o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահը իշխանությունների հետ բիզնես համաձայնության է եկել. Տեսանյութ

11.02.2020 13:43 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Նախագահը իշխանությունների հետ բիզնես համաձայնության է եկել. Տեսանյութ

«Ինձ համար անհասկանալի կերպար է Արմեն Սարգսհանի կերպարը, որովհետեւ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի նման հարստության ձգտելու միտում չունի: Ես կասեի սյս մարդն ունի սեփական էգո-ի բավարարման խնդիր եւ եկել է այդ էգո-ն բավարարելու: Արմեն Սարգսյանը իրեն հեռու է պահում հայրենիքի համար շատ կարեւոր գործընթացներից, փորձում է կոմֆորմիստական վերաբերմունք ցույց տալ: Բայց միեւնույն ժամանակ չեմ կարծում, որ նախագահը իր բնույթով կոմֆորմիստ է, բայց այսօր ինքը ներկայանում է ժողովրդին հենց այդ կերպ»,- «Իրավունք TV»-ի տաղավարում վերլուծելով նախագահ Արմեն Սարգսյանի կերպարը` ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը, ընդգծելով.
- Բնականաբար, տրամաբանության սահմաններում պետք է հասկանանք, որ Արմեն Սարգսյանն էլ է իշխանությունների պայմանավորվածության մի մաս, այլապես նման բան տեղի չէր ունենա: Որովհետեւ ստորագրել նման հակասահմանադրական փաստաթուղթ առանց հաշվի առնելու միջազգային կազմակերպությունների հրորդորները` մեղմ ասած տարօրինակ է եւ մտահոգությունների առիթ է տալիս:
Այն դեպքում, երբ օդում կածված լուրերի համաձայն` Արմեն Սարգսյանը ունի իր շահերը «Ամուլսարի» եւ մի շարք այլ խնդիրների մասով: Եվ այս ամենը հաշվի առնելով` կարող ենք հասկանալ, որ նախագահը իշխանությունների հետ բիզնես համաձայնության է եկել: Որտեղ չկա հայրենիքի արժեքը: Այսօր մենք արժեհամակարգի պայքար ենք մղում, մենք մեծացել ենք մի երկրում, որտեղ հայրենիքը գերարժեք է եղել, իսկ այսօր սեփական մորը փուռը տված մարդիկ երկրի ճակատագիր են որոշում: Էս մարդիկ են այսօրվա դրությամբ որոշում իմ երկրի ճակատագիրը, Արցախի ճակատագիրը: Առանց հասկանալու, որ Արախը մի պետություն է, որը մշտական պատերազմական վիճակում է, որտեղ գոյության խնդիր կա: Սթափվեք ժողովուրդ` մենք Արցախ ենք կորցնում:

Այս իշխանությունների անհեռատես և տգետ տնտեսական քաղաքականության արդյունքում ստեղծվել է տնտեսության կոլապսային իրավիճակ

Հարցազրույցն ամբողջությամբ  «Իրավունք TV»-ի տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА