում:Մենք էլ պատահական մարդիկ չենք: Վրաստանում ում բռնում էին անհիմն ձեւով եւ կարողանում էին նրա վրա բեռնելով տարիներ` ուղարկել բանտ, ասում էին, թե դատում են նեգրի պես: Հիմա ես այն մարդկանցից չեմ, ում վրա հնարավոր լինի տարիներ բեռնել եւ դատել նեգրի պես: Բոլոր քայլերին պատրաստ ենք, որպեսզի իրավական դաշտում կարողանանք պայքարել մեր դեմ սուտ մատնություն գրողների դեմ: Այնպես որ, մեզ հեշտ չէ դատել: Եթե հեշտ լիներ, ապա Սահակաշվիլին օրը 12 անգամ մեզ կդատեր: Էլ չէր հորինի այդպիսի մեծ բաներ, մի երկու ոստիկան էլ չէր մահանա ինձ ձերբակալել փորձելու ժամանակ: Այսպես մի երկու պապիկ կգտներ ու կտաներ, կդատեր:

«Այո»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից. Սուրեն Պապիկյան

Ասում էին նաեւ, թե պապիկներից բացի, տատիկներ էլ են եղել, որոնց քաշքշել են «Կամք»-ականները: Ի՞նչ կասեք այս մասին:

Դա նաեւ քննիչի մոտ են ասել: Այն ժամանակ երիտասարդ կանայք էին, Սաքունցի մոտ հասնելուց` չգիտես ինչպես` դարձան ծեր կանայք: Իրականում նման բան գոյություն չունի: Մենք խենթ չենք, ինչպե՞ս կարող ենք գնանք, հասնենք Սպիտակ, բռնենք երկու կին եւ սկսենք քաշքշել, թե` եկեք ստորագրեք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Սա իրականությանը չի համապատասխանում, ասեմ ավելին` օդից կախված լուրերի համաձայն, մեզ վրա հարձակված մի քանի տասնյակի հասնող տականքներից մեկը խոստավել է, որ քաղաքացիական հագուստով իրավապահ համակարգի ներկայացուցիչներ էլ են եղել: Իսկ մյուսների գրպանները 10 հազար դրամ գումար է դրվել, ինչի մասին քննիչին ասել ենք: Ցավոք, այն չի ուսումնասիրվել, ինչպես նաեւ չի ուսումնասիրվել այն, որ իրենք խմած են եղել:

Սուրեն Պապիկյանը երկու օր առաջ հրավիրվել է ՀՔԾ (Տեսանյութ)

«ՈՍԿՈՐԻ ՆՄԱՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԱՅՆ ՈՒԺԻ ԲԿԻՆ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ»

Կարծում եք, որ այս ամենն ուղղորդված է եւ նպատակն է խանգարել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման Ձեր ստորագրահավաքի՞ն:

Այո՛, համոզված եմ, որ այս ամենն ուղորդվում է մեկ-երկու կենտրոնից: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ Սաքունցը եւ Մելիքբեկյան Արմենը սկսեցին զբաղվել այս գործով: Շշուկներ մինչեւ այդ շատ կային, մարդիկ տարբեր անուններ էին տալիս, անգամ տվել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը, թե նա է կազմակերպում, մարդիկ էլ եղան, որ ասացին, թե բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանն է կազմակերպում: Եվ քանի որ մենք էլ չգիտենք, թե կոնկրետ ում կողմից է այս ամենն իրականացվում, բոլոր տարբերակներին էլ ուշադրություն դարձնում ենք: Բայց երբ արդեն Սաքունցը եւ Մելիքբեկյանն են սկսել այսպես ակտիվ ձեւով զբաղվել այս գործով, բացեիբաց արդեն երեւում է, թե ովքեր են իրականում այս ամենի հետեւում կանգնած: Վստահ եմ, որ ուշ, թե շուտ բացահայտվելու են, թե ովքեր են ուղարկում նրանց` մեր ստորագրահավաքը սադրելու: Միանշանակ, այս ամենը կապված է մեր ստորագրահավաքի հետ, որովհետեւ ոսկորի նման կանգնած ենք այն ուժի բկին, որը փորձում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել ՀՀ-ում: Իրենք չգիտեն` ինչպես են առաջ տանելու այն վավերացնելու հարցը, քանի որ գրեթե շանս չենք թողել: ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը չի հանդուրժելու, որ այս այլասերման փաստաթուղթը վավերացվի ՀՀ-ում: Եվ սորոսականները, օտարերկրյա գործակալները, ադրբեջանական նավթադոլարներով սնվող դավաճանական բանդաներըայսօր հասկանում են, որ չենք թողնելու հակապետական, հակազգային ծրագրեր կյանքի կոչվեն: Մենք դա  թույլ չենք տալու եւ անհրաժեշտ պահին ոտքի են կանգնելու ոչ միայն «Կամք»-ականները, այլեւ շատերը եւ պայքարելու են: Դրա համար էլ ամեն ինչ անում են, որպեսզի քրեական գործ թխեն եւ մեզ մեկուսացնեն: Մի քանի տեղից սա էլ են զգուշացրել: Բայց մենք բանտից վախեցող չենք:

Սորոսականների կարմիր գիծը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА