o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԹՈՒՅԼ ԷՐ

28.02.2020 21:50 ՍՊՈՐՏ
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԹՈՒՅԼ ԷՐ

Ալբերտ Ազարյանի ու Հրանտ Շահինյանի անվան մարզադահլիճերում կայացավ սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունը: 2-օրյա պայքարից հետո հաղթողներ ու մրցանակակիրներ հայտնի դարձան: Առաջնությանը մասակցում էր 50 մարզիկ:

Մարմնամարզություն. ԵԱ. Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը մեդալ չնվաճեցին

Մրցաշարի հաղթողները կանխատեսելի էին, բազմամարտում չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը: Նա նաեւ հաղթեց հետեւյալ վարժություններում՝ պտտաձող, հենացատկ, զուգափայտեր: Օղակներում լավագույնը Վահագն Դավթյանն էր, նժույգաթափերում՝ Հարություն Մերդինյանը: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով` այս տարվա առաջնությունը նման չէր նախորդներին, մրցակցությունն էլ այնքան էլ սուր չէր. «ՀՀ այս տարվա առաջնությունը տարբերվում էր մյուսներից: Շուտով Եվրոպայի առաջնությունն է, բայց մենք չենք մասնակցում, որովհետեւ Բաքվում է: Առաջինը պատճառը դա է, որ մրցակցություն չկար, քանի որ նախորդ տարիներին ՀՀ առաջնության արդյունքներով էինք որոշում Եվրոպայի առաջնության կազմը: Եվ մյուս լուրջ պատճառը, որ մրցակցությունը թույլ էր, վնասվածքներն են»:

Մարմնամարզություն. ԵԱ. Բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի ելույթը նժույգի վրա (տեսանյութ)

Ուսի լուրջ վնասվածքի պատճառով առաջնությանը չի մասնակցել Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի հաղթող Արթուր Թովմասյանը, երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Ավետիսյանն (օղակներ) ուսի վնասվածքով է մասնակցել: Մեջքի խնդիրներով է հանդես եկել Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը: Նա պետք է ներկայացնի Հայաստանը Օլիմպիական խաղերին: Անդրադառնալով Դավթյանի վնասվածքին ու մասնակցությանը, մարզիչն ընդգծեց. «Վնասվածքից շատ բան է կախված. այն հենց հենացատկի հետ է շատ կապված: Մեջքի վնասվածքը նժույգթափերին չի խանգարում: Նժույգթափերն էլ է փորձելու օլիմպիական խաղերում, բայց հենացատկի հետ կապված չեմ կարող ասել»:

Մարմնամարզություն. ԵՍ. Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրեց 6-րդ տեղը

Հայաստանի առաջնությունից հետո ՀՀ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թբիլիսիում, ինչից հետո 4 մարզիկներ մասնակցելու են Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մինչեւ օլիմպիական խաղերը, մարզիկները միջազգային մրցաշարերի են մասնակցելու նաեւ Բուլղարիայում, Սլովենիայում եւ Խորվաթիայում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА