o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը հումորային հարցում է կազմակերպել այն մասին, թե ում ավելի հեշտ կհաղթի սպասվող նախագահական ընտրություններում

29.02.2020 13:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը հումորային հարցում է կազմակերպել այն մասին, թե ում ավելի հեշտ կհաղթի սպասվող նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հումորային հարցում է կազմակերպել` իր կողմնակիցներից հարցնելով, թե 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ինքն ում ավելի հեշտ կհաղթի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով՝ ավելի քան 1700 մարդ․ CNN

Այս «հարցումը» Թրամփը կազմակերպել է Հարավային Կարոլինայում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի ընտրության նախնական փուլի նախօրեին: Նրա տվյալներով` նախկին փոխնախագահ Ջո Բայդենին հաղթել է սենատոր Բեռնի Սանդերսը:

Սկզբից Թրամփն ինքն է իր ցուցակներից հանել այն թեկնածուներին, որոնք, ըստ իրեն, առհասարակ շանս չունեն: «Նախընտրական» փուլը չեն անցել միլիարդատերեր Թոմ Սթայերը, որը, ըստ Թրամփի, «լուզեր» է, և «Մինի Մայքը» (Մայքլ Բլումբերգը): Բլումբերգին Թրամփը խորհուրդ է տվել վերադառնալ տուն, վայելել կյանքն ու գումարները ծախսել մեկ ուրիշ բանի վրա:

Թրամփը կարծում է, որ շանսեր չունի նաև Մասաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որին ԱՄՆ նախագահը հերթական անգամ անվանել է «Պոկահոնտաս»` հիշեցնելով նրա ազգակցական կապերն ամերիկյան հնդկացիների հետ, որը հաստատված փաստ չէ:

Արդյունքում Թրամփը քվեարկության համար երկու թեկնածու է թողել` «քնկոտ Ջոյին» (Ջո Բայդենին)  և «խելագար Բեռնիին» (Բեռնի Սանդերսին):

«Այսպիսով, ո՞ւմ ավելի հեշտ կհաղթեմ»,- հարցրել է Թրամփը մարդկանցից: Վերլուծելով, թե ում օգտին են մարդիկ ավելի շատ բղավում` Թրամփն ասել է. «Ինչպես հասկանում եմ, «խելագար Բեռնին» մի փոքր առջևում է»:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի նախնական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 29-ին Հարավային Կարոլինա նահանգում:

Այս նահանգում քվեարկությունը նշանակալից է նրանով, որ այստեղ մեծ քանակությամբ աֆրոամերիկացիներ են ապրում, որոնք կազմում են դեմոկրատների տեղի ընտրազանգվածի շուրջ 60%-ը: Դիտորդների կարծիքով, եթե Բայդենն առաջին տեղը չզբաղեցնի Հարավային Կարոլինայում, դա գրեթե կզրոյացնի նրա շանսերը կուսակցությունից նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու գործում:

Ինչպես փորձն է ցույց տալիս, առանց սևամորթ ամերիկացիների աջակցության, հաղթելն անհնար է:

Այլ կերպ ասած, եթե «քնկոտ Ջոն», ինչպես նրան անվանում է Թրամփը, չարթնանա Հարավային Կարոլինայում, ապա 77-ամյա քաղաքական գործչի գրեթե կեսդարյա կարիերայի վրա կարելի է խաչ քաշել: Ավելի վաղ նա երկու անգամ փորձել է հաղթել կուսակցական ընտրություններում, բայց երկու անգամ էլ ձախողել է:

Ներկայում, վերջին հարցումների համաձայն, Բայդենը վստահ առաջատարն է Հարավային Կարոլինայում և հաղթում է իր հիմնական մրցակից Բեռնի Սանդերսին: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА