o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒ ՆՈՐԻՑ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԵՑ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ

21.02.2020 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՒ ՆՈՐԻՑ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԵՑ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ

Չնայած որոշ հրապարակային հույսերին, սակայն Սիրիայում, կապված Իդլիբի տարածաշրջանի հետ, ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք, շարունակում են միայն սրվել: Իսկ թե ուր կտանեն այդ սրացումները, անշուշտ, չափազանց կարեւոր հարց է նաեւ Հայաստանի համար:

Թուրքիայում COVID-19 զոհերի թիվը հասնել 131-ի (Unian.net)

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

Կարճ հիշեցում, թե ինչ է կատարվում Իդլիբում: ՌԴ-ի, ապա նաեւ Իրանի գործուն աջակցությամբ սիրիական բանակը դեռ անցած ամսվանից հարձակում է ծավալել գրոհայինների ենթակայության տակ գտնվող սիրիական վերջին խոշոր հատվածը՝ Իդլիբի տարածաշրջանի համար: Իդլիբում կենտրոնացել են ահաբեկչական մի շարք խմբավորումներ, այդ թվում՝ «Ալ-Քայիդայի» սիրիական կառույցը, եւ դրանց մի մասին բացահայտ, մյուս մասին՝ «տակից» օժանդակում է Թուրքիան: Սակայն, չնայած թուրքական ծավալուն աջակցությանը, գրոհային խմբավորումներն ի զորու չեղան կասեցնել սիրիական բանակի միանգամայն հաջող հարձակումը: Ուստիեւ՝ Թուրքիան ստիպված էր արդեն ուղղակիորեն մտնել իդլիբյան խաղի մեջ՝ Սիրիայում իր դիրքերը գոնե ինչ-որ չափով պահելու համար: Սակայն Իդլիբում թուրքական ռազմական ներկայության նման աճը կարող էր ¥է¤ ունենալ հետեւանքներ, որոնք հնարավոր չլինեն դիվանագիտական խողովակներով լուծել: Այսինքն, չափազանց մեծ է դարձել վտանգը, որ թուրքերն ուղղակի բախման մեջ կարող են հայտնվել ռուսական կամ իրանական ուժերի հետ, որի դեպքում իրավիճակը միանգամից կտեղափոխվի միանգամայն անկանխատեսելի հուն: Նաեւ նման հեռանկարները կանխելու համար էր, որ տեղի ունեցավ ռուս-թուրքական բանակցությունների երկու փուլ, սակայն ինչպես առաջինը, այնպես էլ նախօրեին Մոսկվայում կայացած երկրորդ փուլը արդյունք չտվեց: Ու դրան հաջորդեց Էրդողանի սպառնալիքը՝ սկսել սիրիական բանակի դեմ պատերազմ, ինչը, բնականաբար, նաեւ Մոսկվային եւ Թեհրանին հասցեագրված սպառնալիք է: Եղավ նաեւ ռուսական արձագանքը՝ Սիրիան անկախ երկիր է, իրավունք ունի իր տարածքներն ազատագրել ահաբեկիչներից, եւ Մոսկվան կշարունակի աջակցությունը սիրիական բանակին: Այս վտանգավոր հռետորիկային զուգահեռ, Թուրքիան շարունակում է ակտիվորեն ավելացնել իր ռազմական ներկայությունը Իդլիբում, որոշ հատվածներում թուրքերն անցել են խրամատավորման: Իսկ ահա սիրիական բանակը, ազատագրելով սիրիական թիվ 1՝ Հալեպ-Դամասկոս մայրուղին, վերջին երկու օրերին դադարեցրել է առաջխաղացումը՝ անցնելով ուժերի վերախմբավորման եւ համալրման, այսինքն՝ պատրաստվում է իրավիճակի հետագա ամեն մի սցենարով զարգացման: Այս պահին պատկերը սա է, եւ այս իրավիճակից բխող երկու զարգացման հնարավոր սցենարներն էլ ունեն մեծ հավանականություն: Այսինքն, որ կարող են բախման մեջ մտնել սիրիական եւ թուրքական ուժերը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ, բայց կա նաեւ դիվանագիտական պայմանավորվածության տարբերակը: Սկսենք երկրորդ տարբերակից: Ռուս-թուրքական բանակցային երկու ռաունդները ցույց տվեցին, որ փորձագիտական մակարդակով կողմերը պայմանավորվածության հասնել չեն կարողանում: Այսպես, Մոսկվայում տեղի ունեցած 2-րդ փուլից հետո Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարեց. «Մինչ այս պահը բանակցություններում մեզ բավարարող արդյունք չի գրանցվել: Մեզ ներկայացված քարտեզն ու պայմանները չենք ընդունել...»: Սա նշանակում է մեկ բան, որ Մոսկվան ¥Դամասկոսը, Թեհրանը¤ այս փուլում արդեն Անկարայի հանդեպ որեւէ զիջողության չեն գնում: Սակայն այսքանով բանակցային գործընթացը դեռ կանգ չի առնում. Անկարան երեկ տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում Պուտին-Ռոհանի-Էրդողան մակարդակով հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որն այս իրավիճակում ինչ-որ պայմանավորվածության հասնելու միակ ռեալ ձեւաչափն է դարձել:

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 75-ի. Թուրքիայի առողջապահության նախարար

 

ԷՐԴՈՂԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ

Սակայն այդ հանդիպման արդյունքում եւս, ըստ մի շարք փորձագիտական դիտարկումների, հազիվ թե իրավիճակի խոշոր տեղաշարժ լինի: Այն առումով, որ տեսանելի չէ այն հիմքը, հանուն որի Մոսկվան ինչ-որ զիջումներ կանի Անկարային: Իհարկե, Էրդողանի այսօրինակ հանդգնություն պատճառները կարելի է հասկանալ: Վերջին ժամանակներս Թուրքիան ակտիվորեն խաղում է ռուս-ամերիկայն գլոբալ հակամարտության վրա, փորձելով ցույց տալ, որ Մոսկվայից զիջումներ չստանալով, չի հապաղի լիովին անցնի վաշինգտոնյան ուղեծիր: Բայց մյուս կողմից էլ, անշուշտ, Մոսկվայում քաջ գիտակցում են, որ Վաշինգտոնի ուղղությամբ էրդողանական խաղերն ինչ-որ առանձնահատուկ հեռանկարներ չունեն: Այն պարզ պատճառով, որ Էրդողանը Վաշինգտոնի համար եղել եւ մնում է այն անցանկալի ֆիգուր: Բնական է, Վաշինգտոնը միայն կողջուներ Թուրքիայի լիակատար վերադարձն ամերիկյան վասալային կարգավիճակի: Սակայն հենց այդ հարաբերական ինքնուրույնության համար է, որ Էրդողանը տարիներով «քյալլա է տալիս» եւ որից անգամ հանուն սիրիական քաղաքական դիրքերի հազիվ թե հրաժարվի: Մյուս կողմից, Էրդողանը թեեւ Իդլիբի հետ կապված փորձեց աջակցություն գտնել ՆԱՏՕ-ում, սակայն մի քանի սիրալիր խոսքից բացի այլ բան չստացավ, ինչը նույնպես ամերիկյան մոտեցման արտացոլումն է: Այսինքն, անհասկանալի է, թե հանուն ինչի՞ Վաշինգտոնը կորոշի «խրվել» իդլիբյան այս անհեռանկար խաղի մեջ: Աշխարհաքաղաքական տեսանկյունից Իդլիբի այն հատվածը, որը դեռ գրոհայինների ձեռքին է, գրեթե բան չի կարող տալ ԱՄՆ-ին: Ճիշտ է, այդ փոքր հատվածը կարող է ինչ-որ քաղաքական հեռանկարներ խոստանալ Թուրքիային, բայց հանուն Էրդողանի շահերի՞ ԱՄՆ-ը պետք է մտնի այդ խաղի եւ Մոսկվայի հետ ռեալ բախման հեռանկարի մեջ. գրեթե անհավանական է: Սրանից զատ, սեփական ուժերով եւս Իդլիբում ինչ-որ բանի հասնելու Էրդողանի շանսերը փոքր են: Նախ, Իդլիբից զատ նա նաեւ մի շարք այլ ուղղություններով է նույն կարգի ռազմական հակամարտության մեջ մտել: Նախ նույն Սիրիայում՝ Եփրատից արեւելք հատվածում քրդերի հետ: Ապա Լիբիայում՝ ընդդեմ նույն Մոսկվայի, ինչպես նաեւ՝ Եգիպտոսի հետ սերտ հարաբերություններ ունեցող մարշալ Հաֆթարի ուժերի: Ի դեպ, պատահական չէր, որ օրերս Հաֆթարը հերթական այցը կատարեց Մոսկվա, որից հետո նրա զորքերը ոչնչացրին թուրքական մեկ ռազմանավ ու դրանից առաջ էլ եւս մեկը գրավել էին՝ անձնակազմով հանդերձ: Գումարենք դրան հենց Թուրքիայի ներսում մի կողմից՝ արեւմտամետ ուժերի, մյուս կողմից՝ քրդերի ճնշումները, եւ կստանանք, որ Էրդողանը փաստացի ռազմաքաղաքական բախումների մեջ է չորս-հինգ ճակատներով: Ընդ որում, իդլիբյան ճակատում այդ բախումներն իսկական պատերազմի վերածելու դեպքում ռեալ է վտանգը, որ միանգամից պատերազմ կստանա նաեւ մնացած բոլոր ճակատներում, ընդ որում, բացի գրեթե ոչնչացված գրոհայիններից որեւէ այլ դաշնակից չունենալով: Այս բոլոր հեռանկարները հաշվի առնելով, ենթադրելի է, որ եթե Էրդողանին հաջողվի հասնել Պուտինի եւ Ռոհանիի հետ նոր եռակողմ գագաթաժողովի, թերեւս այնտեղ կունենա մեկ հիմնական խնդիր՝ ինչպես իրավիճակից դուրս գալ ինչ-որ կերպ դեմքը փրկելով: Ընդ որում, այստեղ էլ խնդիրներ ունի, քանի որ այս օրերին «միացրել» է մի այնպիսի հակառուսական հիսթերիկ ռեակցիա, ու դրան այնպես ակտիվորեն են միացել թուրքական ազգայնամոլական շրջանակները, որ բանը հասավ մինչեւ իսկ Թուրքիայում ՌԴ դեսպանի հրապարակավ դժգոհությանը: Ընդ որում, Թուրքիայում վերջին ժամանակներս ռուս դեսպանի սպանության փաստ արձանագրվել է, ու թեեւ դիվանագիտությունն այդ պատմությունն ինչ-որ կերպ մարսելի դարձրեց, ապա այս հերթական հակառուսական արշավը արդեն Պուտինի համար է դառնում հեղինակության խնդիր: Իսկ այդ դեպքում արդեն Էրդողանի հեղինակության հարցը կմղվի չորրորդական պլան:

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 30 դեպք

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այսպիսով, դիվանագիտական ուղղությունն առանձնապես խոստումնալից չէ Էրդողանի համար: Ավելի ճիշտ, կարող է հաշտվել սիրիական իրողությունների հետ եւ կհասնի որոշակի կայունության: Սակայն դա կնշանակի պարտություն: Մինչդեռ Թուրքիան ներկայիս իր գերագրեսիվ վարքագծով փորձում է ամենազորի կերպար վերցնել, իսկ սիրիական նման պարտությունը Էրդողանի ողջ արտաքին քաղաքականության համար կդառնա փակուղի: Հենց այս հեռանկարն է, որը, այնուամենայնիվ, լրջորեն օրակարգում է պահում իրավիճակի ռազմական զարգացման սցենարը: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ Էրդողանը, չնայած բոլոր խնդիրներին, կորոշի գնալ վա-բանկի: Ու չմոռանանք, որ խոսքը մի տարածաշրջանի մասին է, որտեղ ամեն մի կայծը կարող է մեծ պայթյունի հանգեցնել: Իսկ որ այդ պայթյունը կարող է տարածվել նաեւ արցախյան ուղղությամբ, իր հերթին ունի մեծ հավանականություն:

Թուրքիայի ծեր բնակչության թիվը վերջին 5 տարում զգալիորեն աճել է

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА