o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԿԵԼ ԵՄ ԻՄ ԸՆԿԵՐՈՋՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ»

26.02.2020 21:10 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԵԿԵԼ ԵՄ ԻՄ ԸՆԿԵՐՈՋՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ»

Ի թիվս բազմաթիվ քաղաքական գործիչների, կուսակցական ընկերների եւ աջակիցների` Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր երեկ եկել նաեւ Ազգային ժողովի նախկին նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ: Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստին` պրոֆեսորը պատասխանեց մի քանի հարցերի:

«ԱՅՍՕՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ ՊԱՐԶԵԼՈՒ, ԱՅԼ ԱԶԳԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՀ Է»

 

«ԱՅՆ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՆ ԱՅՍ ԳՈՐԾԻ ՄԵՋ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ»

Պարոն Բաբլոյան, ըստ ՀՔԾ հաղորդագրության, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը` 489.160.310 ՀՀ դրամը: Ի՞նչ կասեք այս մասին:

«Ասել` գնված զենքը մետաղի ջարդոն է, վիրավորանք է այն պետության հանդեպ, որից գնել են այդ զենքը»

ՀՔԾ-ն ասում է նաեւ, որ Բաբլոյանը հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, որը բացարձակապես որեւէ հիմք չունի: Սպասում եմ դատարան հասնի գործը: Եվ եթե վստահ չլինեմ, որ արդարություն գոյություն ունի, դատը ճիշտ չի իրականացվում, մի օր կհրավիրեմ եւ կծանոթացնեմ գործի հինգ հատորներին եւ կտեսնեք, որ նույնիսկ մի բառ, մի հնարավորություն չկա, որպեսզի ասեն, թե Բաբլոյանը սա սխալ է արել, եւ այս պատճառով կարելի է նրան մեղադրել: Այսինքն` ՀՔԾ-ն չգիտեմ ինչի վրա է հիմնվել: Ինչ վերաբերում է Ձեր նշած գործին, քանի որ շատ մոտիկից ծանոթ չեմ, չեմ կարող ասել, թե գործի որ մասն է շինծու, որը` ոչ: Բայց այն, որ Սերժ Սարգսյանին ներգրավել են այս գործի մեջ, այո՛, քաղաքական ենթատեքստ ունի: Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին եւ գիտեմ, որ նա չէր կարող միջամտել եւ տալ ինչ-որ մի ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի:

«Ոչ ենք ասում, որովհետեւ նիկոլահաճ մի ճղճիմ փոփոխության չենք ձգտում»

Այդ դեպքում ո՞րն է այս գործը հարուցելու քաղաքական նպատակը...

Ճիշտն ասած, չեմ էլ կարողանում պատկերացնել այդ նպատակներն ինչի հիման վրա է կառուցված: Օրինակ, երբ ինձ մեղադրում են, էլի չեմ կարողանում հասկանալ, թե ինչի վրա է կառուցված այդ մեղադրելու նպատակը: Եթե ինչ-որ գործ է, այսպես ասած, ձեւավորվում, որպեսզի միայն թե ազատվեն Հրայր Թովմասյանից, նշանակում է, որ այդպես կարելի է ամեն մարդու վարկաբեկել, ամեն մարդու մեղադրել, երբ ընդհանրապես որեւիցե հիմք չկա: Դրա համար շատ անհավատ եմ այս հարցի վերաբերյալ:

ՀՀ նախագահն ունի երեք հնարավորություն, թե ինչպես վարվել սդ դատավորներին օրինական կաշառք առաջարկելու օրինագծի հետ

 

«ԱՅԴ ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՑՎԵՑ, ՈՐ 93 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՃԻՇՏ ԷԻՆ, ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ` ՍԽԱԼ»

Դուք է՞լ եք կարծում, որ մեր երկրում արդարադատությունը կաղում է:

Կարող է մի քիչ լավ չհնչի, բայց կասեմ` երբ դատարանը որոշում կընդունի իմ հարցով, այն ժամանակ բոլորս կիմանանք, թե ինչ մակարդակում է գտնվում արդարադատությունը: Իրականում պարզ տեքստով ձեզ բացատրեմ իմ դեմ հարուցված ամբողջ գործի էությունը: Նախ` երկրի վարչապետը իրեն թույլ է տալիս հանրային հեռուստատեսությամբ երեք անգամ հատուկ նշել, որ Արա Բաբլոյանը, լինելով ԱԺ նախագահ, թույլ է տվել ապօրինություն Հրայր Թովմասյանի ընտրության հարցում: Ինչ-որ մեկը տվել է նրան նման «տեղեկություն», եւ նա հայտարարում է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ամսի 5-ին դիմում է գրում, հետո որոշում են, որ այդ դիմումը հարմար չէ այդ օրը ձեւակերպել, ձեւակերպում են ամսի 1-ով: Սա իր խոսքերն են: Հիմա ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այն գործով, որով ինձ մեղադրում են, այնտեղ նման բան գոյություն չունի: Գոյություն ունի ամսի 1-ով Գագիկ Հարությունյանի դիմումը, եւ ընդհանրապես` կարեւոր առանցքային երկու օրեր կան ՍԴ նախագահի ընտրության հարցում. մեկը ամսի 5-ն է, երբ հրապարակվել է իմ կողմից ստորագրված հայտարարությունը` դիմումի վերաբերյալ, ու ոչ ոք չի առարկում դրա մասին, եւ մյուսը ամսի 12-ն է, որը, ըստ կանոնակարգի, 7 օր հետո, եթե նա չի վերցրել իր դիմումը, ես երկրորդ հայտարարությունն եմ ստորագրում: Այնուհետեւ հայտարարությունով եմ հանդես գալիս, որ իրավունքի ուժով դադարում է իր լիազորությունները: Իսկ երբ գալիս են եւ սկսում քննարկել, թե ինչու նոր կանոնակարգով տեղի ունեցավ, պետք է հին կանոնակարգով տեղի ունենար եւ այլն, այստեղ նույնպես հստակ բացատրում եմ, թե որն է ԱԺ նախագահի պարտականությունը: Այն է` ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, իսկ այն լինում է պատգամավորների եւ աշխատակազմի միջոցով: Չունենալով բնավորություն` անուններ տալու, ուզում եմ ասել, որ քրգործով պատասխանատու անձն ուղղակի ասում է. «ԱԺ նախագահը ինձ հրավիրեց եւ տվեց Գագիկ Հարությունյանի դիմումը, ես անձամբ տվեցի այն իմ տեղակալին, որը պատրաստեց հայտարարությունը, ես ստուգեցի, տեսա` ճիշտ է պատրաստված եւ տվեցի ԱԺ նախագահին ստորագրելու»: Այստեղ ո՞րն է ԱԺ նախագահի իրավասությունը, որը բժիշկ է, կարող է լինել ուսուցիչ, պատմաբան կամ բանվոր, նա ի՞նչ իրավունք ունի միջամտել աշխատակազմի պրոֆեսիոնալ աշխատանքին կամ որտե՞ղ է ԱԺ նախագահն ասել` այսպես արա կամ այնպես արա: Այդուհանդերձ, չթողնելով պատասխանատվությունը միայն աշխատակազմի աշխատողի վրա` այդ կանոնակարգով գնացած հարցը քննարկվել է ամսի 20-ին խորհրդարանում, եւ 94 պատգամավոր մասնակցել են քվեարկությանը: Ամեն ինչի մասին քննարկել են, բայց որեւիցե մեկը չի ասել, թե նոր կանոնակարգով չպետք է լինի, այլ հնով պետք է լինի: Որեւիցե մեկը չի ասել, որ բոյկոտ եմ անում: 94 պատգամավոր գնացել եւ քվեարկել է: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ 93-ը ճիշտ էին, Արա Բաբլոյանը` սխալ: Արա Բաբլոյանը հավասար պատգամավոր է, ինչպես բոլորը: Իսկ եթե որեւիցե մեկը կհաստատի իմ պատմածից, որ որեւիցե մաս շեղվել է ամբողջ գործընթացից, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել` առանց նույնիսկ դատարանի:

«ՆՄԱՆ «ԶԱԿԱԶ» ԻՋԵՑՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԱԳՐԵԲՅԱՆ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ»

 

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻԶՈՒՐ ՏԵՂԸ ԱՎԵԼՈՐԴ ԲԱՆԵՐ ԹՈՂ ՉԽՈՍԻ»

Առիթ ունեցե՞լ եք` ՀՀ 3-րդ նախագահի հետ խոսելու իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին:

Այս մեղադրանքն այնքան շինծու է, որ նույնիսկ այդ մասին չենք էլ խոսել: Հիմա եկել եմ իմ ընկերոջն աջակցելու, որովհետեւ իրեն ճանաչելով` հավատում եմ, որ մեղավոր չէ:

Ձեզ համար սպասելի՞ էր, որ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը կարող էր ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ:

«Չեն անցնելու այս մանկամտությունները, ամեն ինչ բացահայտվելու է» (Տեսանյութ)

Մարդիկ տարբեր են: Ես կարող եմ խոսել միայն իմ ընկերոջ մասին, որին հավատում եմ եւ գիտեմ, որ շատ շիտակ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ կարծիք ունի...

Երբ Նիկոլ Փաշինյանը կկարողանա ստեղծել այն ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, որ ես եմ քարոզել եւ այդ ուղղությամբ քայլեր իրականացրել, այն ժամանակ ես կհավատամ իրեն: Իսկ քանի որ նա չի կարողացել դա անել, իզուր տեղը ավելորդ բաներ թող չխոսի: Անկախ նրանից, թե որ իշխանության մեջ եմ եղել, ես իմ կերպարով մեկուկես տարում ցույց եմ տվել այն քայլերը, որոնք գտնում եմ, որ օրինակելի է եղել իմ երկրի համար: Թող որեւիցե մեկն ասի, որ ԱԺ-ում այն վեց ամսվա ընթացքում, երբ իշխանությունը փոխվել էր, ինչպիսի մթնոլորտ էր տիրում, թող մեկը կարողանար նման մթնոլորտ պահեր, նման հանդուրժողականություն սերմաներ, երբ 10 անգամ ընդդիմությունն ընդմիջում էր վերցնում` ամեն հարցը քվեարկելուց: Բոլոր պատգամավորները 10 անգամ գնացին ընդմիջման ու հետ եկան, եւ մեկը չընդդիմացավ: Բա սա հանդուրժողականություն չէ՞ր: Ինձ համար մարդկայն արժեք էր Սերժ Սարգսյանի կատարած քայլը, երբ հայտարարեց, որ չեմ ուզենա ժողովրդի մազը ծռվի ու հանձնեց իշխանությունը: Սա չի կարող որեւիցե մի բանի հետ համեմատվել:

Վանեցյանի «լռության մեջ թաքնված է մեր ճշմարտությունը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА