o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի°ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԶՈՀՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ», ՊԱՐՈՆ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

21.02.2020 21:20 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ի°ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԶՈՀՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ», ՊԱՐՈՆ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

Փետրվարի 19-ին ՊՆ պաշտոնական կայքում հրապարակվել է բառացիորեն հետեւյալ հաղորդագրությունը.

ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»

«Ս.թ. փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ եւ ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ եւ Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ: Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները (ընդգծումը մերն է - խմբ.):

ՍՈՐՈ՞Ս, ԹԵ՞ ՊՈՒՏԻՆ. ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ

Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները»:

Ըստ միանգամայն պաշտոնական բառարանի.

մասունք - բացատրություն

մասունքի, [գոյական]

1. (եկեղեցական) Եկեղեցական սրբերի կմախքի մասեր, որոնք, ըստ կրոնական պատկերացումների,

հրաշագործ զորություն ունեն:

2. (փոխաբերական) Որեւէ նշանավոր` թանկագին մարդու աճյուն կամ աճյունի մասեր:

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

3. (փոխաբերական) Որեւէ կարգի հին հուշարձանի մնացորդ:

4. (փոխաբերական) Առհասարակ` շատ թանկագին` սրբազան բան:

Ի՞նչ է նշանակում «զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները», պարոն Դավիթ Տոնոյան: Հիմա թշնամու ասկյարի լեշն ի՞նչ է համարվել` սրբազան բա՞ն, ինչ-որ պաշտոնյայի համար այդ ասկյարը նշանավոր, թանկագին մա՞րդ է, թե՞ սուրբ է, որի կմախքի մասերը հրաշագործ են... Ինչպե՞ս սա հասկանալ, գրողը տանի: Այդ ո՞ր մի թավշյա տգետի կամ ներդրված գործակալի մտքով է անցել նման բան զետեղել ՊՆ պաշտոնական կայքում:

«ՈՍԿԵ ՀՈՐԹԻՆ» ԹԱՎՇԱԶԵՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թո՜ւ...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА